https://arm.sputniknews.ru/20250422/qpn-pakhav-transpvorti-gni-tankacumy-kasecnvogh-mer-nakhagtsi-qnnarkumic-suqiasjan-88095934.html
ՔՊ–ն փախավ տրանսպորտի գնի թանկացումը կասեցնող մեր նախագծի քննարկումից. Սուքիասյան
ՔՊ–ն փախավ տրանսպորտի գնի թանկացումը կասեցնող մեր նախագծի քննարկումից. Սուքիասյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր տրանսպորտի թանկացման մասին որոշումը կասեցնել մինչև 2026 թվականի մարտի 1-ը: 22.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-22T15:59+0400
2025-04-22T15:59+0400
2025-04-22T15:59+0400
հայաստան
երևան
տրանսպորտ
թանկացում
երևանի ավագանի
նիստ
մանուկ սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/19/70460363_0:0:1600:901_1920x0_80_0_0_bb52decd9a120d90d7966e458f9b805c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամները չմասնակցեցին տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող նախագծին, որն առաջարկել էր «Մայր Հայաստան» խմբակցությունը։Ապրիլի 18–ին Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող նախագծին։ «Մայր Հայաստանի» ներկայացրած նախագիծը ստացել էր 8 կողմ և 6 դեմ ձայներ և պետք է քննարկվեր ավագանու այսօրվա նիստում։ Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր տրանսպորտի թանկացման մասին որոշումը կասեցնել մինչև 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը:Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում ընդմիջումից հետո խմբակցությունների անդամները չներկայացան, և նիստը ավարտվեց:Նա ընդգծեց, որ տրանսպորտի սակագների վերաբերյալ ամենամեծ ելակետային արժեքը ուղևորափոխադրումներին է վերաբերում։ Ուստի թե՛ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում, թե՛ նախորդ նիստերի ընթացքում իշխող ուժի վարքագիծը ամենամեծ անհարգալից վերաբերմունքն է երևանցու նկատմամբ։«Եթե իրենք ոչ մի բարդույթ չունեին, թվաբանությունը, վիճակագրությունը լսելու ոչ մի խնդիր չունեին, եթե իրենք չեն կոծկում, չեն պարտակում, ստվերի մասին խոսք չկա, իրենք պարտավոր էին գալ»,- ասաց նա:Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։Երևանում տրանսպորտով երթևեկելու արտոնություն սահմանվեց նաև ոչ երևանցիների համար
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/19/70460363_105:0:1525:1065_1920x0_80_0_0_56675468a5c0e2d9f693141bf7c9996b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, տրանսպորտ, թանկացում, երևանի ավագանի, նիստ, մանուկ սուքիասյան
հայաստան, երևան, տրանսպորտ, թանկացում, երևանի ավագանի, նիստ, մանուկ սուքիասյան
ՔՊ–ն փախավ տրանսպորտի գնի թանկացումը կասեցնող մեր նախագծի քննարկումից. Սուքիասյան
Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր տրանսպորտի թանկացման մասին որոշումը կասեցնել մինչև 2026 թվականի մարտի 1-ը:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամները չմասնակցեցին տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող նախագծին, որն առաջարկել էր «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Ապրիլի 18–ին Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը
դրական եզրակացություն էր տվել տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող նախագծին։ «Մայր Հայաստանի» ներկայացրած նախագիծը ստացել էր 8 կողմ և 6 դեմ ձայներ և պետք է քննարկվեր ավագանու այսօրվա նիստում։ Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր տրանսպորտի թանկացման մասին որոշումը կասեցնել մինչև 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը:
Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում ընդմիջումից հետո խմբակցությունների անդամները չներկայացան, և նիստը ավարտվեց:
«Հերթական անգամ արձանագրվեց, որ Երևանը այս պահին ղեկավարում են երկչոտ և անպատասխանատու մարդիկ, որոնք հերթական անգամ իրենց իսկ հրավիրած նիստի կեսից ճողոպրեցին: Երևանցին այս ամեն ինչը տեսնում է, ֆիքսում է, և Երևանի տրանսպորտային համակարգի վերաբերյալ մեր նախագծերը դարձել են ոսկոր իրենց կոկորդին»,–ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա ընդգծեց, որ տրանսպորտի սակագների վերաբերյալ ամենամեծ ելակետային արժեքը ուղևորափոխադրումներին է վերաբերում։ Ուստի թե՛ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում, թե՛ նախորդ նիստերի ընթացքում իշխող ուժի վարքագիծը ամենամեծ անհարգալից վերաբերմունքն է երևանցու նկատմամբ։
«Եթե իրենք ոչ մի բարդույթ չունեին, թվաբանությունը, վիճակագրությունը լսելու ոչ մի խնդիր չունեին, եթե իրենք չեն կոծկում, չեն պարտակում, ստվերի մասին խոսք չկա, իրենք պարտավոր էին գալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե
150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։