00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբլու փոխարժեքը գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ հատել է 4,8 դրամի սահմանը

© Sputnik / Asatur YesayantsՌուբլի, դրամ
Ռուբլի, դրամ - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների ջերմացման և պատժամիջոցների մեղմացման սպասումների ֆոնին ռուբլին ամրապնդում է դիրքերը։ Բացի այդ, Վաշինգտոնի առևտրային պատերազմների ֆոնին Ռուսաստանը չի կրել զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի ազդեցությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Հայաստանում ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ հատել է 4,8 դրամի սահմանը։
ԿԲ տվյալների համաձայն, մեկ ռուբլու դիմաց փոխարժեքն այսօր առավոտյան կազմել է 4,8075 դրամ: Վերջին անգամ ռուբլին այս նիշից բարձր էր 2023 թվականի մայիսի 29-ին (4,82 դրամ)։
Նշենք, որ Bloomberg-ի տվյալներով՝ դոլարի նկատմամբ ռուբլին տարեսկզբից ամրապնդվել է 38 %-ով, ինչն ունի մի քանի պատճառ։ Դրանցից մեկը ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների ջերմացման և արևմտյան պատժամիջոցների մեղմացման ակնկալիքներն են։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առևտրային պատերազմների ֆոնին ամբողջ աշխարհում ներդրողները զարգացող (համեմատաբար ավելի ռիսկային) երկրների ակտիվներից կապիտալ են դուրս բերում:
Բայց այդ արտահոսքի ազդեցությունը Ռուսաստանը չի կրել, քանի որ ներդրումներն (հատկապես արևմտյան երկրներից) այնտեղ առանց այդ էլ հասցվել են նվազագույնի։ Պատճառներից է նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի աճը (2024 թվականի երկրորդ կեսին բանկն այն բարձրացրել է 16% -ից մինչև 21%)։
Ըստ այդմ, աճել են վարկերի տոկոսադրույքները, նվազել է ներմուծվող ապրանքների (և, հետևաբար, դրանց գնման արժույթի) պահանջարկը։ Բացի այդ, ռուբլով խնայողությունների նկատմամբ աճել է հետաքրքրությունը (քանի որ բարձր առանցքային տոկոսադրույքը բարձրացում է ոչ միայն վարկերի, այլև ներդրումների տոկոսները):
Նշենք, որ հայ արտահանողների համար ռուբլու ամրապնդումը, դրամի փոխանակման դեպքում, կարող է նշանակել եկամտի աճ (Ռուսաստանում պայմանական ապրանք վաճառելով 1000 ռուբլով, նախկին 4000-4100 դրամի փոխարեն այժմ գործարարը կստանա 4800 դրամ եկամուտ): Այս ֆինանսական բարձիկը նաև օգնում է մրցակցել ռուսական շուկայում՝ անհրաժեշտության դեպքում իջեցնելով գները:
Ռուբլին արժևորվում է. ԿԲ նախագահը գիտի այդ «սենտիմենտի» պատճառները
Փոխարժեքի ամրապնդումը նաև կբարձրացնի Ռուսաստանից դրամական փոխանցումների գնողունակությունը։
Նշենք, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2024 թվականին աճել է 41,1%-ով՝ կազմելով 12,4 մլրդ դոլար: Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 2,5%-ով՝ կազմելով 5,8 մլրդ դոլար: Երկու դեպքում էլ ծավալները 2021 թվականի համեմատ մնում են զգալիորեն ավելի բարձր, քանի որ ներառում են ապրանքների վերավաճառք և ռելոկանտների դրամական փոխանցումներ:
Լրահոս
0