00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանության իրողությունը չի կարող ներկայացվել որպես խաղաղության խոչընդոտ. Սերժ Սարգսյան

© Photo : official site of the 3rd President of the Republic of Armenia Serzh SargsyanՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2025
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը ընդգծել է, որ 2023 թ. սեպտեմբերին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը շարունակությունն է մեկ դար առաջ իրականացված և չդատապարտված ցեղասպանության:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ նրա` հակառակ մոտեցումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական բարոյազրկում և ազգուրացություն:
«Սեփական աթոռապաշտությունը վեր չէ համահայկական կամքից ու պատվախնդրությունից: Ազգային շահերն ուրացող և պետության գոյությունը վտանգի տակ դրած իշխանությունները պետք է հեռացվեն, քանզի պետականության կորստի ամենակարճ ճանապարհն անցնում է սեփական իրավունքներից ու արժանապատվությունից, արդարության համար պայքարից հրաժարվելու և պատմական հիշողությունը ջնջելու միջով։ Հետևաբար՝ Հիշելը մեր պարտքն է, պահանջելը՝ իրավունքը, պայքարելը՝ անհրաժեշտություն»,– նշել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ 2023 թ. սեպտեմբերին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված և իրենց բնօրրանից բռնի տեղահանված 140 հազարից ավելի արցախցիների հետ տեղի ունեցածը շարունակությունն է մեկ դար առաջ իրականացված և չդատապարտված ցեղասպանության:
«Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների հոգևոր–մշակութային ժառանգությունը, խեղաթյուրում պատմությունը»,– ասել է ՀՀ երրորդ նախագահը:
Նրա խոսքով` արդարության ձայնը ոչ ոք ի զորու չէ լռեցնել. 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերը անտարբերության ու լռության պայմաններում խոշտանգումների ենթարկվեցին և սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին:
«Նրանք այլևս չեն կարող արդարադատություն պահանջել իրենց նկատմամբ իրականացված այդ հրեշավոր հանցագործության համար, չեն կարող վկայություն տալ այն դժոխային ճանապարհի և տանջալից մահվան մասին, որ սեփական հայրենիքում ենթարկվել են 110 տարի առաջ: Նրանք չեն կարող, իսկ մենք՝ արժանապատիվ հայերս, քաղաքակիրթ մարդկության հետ միասին պարտավոր ենք դառնալ նրանց ձայնը և հնչել ավելի ու ավելի բարձր: Ոչ մի հանցագործություն չպետք է մնա անպատիժ։ Ոչ մի ժողովուրդ չպետք է կրի չիրականացված արդարադատության ծանրությունը»,– ընդգծել է Սարգսյանը։
Նրա խոսքով` ավելի քան մեկ դար անց մարդկության դեմ շարունակվող ցեղասպանությունները ցույց են տալիս, թե ուր կարող են տանել հանցավոր լռությունն ու անտարբերությունը. ուրացողները կամ ցեղասպանությունը կասկածի տակ դնողներն ուղղակիորեն մեղսակից են դառնում այդ ոճրագործությանը:
Սարգսյանը նշել է նաև, որ Թուրքիայի պետական քաղաքականությունն առ այսօր հիմնված է ժխտողականության, պատմական փաստերի աղավաղման և ճշմարտության դեմ քարոզչության վրա, մինչդեռ ճշմարտության հետ խիզախորեն առերեսումը, արդարության պաշտպանությունը միայն կարող է Թուրքիային դիրքավորել որպես համամարդկային արժեքներին հաղորդակից՝ քաղաքակիրթ և պատասխանատու պետություն, որը պատրաստ է հաղթահարելու իր պատմության մութ էջերը՝ հանուն խաղաղության, հաշտեցման և կայունության։ Ըստ նրա` այդպիսով կփակվի մի դաժան էջ՝ ոչ թե մոռացության, այլ արդարության միջոցով։
«Թուրքական կառավարությունը պետք է հասկանա, որ արդարությունը չի կարող անհետանալ պատմական հուշարձանների ստվերում, քանզի այն չափազանց խոսուն է, և եթե նայի իր շուրջը, կտեսնի, որ ճշմարտությունն ապրում է ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների հարյուր հազարավոր վկայություններում, օտարերկրյա դիվանագետների, բազմաթիվ վավերագրողների ձեռագրերում, Արևմտյան Հայաստանի երբեմնի հայաբնակ քաղաքների ու գյուղերի հայակերտ շինություններում, լքված ու ավերված եկեղեցիների քարերի հայատառ վիմագրություններում, Թուրքիայի առանձին մտավորականների համարձակ խոսքերում…»,– ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն և այլ երկրներ։
Սադրիչ գործելակերպ. Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը
Լրահոս
0