https://arm.sputniknews.ru/20250420/trampy-karvogh-e-krtshatel-afrikajum-petdepi-ev-amn-despanatneri-gvortsuneutjuny-nyt-88024704.html
Թրամփը կարող է կրճատել Աֆրիկայում Պետդեպի և ԱՄՆ դեսպանատների գործունեությունը. NYT
Թրամփը կարող է կրճատել Աֆրիկայում Պետդեպի և ԱՄՆ դեսպանատների գործունեությունը. NYT
Sputnik Արմենիա
Բացի այդ, կարող է լուծարվել Աֆրիկայի գործերի բյուրոն, այդ կառույցը պատասխանատու է տարածաշրջանում քաղաքականության մշակման համար։ 20.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-20T14:33+0400
2025-04-20T14:33+0400
2025-04-20T14:33+0400
ամն պետական դեպարտամենտ
ամն
աֆրիկա
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/475/19/4751904_0:83:2000:1208_1920x0_80_0_0_b620fdf34d1206e124faedc3bd157db8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է արդեն հաջորդ շաբաթ հրամանագիր ստորագրել, որը նախատեսում է Պետդեպարտամենտի մասշտաբային վերակազմավորում, ներառյալ աֆրիկյան մայրցամաքում դիվանագիտական գործունեության դադարեցումը և մի շարք դեսպանատների ու հյուպատոսությունների փակումը: Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով 16 էջանոց նախագծին:Սպիտակ տան նախաձեռնության համաձայն՝ բարեփոխումն ուղղված է արտաքին քաղաքական գերատեսչության «կարգավարժ վերակազմակերպմանը», ծախսերի կրճատմանը, ինչպես նաև վատնումների, խարդախությունների ու չարաշահումների դեմ պայքարին: Հրամանագրի շրջանակներում նախատեսվում է մինչև հոկտեմբերի 1-ը դադարեցնել «ոչ էական» դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում: Մշտական ներկայության փոխարեն նախատեսվում է դիվանագետներին տարածաշրջան ուղարկել «թիրախային առաքելությունների» կազմում։NYT-ի տվյալներով՝ նախագիծը նախատեսում է վերացնել տարածաշրջանային բյուրոները, որոնք ավանդաբար համակարգում են ԱՄՆ արտաքին քաղաքականությունը աշխարհի տարբեր մասերում: Դրանց կփոխարինեն չորս նոր կառույցներ՝ այսպես կոչված կորպուսները, որոնք կխմբավորվեն ըստ աշխարհագրական հատկանիշի՝ Եվրասիա, Լատինական Ամերիկա, Մերձավոր Արևելք և Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Օրինակ՝ Եվրասիայի կորպուսը կընդգրկի Եվրոպան, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները։Նախագծի մի առանձին կետ էլ վերաբերում է արհեստական բանականության ներդրմանը աշխատանքային փաստաթղթեր կազմելու և գերատեսչության գործունեությունը պլանավորելու համար։Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը մտադիր է զգալիորեն փոքրացնել Պետդեպարտամենտի աշխատակազմը՝ կրճատելով դիվանագետների, արտասահմանյան ներկայացուցչությունների և գերատեսչության գործունեության ոլորտների թիվը:
ամն
աֆրիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/475/19/4751904_140:0:1861:1291_1920x0_80_0_0_35adb12428a2cb56d231c0aa8a5a2473.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն պետական դեպարտամենտ , ամն, աֆրիկա, դոնալդ թրամփ
ամն պետական դեպարտամենտ , ամն, աֆրիկա, դոնալդ թրամփ
Թրամփը կարող է կրճատել Աֆրիկայում Պետդեպի և ԱՄՆ դեսպանատների գործունեությունը. NYT
Բացի այդ, կարող է լուծարվել Աֆրիկայի գործերի բյուրոն, այդ կառույցը պատասխանատու է տարածաշրջանում քաղաքականության մշակման համար։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է արդեն հաջորդ շաբաթ հրամանագիր ստորագրել, որը նախատեսում է Պետդեպարտամենտի մասշտաբային վերակազմավորում, ներառյալ աֆրիկյան մայրցամաքում դիվանագիտական գործունեության դադարեցումը և մի շարք դեսպանատների ու հյուպատոսությունների փակումը: Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով 16 էջանոց նախագծին:
Սպիտակ տան նախաձեռնության համաձայն՝ բարեփոխումն ուղղված է արտաքին քաղաքական գերատեսչության «կարգավարժ վերակազմակերպմանը», ծախսերի կրճատմանը, ինչպես նաև վատնումների, խարդախությունների ու չարաշահումների դեմ պայքարին: Հրամանագրի շրջանակներում նախատեսվում է մինչև հոկտեմբերի 1-ը դադարեցնել «ոչ էական» դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում: Մշտական ներկայության փոխարեն նախատեսվում է դիվանագետներին տարածաշրջան ուղարկել «թիրախային առաքելությունների» կազմում։
Բացի այդ, կարող է լուծարվել Աֆրիկայի գործերի բյուրոն․ այդ կառույցը պատասխանատու է տարածաշրջանում քաղաքականության մշակման համար։ Բարեփոխումը կվերաբերի նաև Պետդեպարտամենտի կենտրոնական վարչակազմին. նախատեսվում է կրճատել այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխության, միգրացիայի, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով:
NYT-ի տվյալներով՝ նախագիծը նախատեսում է վերացնել տարածաշրջանային բյուրոները, որոնք ավանդաբար համակարգում են ԱՄՆ արտաքին քաղաքականությունը աշխարհի տարբեր մասերում: Դրանց կփոխարինեն չորս նոր կառույցներ՝ այսպես կոչված կորպուսները, որոնք կխմբավորվեն ըստ աշխարհագրական հատկանիշի՝ Եվրասիա, Լատինական Ամերիկա, Մերձավոր Արևելք և Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Օրինակ՝ Եվրասիայի կորպուսը կընդգրկի Եվրոպան, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները։
Նախագծի մի առանձին կետ էլ վերաբերում է արհեստական բանականության ներդրմանը աշխատանքային փաստաթղթեր կազմելու և գերատեսչության գործունեությունը պլանավորելու համար։
Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը մտադիր է զգալիորեն փոքրացնել Պետդեպարտամենտի աշխատակազմը՝ կրճատելով դիվանագետների, արտասահմանյան ներկայացուցչությունների և գերատեսչության գործունեության ոլորտների թիվը: