https://arm.sputniknews.ru/20250420/mirzvojany-eahk-glkhavvor-qartugharin-nerkajacrel-e-karujci-masin-hajastani-mvotecumy-88029145.html
Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է կառույցի մասին Հայաստանի մոտեցումը
Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է կառույցի մասին Հայաստանի մոտեցումը
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիողլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ 20.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-20T18:47+0400
2025-04-20T18:47+0400
2025-04-20T18:47+0400
ֆերիդուն սինիրլիօղլու
արարատ միրզոյան
եահկ
եահկ մինսկի խումբ
նիկոլ փաշինյան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/14/88028830_0:0:1600:901_1920x0_80_0_0_0e34951434f197dd0f245782102b0af0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմանը։Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին` Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը` ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։Ավելի ուշ Ֆերիդուն Սինիրլիօղլուին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։ 2025թ–ի ապրիլի 12–ին Թուրքիայում` Անթալիայի ֆորումի շրջանակում ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ անցկացվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ միասին ստորագրել նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը։ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։Վերջին տարիներին դրա գործունեությունը դե ֆակտո սառեցված է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/14/88028830_41:0:1464:1067_1920x0_80_0_0_961f7f5e2f4aba35529d5711f99b0c4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆերիդուն սինիրլիօղլու, արարատ միրզոյան, եահկ, եահկ մինսկի խումբ, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական
ֆերիդուն սինիրլիօղլու, արարատ միրզոյան, եահկ, եահկ մինսկի խումբ, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական
Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է կառույցի մասին Հայաստանի մոտեցումը
Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիողլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմանը։
«Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին` Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը` ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։
Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Ավելի ուշ Ֆերիդուն Սինիրլիօղլուին ընդունել է ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է
Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո
Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։ 2025թ–ի ապրիլի 12–ին Թուրքիայում` Անթալիայի ֆորումի շրջանակում ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ անցկացվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ միասին ստորագրել նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։
Վերջին տարիներին դրա գործունեությունը դե ֆակտո սառեցված է։