https://arm.sputniknews.ru/20250425/supernakharar-khachatrjani-arandznatan-harkadir-vatsharqic-hetvo-amn-y-15--pahum-e-katarel-88248423.html
«Սուպերնախարար» Խաչատրյանի առանձնատան հարկադիր վաճառքից հետո ԱՄՆ-ն 15% պահում է կատարել
«Սուպերնախարար» Խաչատրյանի առանձնատան հարկադիր վաճառքից հետո ԱՄՆ-ն 15% պահում է կատարել
Sputnik Արմենիա
Ամերիկյան դատական համակարգը տան գնահատման, սակարկությունների կազմակերպման և հայկական կողմի հայցի հետ կապված այլ գործողությունների ծախսերը որոշել է այդքան... 25.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-25T14:26+0400
2025-04-25T14:26+0400
2025-04-25T18:20+0400
գագիկ խաչատրյան
ամն
առանձնատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/336/44/3364471_0:0:1001:563_1920x0_80_0_0_f41b1867589008640988141dca2efb8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ամերիկյան դատարանը հարկադիր վաճառքից հետո «սուպերնախարար», ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի առանձնատան արժեքի մոտ 15 %-ի պահում է արել: Այս մասին ՀՀ դատախազության 2024 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը գնահատվել է շուկայական ամենաբարձր գնով՝ 39,8 մլն դոլար։ Տան մակերեսը կազմում է 3100 քմ։Վարդապետյանի խոսքով՝ այլ երկրների գործընկերների հետ ձեռք է բերվել «ջենթլմենական համաձայնություն», որ այդպիսի դեպքերում պահման տոկոսն իրենք են որոշում:Հիշեցնենք, որ տան բռնագրավումն ու հարկադիր վաճառքը կատարվել է Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի դեմ հարուցված գործի շրջանակներում: 2024 թվականի հունիսին Գագիկ, Գուրգեն և Արտեմ Խաչատրյանները հաշտության համաձայնություն ձեռք բերելու միջնորդություն են ներկայացրել ԱՄՆ դատարան, ինչից հետո դատարանը որոշել է առանձնատունը վաճառել շուկայական առավելագույն գնով։Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով: Արտյոմ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան, իսկ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գագիկ Խաչատրյանը ևս հետախուզման մեջ է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, միջոցներ հափշտակելու, փողերի լվացման և կոռուպցիայի մեղսակցության մեղադրանքներով: Խաչատրյանի ընտանիքի դեմ հարուցված գործերի շրջանակներում դատախազությունը պահանջում է բռնագանձել ընդհանուր թվով 210 անշարժ գույք, 13 ավտոմեքենա, 29 ընկերություններում բաժնետոմսեր և 33 մլրդ դրամի (մոտ 85 մլն դոլար) դրամական միջոցներ: Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ ԱՄՆ–ն քրեական հետապնդումը դադարեցրել է. հայտարարություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/336/44/3364471_44:0:937:670_1920x0_80_0_0_7f55b5de3e6f4318700eb7b1305333e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ խաչատրյան, ամն, առանձնատուն
գագիկ խաչատրյան, ամն, առանձնատուն
«Սուպերնախարար» Խաչատրյանի առանձնատան հարկադիր վաճառքից հետո ԱՄՆ-ն 15% պահում է կատարել
14:26 25.04.2025 (Թարմացված է: 18:20 25.04.2025) Ամերիկյան դատական համակարգը տան գնահատման, սակարկությունների կազմակերպման և հայկական կողմի հայցի հետ կապված այլ գործողությունների ծախսերը որոշել է այդքան գումարով:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ամերիկյան դատարանը հարկադիր վաճառքից հետո «սուպերնախարար», ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի առանձնատան արժեքի մոտ 15 %-ի պահում է արել: Այս մասին ՀՀ դատախազության 2024 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը գնահատվել է շուկայական ամենաբարձր գնով՝ 39,8 մլն դոլար։ Տան մակերեսը կազմում է 3100 քմ։
Վարդապետյանի խոսքով, նման գումար է ամերիկյան դատարանը որոշել՝ որպես Հայաստանի դատախազությունից ստացված հայցի վրա կատարված աշխատանքների (տան գնահատում, սակարկությունների կազմակերպում և այլն) հետ կապված ծախսեր:
Վարդապետյանի խոսքով՝ այլ երկրների գործընկերների հետ ձեռք է բերվել «ջենթլմենական համաձայնություն», որ այդպիսի դեպքերում պահման տոկոսն իրենք են որոշում:
Հիշեցնենք, որ տան բռնագրավումն ու հարկադիր վաճառքը կատարվել է Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի դեմ հարուցված գործի շրջանակներում: 2024 թվականի հունիսին Գագիկ, Գուրգեն և Արտեմ Խաչատրյանները հաշտության համաձայնություն ձեռք բերելու միջնորդություն են ներկայացրել ԱՄՆ դատարան, ինչից հետո դատարանը որոշել է առանձնատունը վաճառել շուկայական առավելագույն գնով։
Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով: Արտյոմ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան, իսկ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գագիկ Խաչատրյանը ևս հետախուզման մեջ է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, միջոցներ հափշտակելու, փողերի լվացման և կոռուպցիայի մեղսակցության մեղադրանքներով: Խաչատրյանի ընտանիքի դեմ հարուցված գործերի շրջանակներում դատախազությունը պահանջում է բռնագանձել ընդհանուր թվով 210 անշարժ գույք, 13 ավտոմեքենա, 29 ընկերություններում բաժնետոմսեր և 33 մլրդ դրամի (մոտ 85 մլն դոլար) դրամական միջոցներ: