https://arm.sputniknews.ru/20250423/hndkastann-artaqsum-e-divanagetnerin-ev-sarecnum-e-pakistani-het-pajmanagrery-88167974.html
Հնդկաստանն արտաքսում է դիվանագետներին և սառեցնում է Պակիստանի հետ պայմանագրերը
Հնդկաստանն արտաքսում է դիվանագետներին և սառեցնում է Պակիստանի հետ պայմանագրերը
Sputnik Արմենիա
Այլ քայլերի թվում է Ինդոսի ջրերի վերաբերյալ պայմանագրի կասեցումը: 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T21:51+0400
2025-04-23T21:51+0400
2025-04-23T21:52+0400
հնդկաստան
պակիստան
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27602585_0:504:2048:1656_1920x0_80_0_0_ee42aa46b88d42a1d8e9e270cf9574fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Հնդկաստանը 48 ժամվա ընթացքում կարտաքսի Պակիստանի բոլոր քաղաքացիներին, որոնք երկրում են գտնվում SAARC վիզային համակարգով: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վիքրամ Միսրին՝ մեկնաբանելով Ջամուում և Քաշմիրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։1992 թվականին ներդրված SAARC վիզային արտոնությունների համակարգն ընդգրկում է 24 կատեգորիա՝ բարձրաստիճան պաշտոնյաներից և դատավորներից մինչև լրագրողներ, մարզիկներ և գործարարներ: Սակայն, Միսրիի խոսքով, այս պահից Պակիստանի քաղաքացիներին արգելված է մուտք գործել տվյալ ծրագրով, իսկ նախկինում տրված բոլոր վիզաները չեղարկվում են: Հնդկաստանում գտնվող Պակիստանի քաղաքացիները երկրից դուրս գալու համար 48 ժամ ունեն։Իսլամաբադում հնդկական առաքելությանը կից նույնատիպ պաշտոնները վերացվում են, և համապատասխան աշխատակիցները հետ են կանչվելու: Երկու հանձնաժողովների հինգ օժանդակ աշխատակիցներ նույնպես կազատվեն աշխատանքից:Այլ քայլերի թվում է Ինդոսի ջրերի վերաբերյալ պայմանագրի կասեցումը: «Այն կսառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Պակիստանը չի հրաժարվել անդրսահմանային ահաբեկչությանն աջակցելուց»,-ընդգծել է Միսրին: Հնդկաստանը նաև կփակի երկու երկրների սահմանին գտնվող Աթթարի անցակետը:Կտրուկ միջոցառումների առիթ է դարձել զինված հարձակումը Ջամուի և Քաշմիրի Փեհելգամ քաղաքի շրջանում։ Երեկ կեսօրին երեք անհայտ անձինք անկանոն կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, որոնք ձիով զբոսնում էին Բայսարան հովտում, որը հայտնի զբոսաշրջային վայր է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է ՌԴ-ում արգելված «Լաշքար-ի-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ:Տեղի իշխանությունները մտահոգություն են հայտնել դեպի Ամարնաթ քարանձավների՝ հինդուիզմի գլխավոր սրբավայրերից մեկը մոտալուտ ուխտագնացության կապակցությամբ, քարանձավները գտնվում են Ջամու և Քաշմիր նահանգում: Զանգվածային կրոնական երթը կմեկնարկի հուլիսի 3-ին և կտևի 38 օր. սպասվում Է տասնյակ հազարավոր ուխտավորների մասնակցություն:
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27602585_0:597:2048:2133_1920x0_80_0_0_a013ada6c20e3b2a3ec43a4bd11424e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, պակիստան, ահաբեկչություն
հնդկաստան, պակիստան, ահաբեկչություն
Հնդկաստանն արտաքսում է դիվանագետներին և սառեցնում է Պակիստանի հետ պայմանագրերը
21:51 23.04.2025 (Թարմացված է: 21:52 23.04.2025) Այլ քայլերի թվում է Ինդոսի ջրերի վերաբերյալ պայմանագրի կասեցումը:
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Հնդկաստանը 48 ժամվա ընթացքում կարտաքսի Պակիստանի բոլոր քաղաքացիներին, որոնք երկրում են գտնվում SAARC վիզային համակարգով: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վիքրամ Միսրին՝ մեկնաբանելով Ջամուում և Քաշմիրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
1992 թվականին ներդրված SAARC վիզային արտոնությունների համակարգն ընդգրկում է 24 կատեգորիա՝ բարձրաստիճան պաշտոնյաներից և դատավորներից մինչև լրագրողներ, մարզիկներ և գործարարներ: Սակայն, Միսրիի խոսքով, այս պահից Պակիստանի քաղաքացիներին արգելված է մուտք գործել տվյալ ծրագրով, իսկ նախկինում տրված բոլոր վիզաները չեղարկվում են: Հնդկաստանում գտնվող Պակիստանի քաղաքացիները երկրից դուրս գալու համար 48 ժամ ունեն։
Հնդկաստանը լրացուցիչ հայտարարել է նաև իր և Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչությունների թվի կրճատման մասին։ Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը երկու երկրների բարձրագույն հանձնաժողովների կազմը կկրճատվի՝ 55-ից հասնելով 30 աշխատակցի: Նյու Դելիում Պակիստանի ներկայացուցչությանը կից ռազմական խորհրդականները ևս պերսոնա նոն գրատա են ճանաչվել և պարտավոր են մեկ շաբաթվա ընթացքում լքել Հնդկաստանը:
Իսլամաբադում հնդկական առաքելությանը կից նույնատիպ պաշտոնները վերացվում են, և համապատասխան աշխատակիցները հետ են կանչվելու: Երկու հանձնաժողովների հինգ օժանդակ աշխատակիցներ նույնպես կազատվեն աշխատանքից:
Այլ քայլերի թվում է Ինդոսի ջրերի վերաբերյալ պայմանագրի կասեցումը: «Այն կսառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Պակիստանը չի հրաժարվել անդրսահմանային ահաբեկչությանն աջակցելուց»,-ընդգծել է Միսրին: Հնդկաստանը նաև կփակի երկու երկրների սահմանին գտնվող Աթթարի անցակետը:
Կտրուկ միջոցառումների առիթ է դարձել զինված հարձակումը Ջամուի և Քաշմիրի Փեհելգամ քաղաքի շրջանում։ Երեկ կեսօրին երեք անհայտ անձինք անկանոն կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, որոնք ձիով զբոսնում էին Բայսարան հովտում, որը հայտնի զբոսաշրջային վայր է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է ՌԴ-ում արգելված «Լաշքար-ի-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ:
Հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ, ևս 13-ը վիրավորվել են: Բոլոր մահացածները տղամարդիկ են, նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են եղել Հնդկաստանի տարբեր նահանգներից։ Զոհերի թվում նաև երկու օտարերկրյա քաղաքացի կա՝ ԱՄԷ-ից և Նեպալից: Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ տուժած ռուսաստանցիների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Տեղի իշխանությունները մտահոգություն են հայտնել դեպի Ամարնաթ քարանձավների՝ հինդուիզմի գլխավոր սրբավայրերից մեկը մոտալուտ ուխտագնացության կապակցությամբ, քարանձավները գտնվում են Ջամու և Քաշմիր նահանգում: Զանգվածային կրոնական երթը կմեկնարկի հուլիսի 3-ին և կտևի 38 օր. սպասվում Է տասնյակ հազարավոր ուխտավորների մասնակցություն: