https://arm.sputniknews.ru/20250425/peky-hraparakel-e-1000-khvoshvor-harkatuneri-canky-inchu-zpmkn-nerarvats-che-cucakum-88255382.html
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ինչո՞ւ ԶՊՄԿ–ն ներառված չէ ցուցակում
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ինչո՞ւ ԶՊՄԿ–ն ներառված չէ ցուցակում
Sputnik Արմենիա
1000 խոշոր հարկ վճարողները 2025 թ. հունվար–մարտին պետական բյուջե են վճարել ավելի քան 409 մլրդ 353 մլն դրամ։ 25.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-25T16:12+0400
2025-04-25T16:12+0400
2025-04-25T17:29+0400
հայաստան
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_0:19:1600:919_1920x0_80_0_0_60a6189ef3a6773f30bf3c19e1ef3a2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 1–ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։«Գազպրոմ Արմենիան» 2025 թ. հունվար-մարտին ՀՀ պետական բյուջե է վճարել 19 մլրդ 900.6 մլն դրամ։2–րդ տեղում «Մոբայլ սենթր արթ»–ն է` 16 մլրդ 591 մլն դրամ հարկային մուտքերով, 3–րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է` 12 մլրդ 069.7 մլն դրամով, 4-րդում` «Սի Փի Էս էներջի գրուպ»–ը` 7 մլրդ 032.2 մլն դրամով, և առաջատար հնգյակը եզրափակում է «Փրիթի ուեյ» ընկերությունը` 6 մլրդ 545.2 մլն դրամով։Առաջատար հնգյակին հաջորդում է «Վայդբերրիզը»` 5 մլրդ 697.5 մլն դրամով։ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 9–րդ տեղում է` 4 մլրդ 395.6 մլն դրամով, «Վիվա Արմենիան» 14–րդ տեղում է` 3 մլրդ 415 մլն դրամով, «Ջերմուկ գրուպը» 15–րդ տեղում է, որին հաջորդում են հայաստանյան երեք բանկերը` «Արդշինբանկը», «ԱյԴիբանկը», «Ակբաբանկը»։Ի դեպ, 2024 թվականի առաջատարը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այս ցուցակում ներառված չէ։Ըստ կոմիտեի` 1000 խոշոր հարկ վճարողները 2025 թ. հունվար–մարտին պետական բյուջե են վճարել ավելի քան 409 մլրդ 353 մլն դրամ։ Ի դեպ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 387 մլրդ 109 մլն դրամ (այս տարվա համեմատ` 22 մլրդ 244 մլն դրամով պակաս):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_129:0:1549:1065_1920x0_80_0_0_38245b5f4227ee50adb7750bd871507b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պետական եկամուտների կոմիտե (պեկ), инфографика
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պետական եկամուտների կոմիտե (պեկ), инфографика
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ինչո՞ւ ԶՊՄԿ–ն ներառված չէ ցուցակում
16:12 25.04.2025 (Թարմացված է: 17:29 25.04.2025) 1000 խոշոր հարկ վճարողները 2025 թ. հունվար–մարտին պետական բյուջե են վճարել ավելի քան 409 մլրդ 353 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 1–ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
«Գազպրոմ Արմենիան» 2025 թ. հունվար-մարտին ՀՀ պետական բյուջե է վճարել 19 մլրդ 900.6 մլն դրամ։
2–րդ տեղում «Մոբայլ սենթր արթ»–ն է` 16 մլրդ 591 մլն դրամ հարկային մուտքերով, 3–րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է` 12 մլրդ 069.7 մլն դրամով, 4-րդում` «Սի Փի Էս էներջի գրուպ»–ը` 7 մլրդ 032.2 մլն դրամով, և առաջատար հնգյակը եզրափակում է «Փրիթի ուեյ» ընկերությունը` 6 մլրդ 545.2 մլն դրամով։
Առաջատար հնգյակին հաջորդում է «Վայդբերրիզը»` 5 մլրդ 697.5 մլն դրամով։ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 9–րդ տեղում է` 4 մլրդ 395.6 մլն դրամով, «Վիվա Արմենիան» 14–րդ տեղում է` 3 մլրդ 415 մլն դրամով, «Ջերմուկ գրուպը» 15–րդ տեղում է, որին հաջորդում են հայաստանյան երեք բանկերը` «Արդշինբանկը», «ԱյԴիբանկը», «Ակբաբանկը»։
Ի դեպ, 2024 թվականի առաջատարը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այս ցուցակում ներառված չէ։
«Կոմբինատը ցանկում չի ներառվել 2024 թ. արդյունքներով հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերության պատճառով»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՊԵԿ–ից։
Ըստ կոմիտեի` 1000 խոշոր հարկ վճարողները 2025 թ. հունվար–մարտին պետական բյուջե են վճարել ավելի քան 409 մլրդ 353 մլն դրամ։ Ի դեպ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 387 մլրդ 109 մլն դրամ (այս տարվա համեմատ` 22 մլրդ 244 մլն դրամով պակաս):