https://arm.sputniknews.ru/20250424/ajsor-menq-hargum-enq-mets-egherni-hishataky-trampn-ugherdz-e-hghel-88229582.html
Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը. Թրամփն ուղերձ է հղել
Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը. Թրամփն ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի վարչակազմը նախկինի պես հավատարիմ է կրոնի ազատության ապահովմանը ու խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը, հավաստիացրել Է ԱՄՆ-ի ղեկավարը: 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T21:28+0400
2025-04-24T21:28+0400
2025-04-25T13:51+0400
դոնալդ թրամփ
հայոց ցեղասպանություն
ցեղասպանություն
ամն
ուղերձ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2258/63/22586394_0:0:1600:900_1920x0_80_0_0_fa380e73d2f513e1013677d4807f2a1a.jpg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, այդպես էլ չօգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը։«Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը և հարգում այն հրաշալի մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ: 1915 թվականից սկսած ՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և քշվեցին մահվան։ Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծաթիվ համայնքին, որը սգում է բազմաթիվ զոհերի համար: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք ամերիկյան և հայ ժողովուրդների միջև ամուր և մնայուն կապերը»,–նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։Նա ընդգծել է, որ հպարտանում է Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտեով, որը 1915 թվականին ստեղծված բեկումնային կազմակերպություն է և մարդասիրական կարևորագույն աջակցություն է ցուցաբերել հայ փախստականներին։ Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել հազարավոր ամերիկացիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կամ կամավոր կերպով օգնել են սեփական տներից վտարված հայերին:Հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ կրոնի ազատության ապահովմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը:«Մենք ակնկալում ենք շարունակել Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը և պահպանել կայունությունը տարածաշրջանում, քանի որ մենք շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,–ասել է Թրամփն իր ուղերձում:ՀՀ իշխանությունը հրեշավոր է վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանությունը. ԱբրահամյանՀիշեցնենք՝ 2021 թվականի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտաբերել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահ ընտրվելու արշավի ժամանակ Բայդենը խոստացել էր, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իր պաշտոնավարման հետագա տարիներին նա վերահաստատել էր իր դիրքորոշումն այդ հարցում։Նշենք, որ մինչ այդ ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում արտաբերել էր «ցեղասպանություն» բառը, երկրի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրող ռեֆերենտը հայազգի Քեն Խաչիկյանն էր։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2258/63/22586394_215:0:1415:900_1920x0_80_0_0_5fb91056fe083e8298b691c8763a15da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, ամն, ուղերձ, հայաստան
դոնալդ թրամփ, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, ամն, ուղերձ, հայաստան
Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը. Թրամփն ուղերձ է հղել
21:28 24.04.2025 (Թարմացված է: 13:51 25.04.2025) ԱՄՆ-ի վարչակազմը նախկինի պես հավատարիմ է կրոնի ազատության ապահովմանը ու խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը, հավաստիացրել Է ԱՄՆ-ի ղեկավարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, այդպես էլ չօգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը։
«Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը և հարգում այն հրաշալի մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ: 1915 թվականից սկսած ՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և քշվեցին մահվան։ Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծաթիվ համայնքին, որը սգում է բազմաթիվ զոհերի համար: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք ամերիկյան և հայ ժողովուրդների միջև ամուր և մնայուն կապերը»,–նշված է
Սպիտակ տան հայտարարության մեջ։
Նա ընդգծել է, որ հպարտանում է Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտեով, որը 1915 թվականին ստեղծված բեկումնային կազմակերպություն է և մարդասիրական կարևորագույն աջակցություն է ցուցաբերել հայ փախստականներին։ Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել հազարավոր ամերիկացիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կամ կամավոր կերպով օգնել են սեփական տներից վտարված հայերին:
«Այսօր մենք վկայում ենք հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին՝ ընդդեմ ողբերգության։ Մեր բախտը բերել է, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր և մեծ ներդրում ունեցել մեր երկրի զարգացման գործում, այդ թվում ՝ պարգևատրված զինվորներ, էստրադայի հայտնի արտիստներ, հայտնի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ»,–նշել է նա:
Հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ կրոնի ազատության ապահովմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը:
«Մենք ակնկալում ենք շարունակել Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը և պահպանել կայունությունը տարածաշրջանում, քանի որ մենք շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,–ասել է Թրամփն իր ուղերձում:
Հիշեցնենք՝ 2021 թվականի իր ուղերձում ԱՄՆ նախագահ
Ջո Բայդենն առաջին անգամ արտաբերել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահ ընտրվելու արշավի ժամանակ Բայդենը խոստացել էր, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իր պաշտոնավարման հետագա տարիներին նա վերահաստատել էր իր դիրքորոշումն այդ հարցում։
Նշենք, որ մինչ այդ ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում արտաբերել էր «ցեղասպանություն» բառը, երկրի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրող ռեֆերենտը հայազգի Քեն Խաչիկյանն էր։