00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
04:36
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում տրանսպորտով երթևեկելու արտոնություն սահմանվեց նաև ոչ երևանցիների համար

© Photo : press office of Yerevan municipalityԱվտոբուս
Ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2025
Ավտոբուս
Բաժանորդագրվել
Որոշումներից մի քանիսն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից, քանի որ համակարգում տեխնիկական և մի շարք փոփոխություններ են արվելու։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտով երթևեկելու արտոնություններ սահմանվեցին նաև մայրաքաղաքի հաշվառում չունեցող անձանց համար։ Երևանի ավագանին 33 կողմ և 17 ձեռնպահ ձայներով ընդունեց օրինագիծը։
Փետրվարի 1–ից Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կարող են օգտվել մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները (4 և ավելի անչափահաս երեխա ունեցողները): Զեղչեր են գործում թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։
Որոշ մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ. Արագածոտնում 99 նոր ավտոբուս կգործի
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ գործող օրենսդրությամբ արտոնյալ տոմսեր տրամադրվում են այն թոշակառուներին, որոնք մայրաքաղաքի գրանցում ունեն։ Այժմ Երևան քաղաքի պահանջը հանվում է և նմանատիպ սակագներով տոմսեր կկարողանան ձեռք բերել նաև հաշվառում չունեցող թոշակառուները։
«Գործող որոշմամբ խորը կամ ծանր ֆունկցիոնալության կորուստ ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի) կարող են անվճար երթևեկել։ Նախարարության մեր գործընկերների հետ քննարկումներից հետո պարզ դարձավ, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն այլ կատեգորիա են և ներառված չեն այդ շրջանակում։ Այժմ առաջարկում ենք, որպեսզի նրանք նույնպես կարողանան անվճար երթևեկել։ Մեկ այլ փոփոխությամբ էլ նախատեսվում է 4 և ավելի երեխա ունեցող ծնողներին երթևեկել անվճար` անկախ երեխաների տարիքից»,– ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` «1 օր» և «7 օր» տոմսերի սահմանափակումներն առաջարկվում է վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ։ 300 դրամ արժողությամբ 90 րոպե տևողությամբ փաթեթի ժամկետն էլ երկարացնել մինչև 180 րոպե։
Այս որոշումների ուժի մեջ մտնելու ժամանակը մարտի 1-ն է, քանի որ տեխնիկական և մի շարք փոփոխություններ են արվելու համակարգում։
Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծեց, որ 2200 դրամ արժողությամբ և 30–օրյա ժամկետով 10–անգամյա ուղևորությունն էլ առաջարկվում է դարձնել 2000 դրամ, օգտագործման ժամկետը` 45 օր։ Այս փոփոխությունն էլ ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից։
Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. Ավինյան
Լրահոս
0