00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրացում. ինչ է հայտնի այս ժամի դրությամբ

© Getty Images / NurPhotoՀնդիկ ուժայիններ
Հնդիկ ուժայիններ - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2025
Բաժանորդագրվել
Հնդկաստանի կառավարությունը Պակիստանի նկատմամբ մի շարք խիստ միջոցներ է ձեռնարկել։ Իսլամաբադը հանդես է եկել պատասխան քայլերով։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Պահալգամի ահաբեկչությունը հանգեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների լուրջ վատթարացման։
Ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքից ոչ հեռու ահաբեկիչները հարձակվել են խաղաղ բնակիչների և զբոսաշրջիկների վրա: Մի քանի զինված անձինք անկանոն կրակ են բացել Բայսարան հովտում ձիով զբոսնող զբոսաշրջիկների ուղղությամբ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-ի-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ (արգելված է ՌԴ-ում): Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և 1 նեպալցի:
Ըստ Հնդկաստանի ԱԳՆ-ի հայտարարության՝ երկրի կառավարությունը որոշել է անհապաղ դադարեցնել Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Գործող վիզաները չեղյալ են հայտարարվում ապրիլի 27-ից: Այս որոշումն ընդունվել է ի շարունակություն ապրիլի 23-ին կառավարության կողմից հաստատված որոշումների։
Գերատեսչությունը նշել է, որ Պակիստանի քաղաքացիներին տրվող բժշկական վիզաները ուժի մեջ կլինեն միայն մինչև 2025 թվականի ապրիլի 29-ը:
«Պակիստանի այն բոլոր քաղաքացիները, որոնք ներկայումս գտնվում են Հնդկաստանում, համաձայն նոր փոփոխությունների՝ նախքան վիզաների գործողության ժամկետի ավարտը, պետք է լքեն երկիրը», – ընդգծել է ԱԳՆ-ն:
Նախարարությունը նշել է, որ «Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Պակիստան մեկնելուց»:
«Հնդկաստանի այն քաղաքացիներին, որոնք ներկայումս գտնվում են Պակիստանում, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ վերադառնալ Հնդկաստան», - հավելել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Ավելի վաղ, ի պատասխան Ջամուում և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության՝ Հնդկաստանի վարչապետի նախագահությամբ նախարարների կաբինետի անվտանգության կոմիտեն որոշել էր Իսլամաբադում իր դեսպանատան և Նյու Դելիում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի ընդհանուր թիվը 55-ից կրճատել մինչև 30-ի, կասեցնել Ինդոս գետի ջրերի մասին պայմանագիրը, ինչպես նաև փակել Հնդկաստանի և Պակիստանի միջև գործող միակ ցամաքային սահմանային անցակետը՝ «Վագահ Ատտարին»:
Հնդկաստանի իշխանությունները Պակիստանի քաղաքացիներից, որոնք մուտք են գործել այդ անցակետով, պահանջել են մինչև մայիսի 1-ը լքել երկիրը, և նրանց արգելել են Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի (SAARC) վիզաներից ազատման համակարգով մուտք գործել Հնդկաստան: Այս համակարգով արդեն իսկ մուտք գործածներին Հնդկաստանը լքելու համար տրվել է 48 ժամ:
Պակիստանն իր հերթին հայտարարել է, որ որպես պատերազմի ակտ կընկալի Ինդոս գետի ջրի հոսքը հետ քաշելու՝ Հնդկաստանի ցանկացած փորձ:
«Ինդոսի ջրերի մասին պայմանագրի համաձայն Պակիստանին պատկանող ջրի հոսքը կանգնեցնելու կամ հետ քաշելու ցանկացած փորձ, ինչպես նաև ստորին ափամերձ պետությունների իրավունքների յուրացումը կդիտարկվեն որպես պատերազմի ակտ», - ասված է երկրի Ազգային անվտանգության կոմիտեի հայտարարության մեջ, հաղորդում է Dawn պարբերականը:
Կոմիտեն նաև նշել է, որ «Հնդկաստանի հետ ցանկացած առևտուր, այդ թվում՝ Պակիստանի տարածքով ցանկացած երրորդ երկիր և այնտեղից, անմիջապես դադարեցվում է», իսկ Պակիստանի օդային տարածքն անհապաղ կփակվի Հնդկաստանի պատկանող կամ Հնդկաստանի կողմից շահագործվող բոլոր ավիաընկերությունների համար:
Իսլամաբադը նույնպես կասեցնում է Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի (SAARC) վիզաների ազատման համակարգի շրջանակներում տրված բոլոր վիզաները:
«Հնդկաստանի քաղաքացիներին, բացառությամբ սիկհ կրոնական ուխտավորների, տրված SAARC վիզայի ազատման ծրագրի վիզաների չեղյալ հայտարարումը համարվում է անհապաղ ուժի մեջ մտած: Այս ծրագրի շրջանակներում Պակիստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, բացառությամբ սիկհ ուխտավորների, հրահանգված է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը»,-նշված է որոշման մեջ:
Հնդկաստանն արտաքսում է դիվանագետներին և սառեցնում է Պակիստանի հետ պայմանագրերը
Պակիստանը նաև անցանկալի անձ է հայտարարում Իսլամաբադում Հնդկաստանի դեսպանատան պաշտպանության, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի գծով խորհրդականներին, որոնց հրահանգվում է մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը լքել Պակիստանը:
Հիշեցնենք, որ SAARC -ի վիզաներից ազատման համակարգը գործողության մեջ է դրվել 1992թ.: Ներկայում ցուցակում ընդգրկված են 24 կատեգորիայի անձինք, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, բարձրագույն դատարանների դատավորներ, խորհրդարանականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, լրագրողներ, մարզիկներ և այլն:
Լրահոս
0