https://arm.sputniknews.ru/20250421/sa-pvoqr-tiv-e-minch-ajsor-mvot-35-hazar-qaghaqaci-e-hajtararagir-nerkajacrel-tunjan-88041655.html
Սա փոքր թիվ է` մինչ այսօր մոտ 35 հազար քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել․ Թունյան
Սա փոքր թիվ է` մինչ այսօր մոտ 35 հազար քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել․ Թունյան
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով՝ սա շատ փոքր տոկոսն է կազմում, որովհետև ընդդիմադիր որոշ շրջանակներ դեմոնիզացրել են հայտարարագրման համակարգը։ 21.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-21T12:09+0400
2025-04-21T12:09+0400
2025-04-21T12:47+0400
բաբկեն թունյան
հայտարարագիր
հայաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/15/88040313_0:0:1200:675_1920x0_80_0_0_e8764d71d2ea5fb74cddd36d9060295e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մինչ այժմ մոտ 35 հազար քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել։ Այսօր ԱԺ-ում հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։Նրա խոսքով՝ այս ցուցանիշի համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան։ Ըստ նրա՝ զգալի մասը հայտարարագիր չի լրացնում նույնականացման քարտ ստանալու գործընթացի ձգձգման հետ կապված։ Մի մասն էլ արդեն մի քանի ամիս է՝ գիտի, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։Իշխանական պատգամավորի կարծիքով՝ երրորդ պատճառն էլ այն է, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ դեմոնիզացրել են հայտարարագրման համակարգը, ուստի իրենք ստիպված են մեծ աշխատանք կատարել քաղաքացիների հետ։ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ հայտարարագիր լրացրած 35 հազար քաղաքացիներից շուրջ 15 հազարն օգտվել են սոցիալական ծախսի հետստացման իրենց իրավունքից։ «Շուրջ 1,4 միլիարդ դրամ ծավալով սոցիալական ծախս է վերադարձվել մեր քաղաքացիներին»,- հայտնեց փոխնախարարը։Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների ընդամենը 5 տոկոսն է լրացրել։Նշենք, որ այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարց։ Առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում օրինագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/15/88040313_130:0:1030:675_1920x0_80_0_0_8045e632ef1c46e411227f304d5a942b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաբկեն թունյան, հայտարարագիր, հայաստան, աժ (ազգային ժողով)
բաբկեն թունյան, հայտարարագիր, հայաստան, աժ (ազգային ժողով)
Սա փոքր թիվ է` մինչ այսօր մոտ 35 հազար քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել․ Թունյան
12:09 21.04.2025 (Թարմացված է: 12:47 21.04.2025) Պատգամավորի խոսքով՝ սա շատ փոքր տոկոսն է կազմում, որովհետև ընդդիմադիր որոշ շրջանակներ դեմոնիզացրել են հայտարարագրման համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մինչ այժմ մոտ 35 հազար քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել։ Այսօր ԱԺ-ում հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Սա հայտարարագրման պարտավորություն ունեցողների շատ փոքր տոկոսն է կազմում»,- ասաց Թունյանը։
Նրա խոսքով՝ այս ցուցանիշի համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան։ Ըստ նրա՝ զգալի մասը հայտարարագիր չի լրացնում նույնականացման քարտ ստանալու գործընթացի ձգձգման հետ կապված։ Մի մասն էլ արդեն մի քանի ամիս է՝ գիտի, որ հայտարարագրման վերջնաժամկետը
երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։
Իշխանական պատգամավորի կարծիքով՝ երրորդ պատճառն էլ այն է, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ դեմոնիզացրել են հայտարարագրման համակարգը, ուստի իրենք ստիպված են մեծ աշխատանք կատարել քաղաքացիների հետ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ հայտարարագիր լրացրած 35 հազար քաղաքացիներից շուրջ 15 հազարն օգտվել են սոցիալական ծախսի հետստացման իրենց իրավունքից։ «Շուրջ 1,4 միլիարդ դրամ ծավալով սոցիալական ծախս է վերադարձվել մեր քաղաքացիներին»,- հայտնեց փոխնախարարը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների ընդամենը 5 տոկոսն է լրացրել։
Նշենք, որ այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարց։ Առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում օրինագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար։