https://arm.sputniknews.ru/20250424/kiseljvovn-u-simvonjany-tvel-en-gevorgievjan-zhapaven-20-rd-hvobeljanakan-akciaji-meknarky-88207587.html
Կիսելյովն ու Սիմոնյանը տվել են «Գեորգիևյան ժապավեն» 20-րդ հոբելյանական ակցիայի մեկնարկը
Կիսելյովն ու Սիմոնյանը տվել են «Գեորգիևյան ժապավեն» 20-րդ հոբելյանական ակցիայի մեկնարկը
Sputnik Արմենիա
Կիսելյովն ընդգծել է, որ Գեորգիևյան ժապավենն իր մեջ հաղթական գենետիկա է կրում և նպաստում է ոգու ամրությանը։ 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T13:44+0400
2025-04-24T13:44+0400
2025-04-24T14:40+0400
տեսանյութեր
տեսանյութ
գեորգիևյան խաչ
դմիտրի կիսելյով
մարգարիտա սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88203113_0:0:1280:720_1920x0_80_0_0_ce2769ad4f978f12ce71f7c4b5e1ca15.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մոսկվայում մեկնարկել է հոբելյանական՝ 20-րդ «Գեորգիևյան ժապավեն» ակցիան։ Այս տարի այն նվիրված է Մեծ հաղթանակի 80-ամյակին:Ակցիայի մեկնարկը տվել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։Դմիտրի Կիսելյովը նշել է, որ Գեորգիևյան ժապավենը խիզախության խորհրդանիշ է եղել ինչպես Ռուսական կայսրությունում, խորհրդային տարիներին, այնպես էլ ժամանակակից Ռուսաստանում, իսկ 20 տարվա ընթացքում պարզ դարձավ, որ սա շատ հզոր խորհրդանիշ է, ճշմարտության կոնցենտրատ, որը թույլ է տալիս ճիշտ գնահատել ընթացիկ իրադարձությունները, ծառայում է որպես հենակետ։Տոլստոյի դստեր հայկական էպոպեան. ինչի՞ համար Ալեքսանդրան Գեորգիևյան խաչեր ստացավ«Գեորգիևյան ժապավենն իր մեջ հաղթական գենետիկա է կրում, նպաստում է ոգու ամրությանը, որը և խորհրդանշում է», – ընդգծել է Կիսելյովը։Նա նաև հավելել է, որ այդ ժապավենով ՌԴ զինվորականներն այսօր Ուկրաինայում մարտնչում են նացիզմի դեմ, որին աջակցում է Եվրոպան` բանդերական դրոշների տակ կանգնելով։Կիսելյովը նշել է, որ Գեորգիևյան ժապավենը վաղուց դարձել է ընդհանուր մշակույթի մասը և Ռուսաստանի հակառակորդների վրա գործում ինչպես Կենարար խաչը։Մարգարիտա Սիմոնյանն իր հերթին նշել է, որ իր համար տարվա ընթացքում երկու գլխավոր տոն կա՝ Սուրբ Զատիկը, որը նշանավորում է Քրիստոսի վերադարձը, և մայիսի 9-ը, երբ երկիրը վերականգնել է ապրելու իր իրավունքը։Ավանդաբար Գեորգիևյան առաջին ժապավենները բոլոր ցանկացողներին սկսում են բաժանել Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի շենքի մոտ` Զուբովսկի բուլվար 4 հասցեում։Ինչպես հայտնել է «Հաղթանակի կամավորներ» համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի նախագահ, ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Օլգա Զանկոն, այս տարի Գեորգիևյան ժապավենները բաժանվելու են ռեկորդային թվով վայրերում, դրանք ավելի քան 8000–ն են` Ռուսաստանում և այլ երկրներում։ Առաջին անգամ ակցիան տեղի կունենա Լիբիայում և Մոնղոլիայում։Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը. տեսանյութ, լուսանկարներԱկցիան ծնվել է ՌԻԱ Նովոստիում՝ որպես «Մեր հաղթանակը։ Օր օրի» նախագծի շարունակություն, որի շնորհիվ առաջին անգամ գտնվել և թվայնացվել է Սովինֆորմբյուրոյի ամբողջ արխիվը։2022 թվականից ՌԴ Դաշնային օրենքը սահմանել է Գեորգիևյան ժապավենի կարգավիճակը. այն Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշներից մեկն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88203113_161:0:1121:720_1920x0_80_0_0_673b76e9c9eeb1aae3f3344c8f8cca93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, գեորգիևյան խաչ, դմիտրի կիսելյով, մարգարիտա սիմոնյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, գեորգիևյան խաչ, դմիտրի կիսելյով, մարգարիտա սիմոնյան, видео
Կիսելյովն ու Սիմոնյանը տվել են «Գեորգիևյան ժապավեն» 20-րդ հոբելյանական ակցիայի մեկնարկը
13:44 24.04.2025 (Թարմացված է: 14:40 24.04.2025) Կիսելյովն ընդգծել է, որ Գեորգիևյան ժապավենն իր մեջ հաղթական գենետիկա է կրում և նպաստում է ոգու ամրությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մոսկվայում մեկնարկել է հոբելյանական՝ 20-րդ «Գեորգիևյան ժապավեն» ակցիան։ Այս տարի այն նվիրված է Մեծ հաղթանակի 80-ամյակին:
Ակցիայի մեկնարկը տվել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Դմիտրի Կիսելյովը նշել է, որ Գեորգիևյան ժապավենը խիզախության խորհրդանիշ է եղել ինչպես Ռուսական կայսրությունում, խորհրդային տարիներին, այնպես էլ ժամանակակից Ռուսաստանում, իսկ 20 տարվա ընթացքում պարզ դարձավ, որ սա շատ հզոր խորհրդանիշ է, ճշմարտության կոնցենտրատ, որը թույլ է տալիս ճիշտ գնահատել ընթացիկ իրադարձությունները, ծառայում է որպես հենակետ։
«Գեորգիևյան ժապավենն իր մեջ հաղթական գենետիկա է կրում, նպաստում է ոգու ամրությանը, որը և խորհրդանշում է», – ընդգծել է Կիսելյովը։
Նա նաև հավելել է, որ այդ ժապավենով ՌԴ զինվորականներն այսօր Ուկրաինայում մարտնչում են նացիզմի դեմ, որին աջակցում է Եվրոպան` բանդերական դրոշների տակ կանգնելով։
Կիսելյովը նշել է, որ Գեորգիևյան ժապավենը վաղուց դարձել է ընդհանուր մշակույթի մասը և Ռուսաստանի հակառակորդների վրա գործում ինչպես Կենարար խաչը։
Մարգարիտա Սիմոնյանն իր հերթին նշել է, որ իր համար տարվա ընթացքում երկու գլխավոր տոն կա՝ Սուրբ Զատիկը, որը նշանավորում է Քրիստոսի վերադարձը, և մայիսի 9-ը, երբ երկիրը վերականգնել է ապրելու իր իրավունքը։
«Կյանքին մեր երկրի վերադարձն ապահովվել է մեր ժողովրդի աներևակայելի, ամենամեծ զոհաբերության գնով: Մենք անասելի հպարտ ենք դրանով: Կարծում եմ, որ միայն շատ ցինիկ, վատ մարդը կարող է երախտագիտություն չզգալ: Համոզված եմ, որ դուք գնահատում եք, հիշում եք, որ երախտապարտ եք, և մենք` որպես ժողովուրդ, հավերժ գոյություն ենք ունենալու», – ընդգծել է Սիմոնյանը:
Ավանդաբար Գեորգիևյան առաջին ժապավենները բոլոր ցանկացողներին սկսում են բաժանել Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի շենքի մոտ` Զուբովսկի բուլվար 4 հասցեում։
Ինչպես հայտնել է «Հաղթանակի կամավորներ» համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի նախագահ, ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Օլգա Զանկոն, այս տարի Գեորգիևյան ժապավենները բաժանվելու են ռեկորդային թվով վայրերում, դրանք ավելի քան 8000–ն են` Ռուսաստանում և այլ երկրներում։ Առաջին անգամ ակցիան տեղի կունենա Լիբիայում և Մոնղոլիայում։
Ակցիան ծնվել է ՌԻԱ Նովոստիում՝ որպես «Մեր հաղթանակը։ Օր օրի» նախագծի շարունակություն, որի շնորհիվ առաջին անգամ գտնվել և թվայնացվել է Սովինֆորմբյուրոյի ամբողջ արխիվը։
2022 թվականից ՌԴ Դաշնային օրենքը սահմանել է Գեորգիևյան ժապավենի կարգավիճակը. այն Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշներից մեկն է։