https://arm.sputniknews.ru/20250424/rusastany-misht-eghbajrakan-haj-zhvoghvovrdi-vishtn-ynkalel-e-vorpes-ir-sepakany-agn-88209822.html
Ռուսաստանը միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել է որպես իր սեփականը. ԱԳՆ
Ռուսաստանը միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել է որպես իր սեփականը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Դեռևս 1915 թվականին, Զախարովայի խոսքով, ռուսական դիվանագիտության ղեկավարի նախաձեռնությամբ առաջատար երկրները Հայոց ցեղասպանությունը որակեցին որպես «մարդկության... 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T14:17+0400
2025-04-24T14:17+0400
2025-04-24T14:27+0400
մարիա զախարովա
տեսանյութեր
տեսանյութ
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ցեղասպանություն
ռուսաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88208662_0:0:1281:720_1920x0_80_0_0_7558eb00ddd8d52e1794c38d3c60737b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել է որպես իր սեփականը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա նշել է, որ 1915 թվականին Ռուսական կայսրության կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը՝ փրկեց ոչ պակաս, քան 350 հազար հայի կյանք։«Այլևս երբեք»–ը պետք է կարգախոսից վերածվի իրականության. ՀՀ ԱԳՆ–ի ուղերը Ապրիլի 24–ի առթիվԶախարովան հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այդ իրադարձությունների վերաբերյալ անփոփոխ է և հիմնված է հումանիստական սկզբունքների վրա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ` արդեն 1915 թվականին միջազգային հանրության խոշորագույն մասնակիցները տեղի ունեցողը որակեցին որպես «հանցագործություն մարդկության դեմ»։ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ այդ օրը ՌԴ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, հիշատակի միջոցառումներ են անցկացվում։ Դրանց մասնակցում են ոչ միայն հայ համայնքի, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Բոլորին միավորում է պատմության ողբերգական էջերի մասին հիշողությունը պահպանելու և քաղաքական նպատակներով դրանց աղավաղում կամ մոռացության մատնում թույլ չտալու ցանկությունը։Սադրիչ գործելակերպ. Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումըՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88208662_153:0:1113:720_1920x0_80_0_0_95298612f48d0391d581c9e78c5f7839.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, տեսանյութեր, տեսանյութ, видео, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ցեղասպանություն, ռուսաստան, թուրքիա, հայաստան
մարիա զախարովա, տեսանյութեր, տեսանյութ, видео, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ցեղասպանություն, ռուսաստան, թուրքիա, հայաստան
Ռուսաստանը միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել է որպես իր սեփականը. ԱԳՆ
14:17 24.04.2025 (Թարմացված է: 14:27 24.04.2025) Դեռևս 1915 թվականին, Զախարովայի խոսքով, ռուսական դիվանագիտության ղեկավարի նախաձեռնությամբ առաջատար երկրները Հայոց ցեղասպանությունը որակեցին որպես «մարդկության դեմ հանցագործություն»։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել է որպես իր սեփականը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին կեսի ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցը: Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ», – ընդգծեց Զախարովան։
Նա նշել է, որ 1915 թվականին Ռուսական կայսրության կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը՝ փրկեց ոչ պակաս, քան 350 հազար հայի կյանք։
Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այդ իրադարձությունների վերաբերյալ անփոփոխ է և հիմնված է հումանիստական սկզբունքների վրա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ` արդեն 1915 թվականին միջազգային հանրության խոշորագույն մասնակիցները տեղի ունեցողը որակեցին որպես «հանցագործություն մարդկության դեմ»։
«Ժամանակակից Ռուսաստանն առաջին երկրներից մեկն էր, որը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: 1995-ին և 2005-ին Պետդուման ընդունեց1915-1922 թվականներին հայերի ոչնչացումը դատապարտող որոշումները: 2015-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Հայաստան և մասնակցեց զոհերի հիշատակը հավերժացնող արարողությանը` խորը կարեկցանք հայտնելով հայ ժողովրդին», – նշել է նա։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ այդ օրը ՌԴ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, հիշատակի միջոցառումներ են անցկացվում։ Դրանց մասնակցում են ոչ միայն հայ համայնքի, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Բոլորին միավորում է պատմության ողբերգական էջերի մասին հիշողությունը պահպանելու և քաղաքական նպատակներով դրանց աղավաղում կամ մոռացության մատնում թույլ չտալու ցանկությունը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։