https://arm.sputniknews.ru/20250423/pind-egheq-mer-masin-mi-mtatseq-davit-babajany-baqvi-bantic-dzajnagrutjun-e-pvokhancel-88134828.html
«Ես լրիվ հակառակ բան եմ ասել». Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնագրություն է փոխանցել
«Ես լրիվ հակառակ բան եմ ասել». Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնագրություն է փոխանցել
Sputnik Արմենիա
Արցախի արտաքին գործերի նախկին նախարարն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկությանը, որը վերաբերում է Իվանյանի դեպքերին։ 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T15:22+0400
2025-04-23T15:22+0400
2025-04-23T15:24+0400
հայաստան
ադրբեջան
բաքու
բանտ
դավիթ բաբայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86221136_0:139:1500:983_1920x0_80_0_0_8634f77dd41ff0f9fe047b97293480a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից հեռախոսային ձայնագրություն է փոխանցել 168.am-ին:«Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ: Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ։ Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ: Ամեն ինչ նորմալ է նաև դատարանում: Ավելին` եթե նորմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէինք անի: Շատ թեժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթության սահմաններում: Մնացածը ամեն ինչ նորմալ է: Իհարկե, շատ ենք կարոտում մեր ընտանիքներին: Իհարկե, շատ ենք մտահոգված մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամեն ինչ նորմալ պիտի լինի»,– ասել է նա ընտանիքի միջոցով փոխանցված ձայնագրությունում։Բաբայանն անդրադարձել է նաև ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկությանը, որը վերաբերում է Իվանյանի դեպքերին։Ձայնագրության վերջում Արցախի արտաքին գործերի նախկին նախարարը խոսել է Հայոց մեծ եղեռնի 110–րդ տարելիցի մասին։«Հոգով–մտքով ձեզ հետ ենք: Հոգով–մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,– ասել է Բաբայանը:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86221136_3:0:1498:1121_1920x0_80_0_0_55fc53281d7757acfdffbfe8778cb3ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, բաքու, բանտ, դավիթ բաբայան
հայաստան, ադրբեջան, բաքու, բանտ, դավիթ բաբայան
«Ես լրիվ հակառակ բան եմ ասել». Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնագրություն է փոխանցել
15:22 23.04.2025 (Թարմացված է: 15:24 23.04.2025) Արցախի արտաքին գործերի նախկին նախարարն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկությանը, որը վերաբերում է Իվանյանի դեպքերին։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից հեռախոսային ձայնագրություն է փոխանցել
168.am-ին:
«Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ: Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ։ Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ: Ամեն ինչ նորմալ է նաև դատարանում: Ավելին` եթե նորմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէինք անի: Շատ թեժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթության սահմաններում: Մնացածը ամեն ինչ նորմալ է: Իհարկե, շատ ենք կարոտում մեր ընտանիքներին: Իհարկե, շատ ենք մտահոգված մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամեն ինչ նորմալ պիտի լինի»,– ասել է նա ընտանիքի միջոցով փոխանցված ձայնագրությունում։
Բաբայանն անդրադարձել է նաև ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկությանը, որը վերաբերում է Իվանյանի դեպքերին։
«Այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան: Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք: Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ»,– նշել է Արցախի նախկին արտգործնախարարը։
Ձայնագրության վերջում Արցախի արտաքին գործերի նախկին նախարարը խոսել է Հայոց մեծ եղեռնի 110–րդ տարելիցի մասին։
«Հոգով–մտքով ձեզ հետ ենք: Հոգով–մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,– ասել է Բաբայանը:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: