00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհետ կորածների թիվը նվազել է, քանի որ քննիչները աշխատանք են կատարել. ՔԿ պետ

© Photo : STEPAN POGHOSYANԱրթուր Պողոսյան
Արթուր Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
Բաժանորդագրվել
Արթուր Պողոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ կան բազմաթիվ փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռ չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Անհետ կորածների թիվը ու այն անձանց, որոնք համաձայնել են հուղարկավորել իրենց երեխաների մասունքները, նվազել է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` անդրադառնալով 44–օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարցին։
«Այսօր պետք է արձանագրել, որ այդ թիվը նվազել է, քանի որ քննիչները աշխատանք են կատարել, փորձաքննություն են իրականացրել։ Այս մասով արձանագրենք, որ քննություն կատարվել է»,– նշեց նա։
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե անհետ կորածների հարազատները ԱԺ–ում նրա ու այլ ուժայինների հետ վերջին հանդիպումից բավականին դժգոհ էին հեռացել` քննիչների աշխատանքը որակելով փնթի, Պողոսյանը վստահեցրեց, որ որևիցե կերպ, որևիցե անգամ չի փորձել արդարացնել որևիցե քննիչի գործողություն կամ անգործություն, սակայն իր նշանակումից ի վեր, ինչպես նաև մինչև իր նշանակումը, այս քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարվել։
Ինձ իմ ծաղիկն է պետք. անհետ կորածների ծնողները կրկին կառավարության դիմաց են
«Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, սակայն կարող են գտվել մարդիկ, որոնք օբյեկտիվորեն դժգոհ լինեն քննությունից, քանի որ միգուցե սպասելիքներն այլ են եղել»,– ընդգծեց ՔԿ նախագահը։
Նա նշեց, որ քրեական այս վարույթը բաղկացած է հարյուրավոր հատորներից, և այս պահի դրությամբ կան բազմաթիվ փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռ չեն ստացել։
Անդրադառնալով անհետ կորածներից մեկի հարազատի որակմանը, թե ՔԿ–ն փնթի քննություն է իրականացրել, Պողոսյանը տեղեկացրեց, որ դա վերաբերում է մի գրության, որտեղ քննիչը թույլ էր տվել տեխնիկական վրիպակ` որոշում էր կայացրել, սակայն գրության մեջ այլ անձի անուն–ազգանուն էր գրել։
«Սա ծնողները համարեցին քննիչի կողմից վերաբերմունք։ Այս առումով կոմիտեում ծառայողական քննություն է նշանակված, սակայն այն անձը, որ ստացել է այդ գրությունը, լիարժեք բավարարված էր պատասխանից ու հասiացել էր, որ դա ընդամենը վրիպակ է։ Մի գրության հիման վրա քննությունը որակել փնթի, կարծում եմ` արդար չէ»,– ասաց Պողոսյանը։
Նա վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով ընդունում է հարզատներին, տեղում լուծումներ առաջարկում։
Նշենք, որ անհետ կորածների հարազատները մարտի 31–ին հերթական անգամ գնացել էին ԱԺ` հանդիպելու պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների և ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպումն անցկացվել էր փակ ձևաչափով։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3941 անձ, 191-ը համարվում է անհետ կորած։
Լրահոս
0