https://arm.sputniknews.ru/20250421/facebookn-ajlevs-chi-argelapakum-hh-ev-arcakhi-azgajin-hervos-mvontei-nkarnervov-ogtahashivnery-88044490.html
Facebook–ն այլևս չի արգելափակում ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթեի նկարներով օգտահաշիվները
Facebook–ն այլևս չի արգելափակում ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթեի նկարներով օգտահաշիվները
Sputnik Արմենիա
Սոցիալական ցանցը բլոկավորում կամ ջնջում էր նաև այն էջերը, որտեղ Մոնթեի մասին պատմություն էր լինում կամ առհասարակ նրա անունն էր օգտագործվում։ 21.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-21T13:12+0400
2025-04-21T13:12+0400
2025-04-21T15:21+0400
մոնթե մելքոնյան
սոցցանցեր
facebook
սամվել հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/120/19/1201967_0:0:1001:563_1920x0_80_0_0_66634f745b10f3341464b162a4088108.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը (պատկանում է Meta ընկերությանը, որը ծայրահեղական է ճանաչվել ՌԴ–ում) դադարել է արգելափակել այն օգտահաշիվներն ու խմբերը, որոնք հրապարակում են Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի լուսանկարները։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։Նշենք, որ վերջին տարիներին Facebook–ը բազմիցս սահմանափակել է հասանելիությունը այն օգտատերերի պրոֆիլներին և էջերին, որոնք տեղադրել են Արցախյան առաջին պատերազմի հերոսի լուսանկարները։Փորձագետը նշել է, որ արգելափակումները, որպես կանոն, տեղի են ունեցել ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո։ Այժմ իրավիճակը փոխվել է` հրամանատարի նկարը ջնջելու դեմ բողոքարկելու արդյունքում դրանք հիմնականում վերականգնվում են։ Նույնը տեղի է ունենում նաև Մոնթեի անուն–ազգանունով հրապարակումների հեռացման դեպքում` բողոքարկումից հետո դրանք ևս վերականգնվում են։Հայրապետյանը կոչ է արել օգտատերերին այլևս չհրաժարվել Մոնթե Մելքոնյանի լուսանկարները և նրա պատմությունները հրապարակելուց, իսկ արգելափակման դեպքում անպայման բողոքարկել։Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ–ին Կալիֆոռնիայի Վայսեյլի քաղաքում։ Սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժնում։ Մոնթեն անփոխարինելի դեր է կատարել հայկական ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև կանոնավոր բանակ ստեղծելու գործում: Վարդենիսում Մոնթե Մելքոնյանի ծննդյան առթիվ հուշարձան և պուրակ է բացվելՄոնթեի ղեկավարությամբ 1993 թվականի գարնանն ազատագրվել է Քարվաճառը, որը, սակայն, 2020 թվականի նոյեմբերի 25–ին` Մոնթեի ծննդյան օրը, անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ 1993 թվականի հունիս 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջել է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի նրանց առջև հայտնվել է թշնամու զրահամեքենան: Անհավասար մարտում զրահամեքենայից արձակված հրթիռի բեկորից Մոնթեն զոհվել է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/120/19/1201967_14:0:841:620_1920x0_80_0_0_64409f075defe8cf11439e78c282aa67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոնթե մելքոնյան, սոցցանցեր, facebook, սամվել հայրապետյան
մոնթե մելքոնյան, սոցցանցեր, facebook, սամվել հայրապետյան
Facebook–ն այլևս չի արգելափակում ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթեի նկարներով օգտահաշիվները
13:12 21.04.2025 (Թարմացված է: 15:21 21.04.2025) Սոցիալական ցանցը բլոկավորում կամ ջնջում էր նաև այն էջերը, որտեղ Մոնթեի մասին պատմություն էր լինում կամ առհասարակ նրա անունն էր օգտագործվում։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը (պատկանում է Meta ընկերությանը, որը ծայրահեղական է ճանաչվել ՌԴ–ում) դադարել է արգելափակել այն օգտահաշիվներն ու խմբերը, որոնք հրապարակում են Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի լուսանկարները։ Այս մասին
սոցցանցերում հայտնել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։
Նշենք, որ վերջին տարիներին Facebook–ը բազմիցս սահմանափակել է հասանելիությունը այն օգտատերերի պրոֆիլներին և էջերին, որոնք տեղադրել են Արցախյան առաջին պատերազմի հերոսի լուսանկարները։
Փորձագետը նշել է, որ արգելափակումները, որպես կանոն, տեղի են ունեցել ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո։ Այժմ իրավիճակը փոխվել է` հրամանատարի նկարը ջնջելու դեմ բողոքարկելու արդյունքում դրանք հիմնականում վերականգնվում են։ Նույնը տեղի է ունենում նաև Մոնթեի անուն–ազգանունով հրապարակումների հեռացման դեպքում` բողոքարկումից հետո դրանք ևս վերականգնվում են։
Հայրապետյանը կոչ է արել օգտատերերին այլևս չհրաժարվել Մոնթե Մելքոնյանի լուսանկարները և նրա պատմությունները հրապարակելուց, իսկ արգելափակման դեպքում անպայման բողոքարկել։
«Գոյություն ունեն բոտեր, որոնք ֆիլտրում են ըստ բառի ու ըստ նկարի և ջնջում այն, տևական ժամանակ բողոքարկելու արդյունքում մենք կհասնենք այն կետին, որ հրամանատարի հարցը բոտերի տիրույթից կտեղափոխվի ռեալ ադմինների տիրույթ, բայց սրա համար համառ պայքար ու ժամանակ է պետք, համառ ու ազգային միասնական պայքար։ Հիմա մեր խնդիրը Մոնթեն է, սակայն ապագայում գուցե այլ մեծություն էլ լինի, պետք է տեր կանգնենք մեր մեծերին, մեր պատմությանն ու մեր ինքնությանը»,– գրել է Հայրապետյանը։
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ–ին Կալիֆոռնիայի Վայսեյլի քաղաքում։ Սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժնում։
Մոնթեն անփոխարինելի դեր է կատարել հայկական ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև կանոնավոր բանակ ստեղծելու գործում:
Մոնթեի ղեկավարությամբ 1993 թվականի գարնանն ազատագրվել է Քարվաճառը, որը, սակայն, 2020 թվականի նոյեմբերի 25–ին` Մոնթեի ծննդյան օրը, անցել է Ադրբեջանի հսկողության տակ։
1993 թվականի հունիս 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջել է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի նրանց առջև հայտնվել է թշնամու զրահամեքենան: Անհավասար մարտում զրահամեքենայից արձակված հրթիռի բեկորից Մոնթեն զոհվել է: