https://arm.sputniknews.ru/20250417/hajastanum-hajtararagir-nerkajacnelu-zhamkety-erkaradzgvec-minchev-nvojemberi-1-y-87918477.html
Հայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը
Հայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը
Sputnik Արմենիա
Օրենսդրական այս փոփոխությունը նախաձեռնել է ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը։ 17.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-17T17:01+0400
2025-04-17T17:01+0400
2025-04-17T17:01+0400
հայտարարագիր
հհ կառավարություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85336900_0:0:1601:901_1920x0_80_0_0_21197af645476f7a2bc0c5fc2312eb93.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ երկարաձգեց համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև նոյեմբերի 1–ը։Նախագծով առաջարկվել է փոփոխել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման և եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները:Նշենք, որ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի երկարաձգման մասին այս տարվա հունվարի 31–ին բանավոր հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր հայտարարությունը նա պատճառաբանել էր նրանով, որ նույնականացման քարտ ստանալու հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է հասնում և շատերը չեն հասցնի լրացնել հայտարարագիրը։Հիշեցնենք նաև` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85336900_44:0:1468:1068_1920x0_80_0_0_998b211fe107366b28352aa72660845e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայտարարագիր, հհ կառավարություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայտարարագիր, հհ կառավարություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
Հայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը
Օրենսդրական այս փոփոխությունը նախաձեռնել է ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ երկարաձգեց համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև նոյեմբերի 1–ը։
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը նախաձեռնել և կառավարության քննարկմանն է ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նախագծով առաջարկվել է փոփոխել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման և եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները:
Նշենք, որ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի երկարաձգման մասին այս տարվա
հունվարի 31–ին բանավոր հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր հայտարարությունը նա պատճառաբանել էր նրանով, որ նույնականացման քարտ ստանալու հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է հասնում և շատերը չեն հասցնի լրացնել հայտարարագիրը։
Հիշեցնենք նաև` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։