https://arm.sputniknews.ru/20230509/erevanum-meknarkel-e-anmah-gndi-erty-tesanjut-lusankarner-59383493.html
Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը. տեսանյութ, լուսանկարներ
Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը. տեսանյութ, լուսանկարներ
Sputnik Արմենիա
Մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100– մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։ 09.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-09T13:37+0400
2023-05-09T13:37+0400
2023-05-09T15:11+0400
երևան
երթ
գեորգիևյան խաչ
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59381908_0:0:1059:596_1920x0_80_0_0_565693abc743c487cbe1c67ed2b61693.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik.Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության երթը։Նրանք Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից շարժվում են դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։Բազմամարդ երթն առաջնորդում է նվագախումբը, նրանց հետևից խորհրդային հին ավտոմեքենաներով գնում են վետերաններն ու Կարմիր բանակի բանակի հանդերձանքներով երիտասարդներ։Մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100– մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահում են մարշալների, գեներալների և պատերազմի հերոսների լուսանկարներ, փուչիկներ և ծաղիկներ։Հավելենք, որ Անմար կրակի մոտ տեղակայվել է Գեորգիևյան հսկայական ժապավեն, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի դրոշները։ Երթը գլխավորող Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն օրհնել են հավաքվածներին: Այգում հնչել են հաղթանակի երգեր։«Անմահ գունդը» Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար միջազգային քաղաքացիական-հայրենասիրական շարժում է։ Այն նախաձեռնվել է 2012 թվականին։ Այժմ այս շարժումն ընդգրկում է ավելի քան 80 պետություն։Նշենք, որ այս պահին Հայաստանում ապրում է 67 վետերան, նրանցից ամենատարեցը 103 տարեկան է: Միջոցառումներին ակտիվ մասնակցում են միայն 8–ը։Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր. Արցախում մայիսի 9–ին ոգեկոչել են հերոսների հիշատակը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59381908_132:0:927:596_1920x0_80_0_0_7623d641ecd7a76c366dae80290f5ee3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երթ, գեորգիևյան խաչ, հայրենական մեծ պատերազմ
երևան, երթ, գեորգիևյան խաչ, հայրենական մեծ պատերազմ
Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը. տեսանյութ, լուսանկարներ
13:37 09.05.2023 (Թարմացված է: 15:11 09.05.2023) Մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100– մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik.Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության երթը։
Նրանք Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից շարժվում են դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։
Բազմամարդ երթն առաջնորդում է նվագախումբը, նրանց հետևից խորհրդային հին ավտոմեքենաներով գնում են վետերաններն ու Կարմիր բանակի բանակի հանդերձանքներով երիտասարդներ։
Մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100– մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։
Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահում են մարշալների, գեներալների և պատերազմի հերոսների լուսանկարներ, փուչիկներ և ծաղիկներ։
Հավելենք, որ Անմար կրակի մոտ տեղակայվել է Գեորգիևյան հսկայական ժապավեն, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի դրոշները։ Երթը գլխավորող Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն օրհնել են հավաքվածներին: Այգում հնչել են հաղթանակի երգեր։
«Անմահ գունդը» Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար միջազգային քաղաքացիական-հայրենասիրական շարժում է։ Այն նախաձեռնվել է 2012 թվականին։ Այժմ այս շարժումն ընդգրկում է ավելի քան 80 պետություն։
Նշենք, որ այս պահին Հայաստանում ապրում է 67 վետերան, նրանցից ամենատարեցը 103 տարեկան է: Միջոցառումներին ակտիվ մասնակցում են միայն 8–ը։