00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անցել է 3 տարի. Փաշինյանի շարասյան զոհ դարձած հղի կնոջ հիշատակին նվիրված ակցիա է Երևանում

© Photo : Social media of Milena AyvazyanՓաշինյանի շարասյան զոհ դարձած հղի կնոջ հիշատակին նվիրված ակցիա է Երևանում
Փաշինյանի շարասյան զոհ դարձած հղի կնոջ հիշատակին նվիրված ակցիա է Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2025
Փաշինյանի շարասյան զոհ դարձած հղի կնոջ հիշատակին նվիրված ակցիա է Երևանում
Բաժանորդագրվել
Ուղիղ 3 տարի առաջ այս օրը մահացավ Սոնա Մնացականյանը, քաղաքացիներն էլ 3 տարի շարունակ մոմեր և ծաղիկներ են տանում ողբերգության վայր։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, բայց մինչ օրս որևէ մեկը պատասխան չի տվել կատարվածի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին նվիրված ակցիա է իրականացվում Երևան Պարոնյան փողոցում։
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի ապրիլի 26-ին։ Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում։ Սոնա Մնացականյանը փողոցը փորձել էր անցնել թույլատրելի հատվածով, բայց վարչապետի շարասյան մեքենաներից մեկը նրան վրաերթի էր ենթարկել և շարունակել ճանապարհն առանց կանգ առնելու։
Ինչպես 2 տարի շարունակ, այս տարի նույնպես մարդիկ մոմեր և ծաղիկներ են տանում ողբերգության վայր։ Ակցիային մասնակցում են հասարակ քաղաքացիներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ։
Քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ դատական պրակտիկայում բացառիկ դեպք է, երբ արագության գերազանցմամբ մահվան ելքով վրաերթ է եղել, վարորդը դեպքի վայրը լքել է, ու չկա կալանավորում։
«Դատական պրակտիկան 99 տոկոս դեպքերում հանգեցնում է ուղիղ և անմիջապես կալանքի։ Երբ մարդը լքում է դեպքի վայրը` խուսափելով հանգամանքները պարզելուց, հետևանքները մեղմելուց, ապա նա կարող է խոչընդոտել քննությանը։ Այդ մտավախություններն իզուր չեն, որովհետև քրեական գործում առեղծվածային կերպով բացակայում են ռադիոկապի ձայնագրությունները, այդ մարդն էլ շարունակում է աշխատել»,– նշեց Նահապետյանը։
Նրա կարծիքով` դատական գործն այնքան են փորձում ձգձգել, որ անձը գեթ 1 րոպե ազատազրկման մեջ չլինի։ Քաղաքական գործչի պնդմամբ` դա փոխադարձ պայմանավորվածություն և բարտեր է` ազատություն` այդ օրը շարասյան մեջ տեղի ունեցած խոսակցությունների վերաբերյալ ցուցմունք չտալու դիմաց։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
2024 թ. սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։
Լրահոս
0