https://arm.sputniknews.ru/20250424/hh-ishkhanutjuny-hreshavvor-e-varvum-kaskatsi-tak-dnelvov-hajvoc-ceghaspanutjuny-abrahamjan-88231326.html
ՀՀ իշխանությունը հրեշավոր է վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
ՀՀ իշխանությունը հրեշավոր է վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Ժամանակն է Հայաստանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել, կարծում է Ռուսաստանի հայերի միության ղեկավարը: 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T21:57+0400
2025-04-24T21:57+0400
2025-04-24T21:57+0400
հայոց ցեղասպանություն
ցեղասպանություն
արա աբրահամյան
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88225598_0:319:1144:963_1920x0_80_0_0_779a0941088b4af4867c6acb8740be0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը կամ առաջարկելով հաշվել այդ տարիներին սպանված հայրենակիցներին, այս հարցում նրանք Թուրքիայից էլ առաջ են անցել։ Այս մասին «Ցեղասպանություն. Հիշողություն և նախազգուշացում: Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։Նա հավաքվածներին հիշեցրել է, որ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից ՝ փորձելով օգտագործել «Եղեռն» բառը, իսկ պետական արձանագրությունից անհետացել է պաշտոնական օտարերկրյա պատվիրակությունների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու պարտադիր կետը։Այդ ժամանակ էլ իշխանական կուսակցության պատգամավորը ցինիկաբար կոչ էր արել անուն առ անուն ճշտել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը՝ ներկայիս իշխանության կողմից հրահրված և ապաշնորհ կերպով պարտված պատերազմի զոհերի ցուցակը հանրությանը ներկայացնելու փոխարեն։Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանում այլ երկրների օրինակով պետք է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:ՌՀՄ ղեկավարը նշել է, որ հայ ժողովուրդն ու պետականությունը բախվում են ծանր փորձությունների ու մարտահրավերների՝ ասես նորից վերապրելով 110 տարի առաջվա իրադարձությունները:20-րդ դարասկզբին Թուրքիան, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի իրադրությունից, հայկական վերնախավի անհեռատեսությունից և նրանց համախմբվելու անկարողությունից, ծրագրեց և իրականացրեց ամենադաժան ոճրագործությունը՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը, նրա վտարումը իր իսկ հողերից: Անկարան «հուշում է» Երևանին, թե ինչպես վերաբերվել «1915-ի դեպքերի» արձագանքներինԱբրահամյանն անդրադարձել է նաև պատմությունը կեղծելու համատարած փորձերին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է վերաշարադրել Հայաստանի պատմությունը, ոչնչացնելով Արցախի հնագույն տաճարներն ու հուշարձանները, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի հերոսության մասին վկայող հուշակոթողները (Արևմուտքի օրինակով):ՌՀՄ ղեկավարն ընդգծել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, այդ թվում՝ Բաքվում հայ գերիների նկատմամբ դատաքննությունը, իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանք է:Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88225598_0:212:1144:1070_1920x0_80_0_0_9719f4caaafed893785856eca656bd7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, արա աբրահամյան, համաժողով
հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, արա աբրահամյան, համաժողով
ՀՀ իշխանությունը հրեշավոր է վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Ժամանակն է Հայաստանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել, կարծում է Ռուսաստանի հայերի միության ղեկավարը:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը կամ առաջարկելով հաշվել այդ տարիներին սպանված հայրենակիցներին, այս հարցում նրանք Թուրքիայից էլ առաջ են անցել։ Այս մասին «Ցեղասպանություն. Հիշողություն և նախազգուշացում: Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նա հավաքվածներին հիշեցրել է, որ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր
ելույթում խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից ՝ փորձելով օգտագործել «Եղեռն» բառը, իսկ պետական արձանագրությունից անհետացել է պաշտոնական օտարերկրյա պատվիրակությունների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու պարտադիր կետը։
Այդ ժամանակ էլ իշխանական կուսակցության պատգամավորը
ցինիկաբար կոչ էր արել անուն առ անուն ճշտել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը՝ ներկայիս իշխանության կողմից հրահրված և ապաշնորհ կերպով պարտված պատերազմի զոհերի ցուցակը հանրությանը ներկայացնելու փոխարեն։
Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանում այլ երկրների օրինակով պետք է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:
«Այսօր արդեն վտանգված են Ցեղասպանության թանգարանի արխիվները։ Ո՞վ է երաշխավորում դրանց անվտանգությունը: Այն իշխանությունը, որը մեթոդաբար, սկսած 2018 թվականից, քանդում է մեր ժողովրդի բոլոր ավանդական հիմքե՞րը։ Իշխանությունը, որը, խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, զբաղված է սահմանների վերաձևմամբ՝ առանց միջազգային պայմանագրերի վրա հենվելու, բացարձակապես առանց երաշխիքների և առանց հաշվի առնելու նման գործողությունների հետևանքնե՞րը։ Հանձնել է Արցախը, առաջարկում է մոռանալ Ցեղասպանությունը և հրաժարվել պահանջներից»,-ասել է նա։
ՌՀՄ ղեկավարը նշել է, որ հայ ժողովուրդն ու պետականությունը բախվում են ծանր փորձությունների ու մարտահրավերների՝ ասես նորից վերապրելով 110 տարի առաջվա իրադարձությունները:
20-րդ դարասկզբին Թուրքիան, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի իրադրությունից, հայկական վերնախավի անհեռատեսությունից և նրանց համախմբվելու անկարողությունից, ծրագրեց և իրականացրեց ամենադաժան ոճրագործությունը՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը, նրա վտարումը իր իսկ հողերից:
Աբրահամյանն անդրադարձել է նաև պատմությունը կեղծելու համատարած փորձերին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է վերաշարադրել Հայաստանի պատմությունը, ոչնչացնելով Արցախի հնագույն տաճարներն ու հուշարձանները, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի հերոսության մասին վկայող հուշակոթողները (Արևմուտքի օրինակով):
ՌՀՄ ղեկավարն ընդգծել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, այդ թվում՝ Բաքվում հայ գերիների նկատմամբ դատաքննությունը, իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանք է:
«Հայ եկեղեցին, ինչպես հայտնի է, սրբադասել է Ցեղասպանության զոհերին․․․ Մենք իրավունք չունենք դավաճանել նրանց հիշատակին և չպետք է որևէ մեկին թույլ տանք վերաշարադրել մեր պատմությունն ու ջնջել այն»,- հավելել է նա։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։