00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն գնով կեղտ բռնելու հնարավորություն. փորձագետը` ՏԻՄ-երին վերահսկելու նախագծի մասին

© Sputnik / Aram NersesyanՄովսես գյուղը
Մովսես գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
Բաժանորդագրվել
ՔՊ–ի հեղինակած «Պետական վերահսկողական ծառայության մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը , կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանի դիտարկմամբ, բացառապես քաղաքական նպատակ է հետապնդում։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Պետության կողմից համայնքներին տրվող ֆինանսական աջակցությունների նկատմամբ վերահսկողության մեխանիզմներն այնքան շատ են, որ նորերի կարիքը չկա. Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը` անդրադառնալով «Պետական վերահսկողական ծառայության մասին» և կից օրենքներում իշխանության առաջարկած փոփոխությունների նախագծին։
«Սուբվենցիաների հսկողության ու վերահսկողության գործիքակազմերն այնքան շատ են, որ դրանից ավելի երևի թե չի լինում։ Իսկ ինչ վերաբերում է դոտացիաներին, մարդիկ ուղղակի պետք է հասկանան, որ դա համայնքին տրվող գումար է, որպեսզի համայնքը կարողանա իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունը` սկսած աղբահանությունից, նախադպրոցական, արտադպրոցական կրթությունից մինչև տարբեր սոցիալական ծառայություններ և այլն»,– նշում է Մարգարյանը` հավելելով, որ ՀՀ համայնքների ֆինանսական կարողությունները բավարար չեն բոլոր այդ լիազորությունները լիարժեք իրականցնելու համար։
Նման պատկեր հաճախ ենք տեսնելու. Ավինյանը` Գյումրու ընտրությունների արդյունքների մասին
Հիշեցնենք` Ազգային Ժողովում քննարկվում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը հեղինակել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։
Առաջարկվող փոփոխությամբ Պետական վերահսկողական ծառայության կազմում ձևավորվելու է մասնագիտացված ստորաբաժանում՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչություն։
Նոր կարգավորմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում վերահսկողություն է իրականացվելու նաև պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ, չնայած նրան, որ գործող օրենքով ծառայությունը ՏԻՄ-երում իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։
Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունը մահակ է լինելու ըմբոստ համայնքապետների գլխին։
Կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանի դիտարկմամբ` իշխանության օրենսդրական նախաձեռնությունը բացառապես քաղաքական նպատակ է հետապնդում։
«Ունենալ ամեն գնով կեղտ բռնելու հնարավորություն։ Իհարկե, երաշխավորված չէ, որ կգտնեն։ Բայց հնարավորություն, ևս մեկ գործիք կունենանն համայնքի ղեկավարների, այդ թվում` նաև սեփական թիմակիցների նկատմամբ, որպեսզի հաջորդ տարի սպասվող հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս մեկ ռեպրեսիվ մեխանիզմ ունենան համայնքի ղեկավարների նկատմամբ»,– կարծում է Մարգարյանը։
Կենտրոնացված կառավարումից խուսափելու և համայնքների իրական ինքնակառավարումն ապահովելու համար կառավարման փորձագետն առաջարկում է համայնքներին մասհանումներ տրամադրել համայնքի տարածքում գործող բիզնեսից գանձվող որոշ հարկատեսակներից, օրինակ, եկամտահարկից, շահութահարկից, ԱԱՀ–ից և այլն։
Մարգարյանը շեշտում է, որ նման մասհանումներ օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված են։ Մնում է, որ դրանք նախատեսվեն նաև տվյալ տարվա բյուջեի մասին օրենքում։
Լրահոս
0