00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատավորների 40% դեֆիցիտ կա. Փաստաբանների պալատի նախագահը տվյալներ է հայտնում

© SputnikՍիմոն Բաբայան
Սիմոն Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2025
Բաժանորդագրվել
Սիմոն Բաբայանը նշում է, որ ՀՀ–ում միջին եվրոպական ցուցանիշի համեմատ այսօր ՀՀ դատական համակարգի ֆինանսավորումը 3,5 անգամ պակաս է։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ դատական համակարգի կադրերի ցուցանիշներով` երկրում 40% դեֆիցիտ կա։ Այս մասին «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» համաժողովի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նա ընդգծեց, որ Եվրոպայի խորհուրդը վերջերս բավականին բովանդակալից զեկույց էր հրապարակել, որտեղ վերլուծվել էին դատական բարեփոխումները և ՀՀ–ում դատական համակարգի արդյունավետությունը։
«Համեմատելով ՀՀ դատական համակարգի կադրերի ցուցանիշները` արձանագրվել է, որ 40% կադրային դեֆիցիտ կա, մասնավորապես, դատավորների մասով։ Այդպիսի դեֆիցիտ է նկատվել նաև դատախազների աշխատակազմում։ Փաստաբաններն էլ ունեն նման խնդիր` հատկապես անվճար իրավաբանական օգնության (հանրային պաշտպանություն) տիրույթում։ Դատական համակարգի ֆինանսավորումը վերջերս փոփոխվել է, դա նկատվում է, բայց միջին եվրոպական ցուցանիշի համեմատ` այսօր ՀՀ դատական համակարգի ֆինանսավորումը 3,5 անգամ պակաս է»,– ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` ՀՀ–ում անվճար իրավաբանական օգնության ոլորտում ծանրաբեռնվածությունն այսօր սոսկալի է` 300 գործից ավելին վարում են հենց հանրային պաշտպանները։ Ըստ նրա` վերջին 3 տարում, ֆինանսական խնդիրներով պայմանավորված, հանրային պաշտպանների հաստիքները կրճատվել են, ինչը նույնպես ազդել է ծանրաբեռնվածության վրա։
Փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5-տոկոսանոց քվոտա կստանան. Թունյան
Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ իրենք դատական համակարգի ծանրաբեռնվածության առումով վերլուծություններ են արել և պարզել, որ Վերաքննիչ վարչական դատարանում տարեկան 47% անավարտ գործեր են լինում։ Նա մի պատմություն հիշեց` մի դատական գործի շրջանակում վարչական դատարանում նիստի էին գնացել, բայց ուշադիր չէր եղել ծանուցման ժամկետներին, պարզվել է` 1 տարի շուտ են գնացել։
Սիմոն Բաբայանն անդրադարձավ նաև վարչական արդարադատության դրական կողմերին։ Շեշտեց` վիճարկման հայցերի 80%–անոց բավարարում կա, ինչը նշանակում է, որ դատարաններում արձանագրվում է ոչ բավարար և ոչ որակյալ վարչարարություն։ Այսինքն` քաղաքացիների հայցերը դատարաններում բավարարվում են։
«Այս պայմաններում, ճիշտ չի լինի վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված կասեցման երաշխիքը վերացնել։ Այն նպատակին, որին ձգտում է գործադիր իշխանությունը, կարծում եմ` այլ կառուցակարգերով կարելի է հասնել։ Վարչական մարմինները կարող են ավելի բովանդակալից հիմնավորել իրենց վարչական ակտերի կասեցման արգելքը, ու այդ կառուցակարգն ամրագրելով` կարող ենք ունենալ այն ակնկալիքը, որն ուզում ենք»,– նշեց Բաբայանը։
Նրա խոսքով` քրեական արդարադատության տիրույթում տնային աշխատանքներ են կատարել ու ուսումնասիրել են առաջին ատյանի դատարանների վճիռները։
Կգերադասեն դատարան չդիմել և համակերպվել խախտված իրավունքի հետ. փաստաբանը` նախագծի մասին
«Պարզվում է, որ 2024 թվականին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացվել է 9196 դատավճիռ, որից 5830–ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքով 344–րդ հոդվածին` առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցներ վարելը։ Այդ դատական ակտին հասնելուց մենք ներգրավում ենք ՔԿ–ին, մեծ մասամբ հրավիրվում է հանրային պաշտպանությունը, այնուհետև դատական համակարգը։ Այս խնդիրը լուծելու համար մենք ահռելի ռեսուրսներ ենք օգտագործում։ Կարելի է այս արատավոր երևույթի դեմ պայքարել վարչական տիրույթում և արդյունքի հասնել։ Այս ոլորտում բավականաչափ անելիք ունենք, ու լուծումներ են անհրաժեշտ»,– նշեց Բաբայանը։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային արդարադատությանը` ՓՊ նախագահը շեշտեց` այսօր այն անխուսափելի է և անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ փաստաբանների պալատի նախագահն ասաց, որ ոլորտում բազում խնդիրներ կան, որոնք շուրջ 1 տարի է` շտկվում են։ Նա առաջարկեց պիլոտային ձևաչափով ներդնել համակարգը, որպեսզի խնդիրները տոտալ բնույթ չկրեն։
Լրահոս
0