https://arm.sputniknews.ru/20250424/ankaran-hushum-e-erevanin-te-inchpes-verabervel-1915-i-depqeri-ardzaganqnerin-88230069.html
Անկարան «հուշում է» Երևանին, թե ինչպես վերաբերվել «1915-ի դեպքերի» արձագանքներին
Անկարան «հուշում է» Երևանին, թե ինչպես վերաբերվել «1915-ի դեպքերի» արձագանքներին
Sputnik Արմենիա
Թուրքիան կոչ է արել չխրախուսել պատմությունից թշնամանք կորզելու արմատական շրջանակների ջանքերը և աջակցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների... 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T21:45+0400
2025-04-24T21:45+0400
2025-04-24T21:45+0400
թուրքիա
հայաստան
հայոց ցեղասպանություն
ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Երևանին, թե ինչպես վերաբերվել «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ հայտարարություններին ու գործողություններին:Ընդգծվում է, որ Թուրքիան մշտապես հանդես է եկել խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման ամրապնդման օգտին: Դրանից ելնելով ՝ Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով ՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։«Մենք հայտարարում ենք, որ չպետք է խրախուսել պատմությունից թշնամանք կորզելու արմատական շրջանակների ջանքերը և կրկնում ենք մեր կոչը ՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին»,–նշված է հաղորդագրության մեջ։ Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը. Թրամփն ուղերձ է հղելՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն
թուրքիա, հայաստան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն
Անկարան «հուշում է» Երևանին, թե ինչպես վերաբերվել «1915-ի դեպքերի» արձագանքներին
Թուրքիան կոչ է արել չխրախուսել պատմությունից թշնամանք կորզելու արմատական շրջանակների ջանքերը և աջակցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Երևանին, թե ինչպես վերաբերվել «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ հայտարարություններին ու գործողություններին:
«Մենք կտրականապես մերժում ենք 2025 թվականի ապրիլի 24-ին ՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանություններ արված հայտարարությունները, որոնք արվում են պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտմամբ։ Անցյալի ցավը քաղաքական նպատակներով օգտագործելուն ակնհայտորեն ուղղված փորձերը բացաձակապես առոչինչ են»,–նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Թուրքիան մշտապես հանդես է եկել խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման ամրապնդման օգտին: Դրանից ելնելով ՝ Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով ՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։
«Մենք հայտարարում ենք, որ չպետք է խրախուսել պատմությունից թշնամանք կորզելու արմատական շրջանակների ջանքերը և կրկնում ենք մեր կոչը ՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։