https://arm.sputniknews.ru/20240710/gagik-khachatrjani-yntaniqi-dem-amnn-qreakan-hetapndumy-dadarecrel-e-hajtararutjun-78199440.html
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ ԱՄՆ–ն քրեական հետապնդումը դադարեցրել է. հայտարարություն
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ ԱՄՆ–ն քրեական հետապնդումը դադարեցրել է. հայտարարություն
Sputnik Արմենիա
Խաչատրյանների փաստաբանական խումբն այս գործով «Վինսոն և Էլկինս» իրավաբանական ընկերության հաղորդագրությունը որակել է որպես բարենպաստ հանգուցալուծում: 10.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-10T13:11+0400
2024-07-10T13:11+0400
2024-07-10T13:11+0400
գագիկ խաչատրյան
ամն
կալիֆոռնիա
տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/2019/75/20197549_0:0:1000:563_1920x0_80_0_0_6b67051bcd59d135aea47195c428a733.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ հարուցված քրեական հետապնդումը ԱՄՆ դատարանը դադարեցրել է։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ շրջանային դատարանը հունիսի 30–ին կայացրած մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տվել ՀՀ դատախազության ներկայացրած պահանջին` բռնագանձել Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող գույքը։Փաստաբանական խումբը հրապարակել է այս գործով միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինս» իրավաբանական ընկերության, իրենց որակմամբ, բարենպաստ հանգուցալուծման մասին հաղորդագրությունը:«Անշարժ գույքի մասով նաև նշվել է, որ հաշվի առնելով գործընթացի խիստ երկարատևությունը և այդ ընթացքում Խաչատրյանների բիզնես գործունեությանը պատճառվող հսկայական կորուստները` Խաչատրյանների և ԱՄՆ կառավարության միջև այն օտարելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»,– ասված է հաղորդագրության մեջ:Փաստաբանական խումբն այս գործով ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի որոշումը և վերջինիս կողմից նախաձեռնված քրեական հետապնդման դադարեցումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է համարում, որով լուծվում է նրանց իրավական վեճը դեպարտամենտի հետ՝ Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող 2011 թվականից կառուցվող անշարժ գույքի վերաբերյալ:Նշվում է, որ Խաչատրյանների ընտանիքը 2018 թ. թիրախավորվել է ՀՀ նոր իշխանությունների կողմից: 2022 թ. հունվարին Խաչատրյանները վաճառքի են հանել Հոլմբի Հիլզի հիշյալ անշարժ գույքը՝ այդ մասին տեղեկացնելով կառավարությանը։ Արդեն ապրիլին ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը ստացել է ՀՀ կառավարության հայցապահանջը Հոլմբի Հիլզի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ:Նշվում է, որ 39,750,000 դոլարով վաճառքի հանված առանձնատունն ունի 3,126 քմ մակերես:Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով էլ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից (ներառյալ` որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից) պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 մլրդ դրամ:
ամն
կալիֆոռնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2019/75/20197549_178:0:967:592_1920x0_80_0_0_227f9067128808a44d8160fc69b30820.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ խաչատրյան, ամն, կալիֆոռնիա, տուն
գագիկ խաչատրյան, ամն, կալիֆոռնիա, տուն
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ ԱՄՆ–ն քրեական հետապնդումը դադարեցրել է. հայտարարություն
Խաչատրյանների փաստաբանական խումբն այս գործով «Վինսոն և Էլկինս» իրավաբանական ընկերության հաղորդագրությունը որակել է որպես բարենպաստ հանգուցալուծում:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ հարուցված քրեական հետապնդումը ԱՄՆ դատարանը դադարեցրել է։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ԱՄՆ շրջանային դատարանը հունիսի 30–ին կայացրած մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տվել ՀՀ դատախազության ներկայացրած պահանջին` բռնագանձել Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող գույքը։
Փաստաբանական խումբը հրապարակել է այս գործով միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինս» իրավաբանական ընկերության, իրենց որակմամբ, բարենպաստ հանգուցալուծման մասին հաղորդագրությունը:
Ըստ այդ հաղորդագրության` արձանագրվել է, որ ԱՄՆ–ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել։
«Անշարժ գույքի մասով նաև նշվել է, որ հաշվի առնելով գործընթացի խիստ երկարատևությունը և այդ ընթացքում Խաչատրյանների բիզնես գործունեությանը պատճառվող հսկայական կորուստները` Խաչատրյանների և ԱՄՆ կառավարության միջև այն օտարելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»,– ասված է հաղորդագրության մեջ:
Փաստաբանական խումբն այս գործով ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի որոշումը և վերջինիս կողմից նախաձեռնված քրեական հետապնդման դադարեցումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է համարում, որով լուծվում է նրանց իրավական վեճը դեպարտամենտի հետ՝ Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող 2011 թվականից կառուցվող անշարժ գույքի վերաբերյալ:
Նշվում է, որ Խաչատրյանների ընտանիքը 2018 թ. թիրախավորվել է ՀՀ նոր իշխանությունների կողմից: 2022 թ. հունվարին Խաչատրյանները վաճառքի են հանել Հոլմբի Հիլզի հիշյալ անշարժ գույքը՝ այդ մասին տեղեկացնելով կառավարությանը։ Արդեն ապրիլին ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը ստացել է ՀՀ կառավարության հայցապահանջը Հոլմբի Հիլզի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ:
«Ավելի քան երկու տարի տևած քննության արդյունքում Արդարադատության դեպարտամենտը պաշտոնապես ծանուցել է, որ 2024 թ. հունիսի 11–ին դադարեցնում է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,– ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ 39,750,000 դոլարով վաճառքի հանված առանձնատունն ունի 3,126 քմ մակերես:
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով էլ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից (ներառյալ` որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից) պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 մլրդ դրամ: