00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Շահրամանյանը տեսել է` ինչպես են գերեվարում Արցախի ղեկավարությանը

© SputnikՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2025
Սամվել Շահրամանյան
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը խոստացավ առաջիկայում անդրադառնալ այն հանգամանքին, թե ինչպես եղավ, որ իրեն չգերեվարեցին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը տեսել է, թե ինչպես են գերեվարում Արցախի ղեկավարությանը։ Նա այդ մասին ասաց Ծիծեռնակաբերդում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Տեսել եմ` ինչպես են գերեվարում։ Ես ամենավերջում եմ դուրս եկել Արցախից։ Մնացած հարցերի մասին չեմ ուզում խոսել»,– ասաց նա։
Արցախի նախագահը հավելեց, որ առաջիկայում կանդրադառնա այն հանգամանքին, թե ինչպես եղավ, որ իրեն չգերեվարեցին։
Լրագրողներից մեկը հարցրեց` ճի՞շտ է, որ Արցախի ղեկավարությանը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի տնից են տարել։
Շահրամանյանը պատասխանեց` տարբեր հարցերի մասին հետագայում մանրամասն կխոսեն։ Նրա խոսքով` այս պահին գործընթացներ կան, չի ուզում իր հայտարարություններով խոչընդոտել կամ վնասել դրանք. հենց դրանով է պայմանավորված զսպվածությունը։
«Հենց առաջին օրվանից, երբ մենք Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ հարց ենք բարձրացրել, որպեսզի խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, ադրբեջանական կողմն այդ պահանջն է դրել։ Այդ մարդիկ, որոնք հիմա Բաքվի բանտերում են, ապահովել են քաղաքացիները դուրսբերումը` մնալով պատանդ»,– ասաց Արցախի նախագահը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Լրահոս
0