00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման պատկեր հաճախ ենք տեսնելու. Ավինյանը` Գյումրու ընտրությունների արդյունքների մասին

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2025
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի կարծիքով՝ նորմալ է, որ խորհրդարանական երկրում իշխանական ուժը ՏԻՄ ընտրություններում կարող է 50 տոկոսից ավելի ձայն չհավաքել կամ անգամ պարտվել։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱՆԻՖ-ի գործով շուտով գնալու է իր հետևից։
«Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել»,- ասաց Ավինյանը։
Ինչ վերաբերում է Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ Ավինյանը կարծում է՝ նման պատկեր հաճախ ենք տեսնելու։
«Շատ բնական է, որ պառլամենտական երկրում մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում: Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը, և հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ արդյունքներ այդպիսին են լինելու»,- նշեց Ավինյանը։
Նա բնական է համարում, որ տարբեր համայնքների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է և պարտվել։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվել։
Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։
14 մանդատ (17188 քվե) ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Հավելենք, որ ավագանու առաջիկա նիստը նախատեսվում է ապրիլի 16-ին։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ով կդառնա քաղաքապետ։
Լրահոս
0