00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միխայիլ Խաչատուրյանը հետմահու մեղավոր է ճանաչվել դուստրերի նկատմամբ բռնության համար

© Photo : Авилов Александр / АГН "Москва"Խաչատուրյան քույրերը
Խաչատուրյան քույրերը - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Խաչատուրյան քույրերը
Բաժանորդագրվել
Դատախազը խնդրել է Խաչատուրյանի մեղավորությունը ապացուցված ճանաչել առաջադրված բոլոր կետերով։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մոսկվայի Բուտիրսկի դատարանը 2018 թվականին Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Խաչատուրյանին մեղավոր ճանաչել... Քրեական գործը կարճել ամբաստանյալի մահվան հիմքով», – դատավճիռը հրապարակել է երեք դատավորներից մեկը։
Ավելի վաղ դատախազը խնդրել էր Խաչատուրյանի մեղավորությունն ապացուցված ճանաչել առաջադրված մեղադրանքի բոլոր կետերով։
Քույրերի գործը դեռ փակված չէ, սակայն դատարանի որոշումը, որով հաստատվել է հոր մեղքը, նրանց անմեղության ապացույցներից մեկն է լինելու։ Պաշտպանական կողմը հուսով է, որ այն ևս կկարճվի։
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։
Քննիչները պարզել են, որ տղամարդը բուժում է ստացել հոգենյարդաբանական դիսպանսերում։ Բացի այդ, նա իր երեք դուստրերին՝ Քրիստինային, Անգելինային և Մարիային, թույլ չի տվել դուրս գալ տնից։
Հարևանների խոսքով` քույրերը հաճախ չեն կարողացել նույնիսկ դպրոց հաճախել, հայրն արգելելել նրանց տեսնվել նաև հարազատների հետ։ Հարևանների խոսքով՝ Միխայիլ Խաչատուրյանը պարբերաբար ծեծի է ենթարկել նաև աղջիկների մորը՝ Աուրելիա Դունդուկին, և ավագ որդուն՝ Սերգեյին, և ի վերջո նրանց վռնդել է տնից։
Հոր սպանությունից հետո քույրերից ամենակրտսերը` Մարիան (սպանության պահին անչափահաս է եղել), անմեղսունակ է ճանաչել, իսկ բոլոր երեք աղջիկները` տուժող, երբ ապացուցվել են հոր կողմից կատարված բռնության փաստերը։ Փորձաքննությամբ հաստատվել է, որ Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս ծեծել է իր դուստրերին, նրանց դեմքին գազ է ցողել, սպառնացել զենքով և բռնաբարել։ Փաստաբանները պնդում են, որ Անգելինայի, Քրիստինայի և Մարիայի գործողություններն անհրաժեշտ ինքնապաշտպանություն են եղել։
Լրահոս
0