https://arm.sputniknews.ru/20250424/qvocharjanin-hangist-tvogheq-serzh-sargsjany-khvosec-nikvol-pashinjani-heracman-tsragri-masin-88221938.html
Քոչարյանին հանգիստ թողեք. Սերժ Սարգսյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հեռացման ծրագրի մասին
Քոչարյանին հանգիստ թողեք. Սերժ Սարգսյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հեռացման ծրագրի մասին
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը կարծում է, որ ինքը Հայաստանի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն է։ 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T17:54+0400
2025-04-24T17:54+0400
2025-04-24T19:34+0400
հայաստան
սերժ սարգսյան
ռոբերտ քոչարյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88224821_0:0:1712:963_1920x0_80_0_0_dfe748702370f3249134b5a0fc72fc55.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հստակ ծրագիր ունի, և դա տեղի կունենա մինչև 2026 թվականի ընտրությունները։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։Լրագրողները հարցրին` ընդդիմությունն անցկացրեց բազմաթիվ բողոքի ակցիաներ` փորձելով այդպիսով իշխանազուրկ անել Փաշինյանին, այդպես էլ հաջողության չհասավ, ապա հիմա ինչպե՞ս է դա հաջողվելու ՀՀԿ–ին։«Միգուցե այդ հարցը հասունացած չէր այդ ժամանակ, իսկ հիմա հասունացած է։ Բոլոր այդ շարժումները բերել ու հարցը հասունացրել են»,– պատասխանեց Սարգսյանը։«Նա կստանձնի՞ ընդդիմության առաջնորդի դերը» հարցին Սարգսյանի պատասխանը հստակ էր. «Ո՛չ, ես պատրաստ չեմ նորից առաջնորդելու երկիրը»։Սարգսյանը կարծում է, որ գործող իշխանություններին դժվար թե հաջողվի հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից, քանի որ չեն կարողանա հասցնել։«Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»,– ընդգծեց նա։Անդրադառնալով քոչարյանական թևի մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել հենց ՀՀԿ–ն և Սերժ Սարգսյանը, ՀՀ 3–րդ նախագահը նշեց, որ այդ հարցը ո՛չ զարմացնում, ո՛չ էլ զայրացնում է իրեն։Ինչ վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր փոխհարաբերություններին, ապա Սարգսյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք»։Իրեն ուղղված մեղադրանքներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանը աճեցրեց, բանտից ազատեց ու բերեց խորհրդարան։«Խորհրդարանի բանալիները իմ ձեռքի՞ն էին։ Միայն Փաշինյանը չէ, որ համաներմամբ այդ ժամանակ ազատ արձակվեց. բանտից այդ ժամանակ հարյուրավոր մարդիկ են ազատ արձակվել, այդ թվում` նաև նա։ Իսկ այդ համաներումը կիրառվում էր, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի»,– ասաց Սարգսյանը։Նա անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իրեն ուղղված այն խոսքերին, թե Սերժ Սարգսյանը պետք է հայելու մեջ նայելիս ինքն իրենից ամաչի։«Եթե ամաչելուց ենք խոսում, ապա ձեր նշած անձնավորությունը և ևս 70–80 հոգի այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, քանի որ իրենք կկարմրեն, եթե նայեն հայելու մեջ»,– ընդգծեց ՀՀ 3–րդ նախագահը։ՀՀ երեք նախկին նախագահները չընտրված եռյակ են. Ալեն ՍիմոնյանՀիշեցնենք` փետրվարի 17–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու։ Այս, ինչպես նաև Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերջին հրապարակումները բազմաթիվ քննարկումների առիթ են հանդիսացել. կարծիքներ են հնչում, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների թիմերն առճակատման մեջ են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88224821_214:0:1498:963_1920x0_80_0_0_ddad0650314b4cf5bbc29aed3b8a8962.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, видео
հայաստան, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, видео
Քոչարյանին հանգիստ թողեք. Սերժ Սարգսյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հեռացման ծրագրի մասին
17:54 24.04.2025 (Թարմացված է: 19:34 24.04.2025) Սերժ Սարգսյանը կարծում է, որ ինքը Հայաստանի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հստակ ծրագիր ունի, և դա տեղի կունենա մինչև 2026 թվականի ընտրությունները։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք առանց ծրագրի չենք գործում։ Այո՛, մենք ունենք ծրագիր, սակայն չեմ կարծում` այն իմաստ ունի այսօր հրապարկել»,– հայտարարեց նա։
Լրագրողները հարցրին` ընդդիմությունն անցկացրեց բազմաթիվ բողոքի ակցիաներ` փորձելով այդպիսով իշխանազուրկ անել Փաշինյանին, այդպես էլ հաջողության չհասավ, ապա հիմա ինչպե՞ս է դա հաջողվելու ՀՀԿ–ին։
«Միգուցե այդ հարցը հասունացած չէր այդ ժամանակ, իսկ հիմա հասունացած է։ Բոլոր այդ շարժումները բերել ու հարցը հասունացրել են»,– պատասխանեց Սարգսյանը։
«Նա կստանձնի՞ ընդդիմության առաջնորդի դերը» հարցին Սարգսյանի պատասխանը հստակ էր. «Ո՛չ, ես պատրաստ չեմ նորից առաջնորդելու երկիրը»։
Սարգսյանը կարծում է, որ գործող իշխանություններին դժվար թե հաջողվի հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից, քանի որ չեն կարողանա հասցնել։
«Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով քոչարյանական թևի մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել հենց ՀՀԿ–ն և Սերժ Սարգսյանը, ՀՀ 3–րդ նախագահը նշեց, որ այդ հարցը ո՛չ զարմացնում, ո՛չ էլ զայրացնում է իրեն։
«Ես շատ երկար եմ ծառայել ՀՀ–ին` 25 տարուց ավելի, և միգուցե նաև դրանով է պայմանավորված, որ ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից, գործիչներից մեկն եմ։ Այնպես որ զրպարտություններն ինձ չեն զարացնում և ոչ էլ զայրացնում են»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր փոխհարաբերություններին, ապա Սարգսյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք»։
Իրեն ուղղված մեղադրանքներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանը աճեցրեց, բանտից ազատեց ու բերեց խորհրդարան։
«Խորհրդարանի բանալիները իմ ձեռքի՞ն էին։ Միայն Փաշինյանը չէ, որ համաներմամբ այդ ժամանակ ազատ արձակվեց. բանտից այդ ժամանակ հարյուրավոր մարդիկ են ազատ արձակվել, այդ թվում` նաև նա։ Իսկ այդ համաներումը կիրառվում էր, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի»,– ասաց Սարգսյանը։
Նա անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իրեն ուղղված այն խոսքերին, թե Սերժ Սարգսյանը պետք է հայելու մեջ նայելիս ինքն իրենից ամաչի։
«Եթե ամաչելուց ենք խոսում, ապա ձեր նշած անձնավորությունը և ևս 70–80 հոգի այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, քանի որ իրենք կկարմրեն, եթե նայեն հայելու մեջ»,– ընդգծեց ՀՀ 3–րդ նախագահը։
Հիշեցնենք` փետրվարի 17–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու։ Այս, ինչպես նաև Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերջին հրապարակումները բազմաթիվ քննարկումների առիթ են հանդիսացել. կարծիքներ են հնչում, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների թիմերն առճակատման մեջ են։