https://arm.sputniknews.ru/20250407/indz-im-tsaghikn-e-petq-anhet-kvoratsneri-tsnvoghnery-krkin-karavarutjan-dimac-en-87583439.html
Ինձ իմ ծաղիկն է պետք. անհետ կորածների ծնողները կրկին կառավարության դիմաց են
Ինձ իմ ծաղիկն է պետք. անհետ կորածների ծնողները կրկին կառավարության դիմաց են
Sputnik Արմենիա
Անհետ կորածների ծնողները վստահեցնում են` իրենց բազմաթիվ ապացույցներ ունեն, որ որդիները ողջ են ու գերության մեջ են Ադրբեջանում։ 07.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-07T14:24+0400
2025-04-07T14:24+0400
2025-04-07T16:41+0400
անհետ կորած
հայ գերիներ, անհետ կորածներ
բողոքի ակցիա
հհ կառավարություն
մայր
ծնող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87582829_0:0:1600:900_1920x0_80_0_0_a3e6f5dbeee3e265199577e355ae300a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` շարունակելով պահանջել իրենց որդիների վերադարձը հայրենիք ու ընտանիք։Անհետ կորածների հարազատներն ու պատգամավորը վիճել են ԱԺ–ում. ի՞նչ է եղել փակ դռների հետևումԱնհետ կորած զինծառայողներից մեկի մայրը` Արմինեն, վստահ է, որ իր տղան գերության մեջ է ու ինքը դա կարող է ապացուցել, ուղղակի իրենց նույնիսկ հարցաքննության չեն կանչում։ Վստահ է` իրենց որդիները ողջ են, իսկ նրանց վերաբերյալ ՀՀ իշխանությունների բոլոր ասածները սուտ են։ Անհետ կորածի մայրը շեշտեց, որ քննիչների վրիպակների պատճառով մի շարք սխալներ են եղել։Նրա որդին վերջին անգամ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին է խոսել, ու ինքը կարծել է, թե Սիսիանում է ծառայում, այնինչ նրան տեղափոխել էին եղել Արցախ` Վարանդա (Ֆիզուլի)։ Ապրիլի 15-ին տղան գլխի շրջանում վիրավորվել է։Անհետ կորած զինծառայողների ծնողները դժգոհ են պատգամավորների հետ հանդիպումիցՄեկ այլ անհետ կորած զինծառայողի մայրն էլ ցանկանում է իմանալ, թե որտեղ է իր որդին, որից արդեն 5 տարի է` տեղեկություն չունի, քանի որ ո՛չ որևէ նույնականացում է եղել, ո՛չ էլ գերիների շարքում է։ Նա շեշտեց, որ իր որդին Ջրականի (Ջաբրայիլ) տարածքում է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ ու այնտեղից է անհետ կորել։Նա նաև նշեց, որ իր որդու գերեվարումից կամ որևէ այլ տեսագրություն չունեն։Մայրերը նաև պաստառներ էին պահել ձեռքերում` «Մեր ծաղիկները դուք եք, տղերք», «Վերադարձրե՛ք մեր տղաներին, սպասում ենք», «Կարոտով սպասում ենք», «Որդուս տանն եմ ուզում տեսնել», «Կարոտ, ցավ, սպասում, տառապանք» և այլ գրառումներով։Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։Ըստ ՀՀ ՔԿ–ի` 44-օրյա մարտական գործողությունների հետևանքով մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87582829_0:0:1200:900_1920x0_80_0_0_c508d2477da649dfb4cf9ea89c8f51df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, բողոքի ակցիա, հհ կառավարություն, մայր, ծնող
անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, բողոքի ակցիա, հհ կառավարություն, մայր, ծնող
Ինձ իմ ծաղիկն է պետք. անհետ կորածների ծնողները կրկին կառավարության դիմաց են
14:24 07.04.2025 (Թարմացված է: 16:41 07.04.2025) Անհետ կորածների ծնողները վստահեցնում են` իրենց բազմաթիվ ապացույցներ ունեն, որ որդիները ողջ են ու գերության մեջ են Ադրբեջանում։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` շարունակելով պահանջել իրենց որդիների վերադարձը հայրենիք ու ընտանիք։
Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը` Արմինեն, վստահ է, որ իր տղան գերության մեջ է ու ինքը դա կարող է ապացուցել, ուղղակի իրենց նույնիսկ հարցաքննության չեն կանչում։ Վստահ է` իրենց որդիները ողջ են, իսկ նրանց վերաբերյալ ՀՀ իշխանությունների բոլոր ասածները սուտ են։ Անհետ կորածի մայրը շեշտեց, որ քննիչների վրիպակների պատճառով մի շարք սխալներ են եղել։
«Ապացույցներն ու փաստերը մենք ունենք, հենց այնպես չենք խոսում։ Տեսանյութով տեսել եմ որդուս, թե ինչպես են նրան գերեվարում, ինչից հետո ֆոտոռոբոտ է կազմվել, քննիչների կողմից էլ սխալ փորձաքննություն է եղել։ Դրա պատճառով էլ ուրիշի անունը կպցրեցին ու ուղարկեցին Ադրբեջան, այդ տղան եկավ, բայց ասաց, որ ինքն այդ տեսանյութի հետ կապ չունի ու այլ տեղից է գերեվարվել։ Այսպիսի սխալների պատճառով մենք 5-րդ տարին է, ինչ չենք լսում մեր տղաների ձայնը, կարոտն ուղղակի խեղդում է։ Կանանց միամսյակ են շնորհավորում։ Տղայիս ընկերները շատ լավն են, շատ եմ սիրում իրենց, բայց ինձ ոչինչ պետք չէ, մեր ծաղիկները մեր տղաներն են, ինձ էլ իմ ծաղիկն է պետք, իմ տղան»,–նշեց նա։
Նրա որդին վերջին անգամ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին է խոսել, ու ինքը կարծել է, թե Սիսիանում է ծառայում, այնինչ նրան տեղափոխել էին եղել Արցախ` Վարանդա (Ֆիզուլի)։ Ապրիլի 15-ին տղան գլխի շրջանում վիրավորվել է։
Մեկ այլ անհետ կորած զինծառայողի մայրն էլ ցանկանում է իմանալ, թե որտեղ է իր որդին, որից արդեն 5 տարի է` տեղեկություն չունի, քանի որ ո՛չ որևէ նույնականացում է եղել, ո՛չ էլ գերիների շարքում է։ Նա շեշտեց, որ իր որդին Ջրականի (Ջաբրայիլ) տարածքում է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ ու այնտեղից է անհետ կորել։
«Եթե ուշադիր լինեք, անհետ կորած շատ էրեխեք հենց այդ տարածքից են կամ Հադրութից։ Որդիս նորակոչիկ էր, նա պատերազմի դաշտում չպետք է լիներ, ինչպես շատերի որդիները։ Ասեմ ավելին` իմ տղան Մեղրիում էր ծառայում, բայց մտածված տարել են, որ մեր էրեխեքին բնաջնջեն»,– ասաց տիկինը։
Նա նաև նշեց, որ իր որդու գերեվարումից կամ որևէ այլ տեսագրություն չունեն։
Մայրերը նաև պաստառներ էին պահել ձեռքերում` «Մեր ծաղիկները դուք եք, տղերք», «Վերադարձրե՛ք մեր տղաներին, սպասում ենք», «Կարոտով սպասում ենք», «Որդուս տանն եմ ուզում տեսնել», «Կարոտ, ցավ, սպասում, տառապանք» և այլ գրառումներով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։
Ըստ
ՀՀ ՔԿ–ի` 44-օրյա մարտական գործողությունների հետևանքով մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։