https://arm.sputniknews.ru/20250423/erevanum-5-rd-angam-anckacvec-hishvoghutjan-ajgi-mijazgajin-nakhadzernutjuny-88152424.html
Երևանում 5-րդ անգամ անցկացվեց «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությունը
Երևանում 5-րդ անգամ անցկացվեց «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությունը
Sputnik Արմենիա
Դեսպան Կոպիրկինն ընդգծել է, որ այս ամենը չափազանց կարևոր է հատկապես այսօր, երբ պատմությունը վերաշարադրելու և ճշմարտությունը խեղաթյուրելու շատ լուրջ, ագրեսիվ... 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T18:19+0400
2025-04-23T18:19+0400
2025-04-23T18:24+0400
տեսանյութեր
տեսանյութ
երևան
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
միջոցառում
ծառատունկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88142307_0:0:1280:720_1920x0_80_0_0_336b92235fed213d09d602f4de0c1e47.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությունն արդեն 5-րդ անգամ անցկացվեց Երևանում: Այս միջոցառման շրջանակում Հաղթանակի զբոսայգու Փառքի ծառուղում կտնկվեն ծառեր՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի:Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը խորհրդանշական կերպով բացում է փառահեղ հոբելյանին ՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:«Շատ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր այստեղ են, ներկայացնում են այն երկրները, որոնք հարգում են մեր նախնիների մեծ սխրանքի հիշատակը։ Սխրանք, որը մեզ կյանք տվեց և հնարավորություն` զարգանալու որպես ինքնիշխան պետություններ, որոնք, համոզված եմ, շատ լավ հեռանկար ունեն։ Այս զարգացման համար ամուր հիմքեր են պետք։ Եվ ահա մեր ընդհանուր հաղթանակն այդ ամուր հիմքի նշանակալի մասն է, և այդ հիմքի վրա մենք այժմ զարգանում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոպիրկինը։Ժամանակին ճաշել և հավատալ․ 100 տարեկան հայ վետերանի երկարակեցության գաղտնիքըԴեսպանն ընդգծել է, որ ակցիան բարի ավանդույթ է դարձել. այն անցկացվում է Երևանում արդեն 5-րդ տարին։ Միջոցառումն ունի յուրահատուկ խորհուրդ և նշանակություն։«Մեր տնկած յուրաքանչյուր ծառ նախևառաջ հարգանքի տուրք է մեր հերոսների հիշատակին։ Երկրորդը՝ այս ակցիան խորհրդանշական կերպով կապում է անցյալն ապագայի հետ, քանի որ յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է կանաչապատման, առողջ շրջակա միջավայրի ստեղծման գործում»,- ասել է դեսպանը։Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր մասնակիցներին միասնական հաղթանակի հիշատակը հարգելու համար հատկապես հիմա, երբ դա կարևոր նշանակություն ունի:«Մենք բոլորս գիտենք, որ կան պատմությունը վերաշարադրելու և ճշմարտությունը խեղաթյուրելու շատ լուրջ, համակարգված, երբեմն ագրեսիվ փորձեր, իսկ մենք պարտավոր ենք պահպանել մեր պատմությունը»,- նշել է Կոպիրկինը:«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանն իր հերթին նշել է, որ ավանդական դարձած ակցիան թույլ է տալիս վերհիշել պատմական իրադարձությունները և ևս մեկ անգամ տեսնել վետերաններին:«Դուք խորհրդանշում եք մեր միասնությունը և կապում այն հեռավոր ժամանակների հետ, այն մեծ հաղթանակի հետ, որը տեղի ունեցավ Ձեր շնորհիվ... Կարծում եմ, որ ձեզ հետ շփվելը երջանկություն է, և մենք կարող ենք հաղորդակից լինել նրան, ինչ տեղի է ունեցել 80 տարի առաջ»,- ասել է Սողոմոնյանը:Նրա խոսքով՝ հիշողությունը լավ կոնյակի պես է՝ ժամանակի ընթացքում ավելի ամուր ու արժեքավոր է դառնում։ Նա հույս է հայտնել, որ այս ակցիան կապրի շատ ու շատ տարիներ, քանի որ դրա մեջ շատ ճիշտ գաղափարներ են դրված՝ հիշողություն, սերունդների կապ և միասնություն:Արևմուտքում չեն հիշում 2–րդ աշխարհամարտում տարած հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի ներդրման մասինՀիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպել էին «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանը:Նշենք, որ ակցիայի շրջանակներում նախորդ տարիներին Երևանում տնկվել է շուրջ 600 ծառ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88142307_212:0:1172:720_1920x0_80_0_0_6e7962f0fef1105562627f57f12721e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, երևան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, միջոցառում, ծառատունկ
տեսանյութեր, տեսանյութ, երևան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, միջոցառում, ծառատունկ
Երևանում 5-րդ անգամ անցկացվեց «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությունը
18:19 23.04.2025 (Թարմացված է: 18:24 23.04.2025) Դեսպան Կոպիրկինն ընդգծել է, որ այս ամենը չափազանց կարևոր է հատկապես այսօր, երբ պատմությունը վերաշարադրելու և ճշմարտությունը խեղաթյուրելու շատ լուրջ, ագրեսիվ փորձեր են արվում։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությունն արդեն 5-րդ անգամ անցկացվեց Երևանում: Այս միջոցառման շրջանակում Հաղթանակի զբոսայգու Փառքի ծառուղում կտնկվեն ծառեր՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը խորհրդանշական կերպով բացում է փառահեղ հոբելյանին ՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
«Շատ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր այստեղ են, ներկայացնում են այն երկրները, որոնք հարգում են մեր նախնիների մեծ սխրանքի հիշատակը։ Սխրանք, որը մեզ կյանք տվեց և հնարավորություն` զարգանալու որպես ինքնիշխան պետություններ, որոնք, համոզված եմ, շատ լավ հեռանկար ունեն։ Այս զարգացման համար ամուր հիմքեր են պետք։ Եվ ահա մեր ընդհանուր հաղթանակն այդ ամուր հիմքի նշանակալի մասն է, և այդ հիմքի վրա մենք այժմ զարգանում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոպիրկինը։
Դեսպանն ընդգծել է, որ ակցիան բարի ավանդույթ է դարձել. այն անցկացվում է Երևանում արդեն 5-րդ տարին։ Միջոցառումն ունի յուրահատուկ խորհուրդ և նշանակություն։
«Մեր տնկած յուրաքանչյուր ծառ նախևառաջ հարգանքի տուրք է մեր հերոսների հիշատակին։ Երկրորդը՝ այս ակցիան խորհրդանշական կերպով կապում է անցյալն ապագայի հետ, քանի որ յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է կանաչապատման, առողջ շրջակա միջավայրի ստեղծման գործում»,- ասել է դեսպանը։
Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր մասնակիցներին միասնական հաղթանակի հիշատակը հարգելու համար հատկապես հիմա, երբ դա կարևոր նշանակություն ունի:
«Մենք բոլորս գիտենք, որ կան պատմությունը վերաշարադրելու և ճշմարտությունը խեղաթյուրելու շատ լուրջ, համակարգված, երբեմն ագրեսիվ փորձեր, իսկ մենք պարտավոր ենք պահպանել մեր պատմությունը»,- նշել է Կոպիրկինը:
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանն իր հերթին նշել է, որ ավանդական դարձած ակցիան թույլ է տալիս վերհիշել պատմական իրադարձությունները և ևս մեկ անգամ տեսնել վետերաններին:
«Դուք խորհրդանշում եք մեր միասնությունը և կապում այն հեռավոր ժամանակների հետ, այն մեծ հաղթանակի հետ, որը տեղի ունեցավ Ձեր շնորհիվ... Կարծում եմ, որ ձեզ հետ շփվելը երջանկություն է, և մենք կարող ենք հաղորդակից լինել նրան, ինչ տեղի է ունեցել 80 տարի առաջ»,- ասել է Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ հիշողությունը լավ կոնյակի պես է՝ ժամանակի ընթացքում ավելի ամուր ու արժեքավոր է դառնում։ Նա հույս է հայտնել, որ այս ակցիան կապրի շատ ու շատ տարիներ, քանի որ դրա մեջ շատ ճիշտ գաղափարներ են դրված՝ հիշողություն, սերունդների կապ և միասնություն:
Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպել էին «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանը:
Նշենք, որ ակցիայի շրջանակներում նախորդ տարիներին Երևանում տնկվել է շուրջ 600 ծառ: