https://arm.sputniknews.ru/20250420/zhamanakin-tshashel-ev-havatal-100-tarekan-haj-veterani-erkarakecutjan-gaghtniqy-87950021.html
Ժամանակին ճաշել և հավատալ․ 100 տարեկան հայ վետերանի երկարակեցության գաղտնիքը
Ժամանակին ճաշել և հավատալ․ 100 տարեկան հայ վետերանի երկարակեցության գաղտնիքը
Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ասատուր Բազիյանը վերապրել է պատերազմը, հարազատների ու մտերիմների կորուստը, սակայն կյանքը նրան չի կոտրել։ Մինչ օրս պահպանում է... 20.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-20T19:30+0400
2025-04-20T19:30+0400
2025-04-20T19:30+0400
ասատուր բազիյան
հայաստան
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
սյունիք
պատերազմ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87412280_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9ffb96b234d03f468d60feb70f8db8a5.jpg
Հայրենական մեծ պատերազմի վետերան 100 տարեկան Ասատուր Բազիյանի առավոտը խիստ գրաֆիկով է սկսվում` արթնանալ ժամը 07:00-ին, ապա նախաճաշել՝ կարագ, ջեմ, հաց, մեղրով թեյ: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա վստահեցրեց, որ երկարակեցության հատուկ բաղադրատոմս չունի, բայց փորձում է պահպանել սնվելու և հանգստի ռեժիմներն ու հնարավորինս ակտիվ կյանքով ապրել։Ճաշի ժամը նույնպես չի խախտում` 14:00, ընթրում է 20:00–ին։ 100 տարեկանում դեռ զբաղվում է տնային գործերով։ Անհրաժեշտության դեպքում կարող է ինչ-որ բան նորոգել, խաղող է աճեցնում, որից շատ համեղ գինի է սարքում։ Ասատուր Բազիյանը 5 զավակ ունի և 48 թոռ ու ծոռ։Խոստացավ ու մնաց մահամերձ զինվորների հետ. Մեծ Հայրենականի վետերան Արշալույս ԽանջյանըՌազմաճակատ տանող ճանապարհըԲազիյանը ծնվել է 1925թ.-ի հունվարի 5-ին Սյունիքի մարզի Արավուս գյուղում: Ավարտել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը, ապա աշխատանքի է անցել Արավուս գյուղի կոլտնտեսությունում. սայլով ցորեն ու գարի է դաշտերից գյուղ տարել: 1941 թվականին, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, ռազմաճակատ է մեկնել նրա հայրը՝ Ալումը, իսկ հետագայում նաև ինքը՝ Ասատուրը։«Մայրս վեց երեխաների հետ մնաց տանը, ես ամենամեծն էի։ 18-ամյակիցս երկու ամիս առաջ ինձ զորակոչեցին բանակ և ուղարկեցին Դիլիջան՝ նախապատրաստական դասընթացներ անցնելու։ 1942 թվականի աշնանը Կերչում համալրեցի 13-րդ բանակի 121-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 340-րդ գվարդիական հրաձգային գնդի շարքերը»,- պատմում է Բազիյանը։Նա մասնակցել է ինչպես Ձախափնյա, այնպես էլ Աջափնյա Ուկրաինայի ազատագրման մարտերին, Դոնեցկում, Պոլտավայում, Խարկովում, Կիևում, Ռովնոյում, Լուցկում անցկացվող գործողություններին: Նա կռվել է որպես հրաձիգ, հետագայում դարձել է դասակի հրամանատարի տեղակալ։ Նրան էր վստահված վաշտի երեկոյան ստուգումները՝ ստորաբաժանումում կարգուկանոն պահելու համար։Հատկապես մի դեպք է տպավորվել, որը տեղի է ունեցել Դոնեցկի ազատագրման ժամանակ։ Նա կարողացել է կնոջ հագուստով գերմանացի դիվերսանտի բռնել։Վետերանը երկու անգամ վիրավորվել է, հատկապես ծանր է եղել մեջքի շրջանում ստացած վնասվածքը։ Նրա խոսքով՝ գուշակը խաղաթղթերով կանխատեսել էր այդ վիրավորումը։ Վերականգնման փուլը ծանր է եղել. Բազիյանին երեք ամիս խնամել են հոսպիտալում, հետո ևս երկու ամիս ամբուլատոր բուժում է անցել։Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանները ներկա կլինեն ՌԴ–ի տոնակատարություններին. ԿոպիրկինՀաղթանակի օրըՀաղթանակի օրը Ասատուր Բազիյանը դիմավորել է լեհական հողում՝ վերջին կատաղի մարտերում։ Նրա հայրը՝ Ալումը, այդ ժամանակ արդեն հասել էր Բեռլին և ոչ մի անգամ չէր վիրավորվել։Ամբողջ պատերազմի ընթացքում նա հորը ռազմաճակատում չի հանդիպել։ Ճակատագիրը նրանց միավորեց 1946 թվականին, երբ Ասատուրը, զորացրվելով բանակից, վերադարձավ տուն և հինգ տարվա մեջ առաջին անգամ տեսավ հերոս հորը։Իսկ երիտասարդներին խորհուրդ է տալիս բարիք գործել, ոչ մեկին չարիք չկամենալ և խուսափել բացասական հույզերից, որպեսզի չփչացնեն սեփական կյանքը և խնայեն նյարդերը:
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87412280_0:0:1440:1080_1920x0_80_0_0_872c28b8b056a363cdeddc5601a7cbec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ասատուր բազիյան, հայաստան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, սյունիք, պատերազմ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ասատուր բազիյան, հայաստան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, սյունիք, պատերազմ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ժամանակին ճաշել և հավատալ․ 100 տարեկան հայ վետերանի երկարակեցության գաղտնիքը
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ասատուր Բազիյանը վերապրել է պատերազմը, հարազատների ու մտերիմների կորուստը, սակայն կյանքը նրան չի կոտրել։ Մինչ օրս պահպանում է խանդավառությունը, կյանքի հանդեպ սերն ու հավատն առ Աստված։
Հայրենական մեծ պատերազմի վետերան 100 տարեկան Ասատուր Բազիյանի առավոտը խիստ գրաֆիկով է սկսվում` արթնանալ ժամը 07:00-ին, ապա նախաճաշել՝ կարագ, ջեմ, հաց, մեղրով թեյ:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա վստահեցրեց, որ երկարակեցության հատուկ բաղադրատոմս չունի, բայց փորձում է պահպանել սնվելու և հանգստի ռեժիմներն ու հնարավորինս ակտիվ կյանքով ապրել։
«Երբեք չեմ ծխել, ճաշին կարող եմ 100 գ տնական օղի ինձ թույլ տալ»,-պատմում է Բազիյանը:
Ճաշի ժամը նույնպես չի խախտում` 14:00, ընթրում է 20:00–ին։ 100 տարեկանում դեռ զբաղվում է տնային գործերով։ Անհրաժեշտության դեպքում կարող է ինչ-որ բան նորոգել, խաղող է աճեցնում, որից շատ համեղ գինի է սարքում։ Ասատուր Բազիյանը 5 զավակ ունի և 48 թոռ ու ծոռ։
Ռազմաճակատ տանող ճանապարհը
Բազիյանը ծնվել է 1925թ.-ի հունվարի 5-ին Սյունիքի մարզի Արավուս գյուղում: Ավարտել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը, ապա աշխատանքի է անցել Արավուս գյուղի կոլտնտեսությունում. սայլով ցորեն ու գարի է դաշտերից գյուղ տարել: 1941 թվականին, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, ռազմաճակատ է մեկնել նրա հայրը՝ Ալումը, իսկ հետագայում նաև ինքը՝ Ասատուրը։
«Մայրս վեց երեխաների հետ մնաց տանը, ես ամենամեծն էի։ 18-ամյակիցս երկու ամիս առաջ ինձ զորակոչեցին բանակ և ուղարկեցին Դիլիջան՝ նախապատրաստական դասընթացներ անցնելու։ 1942 թվականի աշնանը Կերչում համալրեցի 13-րդ բանակի 121-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 340-րդ գվարդիական հրաձգային գնդի շարքերը»,- պատմում է Բազիյանը։
Նա մասնակցել է ինչպես Ձախափնյա, այնպես էլ Աջափնյա Ուկրաինայի ազատագրման մարտերին, Դոնեցկում, Պոլտավայում, Խարկովում, Կիևում, Ռովնոյում, Լուցկում անցկացվող գործողություններին: Նա կռվել է որպես հրաձիգ, հետագայում դարձել է դասակի հրամանատարի տեղակալ։ Նրան էր վստահված վաշտի երեկոյան ստուգումները՝ ստորաբաժանումում կարգուկանոն պահելու համար։
Հատկապես մի դեպք է տպավորվել, որը տեղի է ունեցել Դոնեցկի ազատագրման ժամանակ։ Նա կարողացել է կնոջ հագուստով գերմանացի դիվերսանտի բռնել։
«Հարցրի՝ ո՞վ ես։ Ասեց՝ կին։ Լաչակը գլխից քաշեցի ու մի հատ խփեցի։ Շշմեց»,- հիշում է նա։
Վետերանը երկու անգամ վիրավորվել է, հատկապես ծանր է եղել մեջքի շրջանում ստացած վնասվածքը։ Նրա խոսքով՝ գուշակը խաղաթղթերով կանխատեսել էր այդ վիրավորումը։ Վերականգնման փուլը ծանր է եղել. Բազիյանին երեք ամիս խնամել են հոսպիտալում, հետո ևս երկու ամիս ամբուլատոր բուժում է անցել։
Հաղթանակի օրը Ասատուր Բազիյանը դիմավորել է լեհական հողում՝ վերջին կատաղի մարտերում։ Նրա հայրը՝ Ալումը, այդ ժամանակ արդեն հասել էր Բեռլին և ոչ մի անգամ չէր վիրավորվել։
Ամբողջ պատերազմի ընթացքում նա հորը ռազմաճակատում չի հանդիպել։ Ճակատագիրը նրանց միավորեց 1946 թվականին, երբ Ասատուրը, զորացրվելով բանակից, վերադարձավ տուն և հինգ տարվա մեջ առաջին անգամ տեսավ հերոս հորը։
Բազիյանը խոստովանում է, որ ռազմաճակատում շատ ծանր օրեր են եղել, բայց միշտ հավատացել է, որ հաղթանակն իրենցն է լինելու, քանի որ Աստված իրենց չի լքի: Եվ այսօր Բազիյանն ամեն առավոտ շնորհակալություն է հայտնում Աստծուն կյանքի, արթնանալու, ամեն կտոր հացի և այն բանի համար, որ հարազատները դեռ կողքին են:
Իսկ երիտասարդներին խորհուրդ է տալիս բարիք գործել, ոչ մեկին չարիք չկամենալ և խուսափել բացասական հույզերից, որպեսզի չփչացնեն սեփական կյանքը և խնայեն նյարդերը: