Թուրքի համար մի սահման կա, ու դա հայի սահմանն է. Տավուշի կրակոցներն ու փոփոխված իրավիճակը
© Sputnik / Aram NersesyanՉինարին

Չինարին
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Արդեն մի քանի շաբաթ է՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մի քանիսում գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցների ձայներ են լսվում։ Sputnik Արմենիայի խումբն այցելել է մի քանի գյուղ՝ տեղում վիճակին ծանոթանալու։
Գյուղերի ուղղությամբ չեն կրակում, բայց գրեթե ամեն գիշեր մի քանի անգամ լսվող կրակոցները մտահոգվելու տեղիք են տալիս։ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ավելի քան 2 տարի՝ որևէ կրակոց չէր լսվել։
Չինարին
Չինարի գյուղում պաշտոնական տվյալներով 1100-ից ավելի մարդ է ապրում։ Գյուղացիների հիմնական զբաղմունքն այգեգործությունն է․ անասնապահության ծավալները կրճատվել են, մի կողմից երիտասարդներին այս գործը չի ձգում, մյուս կողմից էլ անասունների՝ սահմանն անցնելու կամ ականի վրա պայթելու հավանականությունն է մեծ։ Սահմանին կիպ ապրելն այստեղ պատվով են ընդունում, հող մշակում թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, կրակոցին հաջորդած առավոտ էլ սովորականի պես առօրյա գործերով զբաղվում։
© Sputnik / Aram NersesyanՉինարին

Չինարին
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղը գրեթե ամբողջությամբ դիտարկվում է սահմանից։ Միջնակարգ դպրոցը, որտեղ այսօր մոտ 90 աշակերտ է սովորում, բազմիցս նշանառության տակ է հայտնվել։ Ռազմագիտության ուսուցիչ Շահեն Մակարյանը ցույց է տալիս դպրոցի պատերին 90-ականներին ու դրանից հետո էլ ադրբեջանական գնդակոծության հետքերը։
«Տանկով, ուղղաթիռով․․․ ամեն ինչ տեսել ենք։ Եղել է՝ կրակել են ДШК-ով, մինչև միջանցք հասել է»,- ասում է ուսուցիչը։
© Sputnik / Aram NersesyanՉինարիի դպրոցը

Չինարիի դպրոցը
© Sputnik / Aram Nersesyan
Քանի որ հասկացել են՝ թշնամին չի փոխվելու, դպրոց-մանկապարտեզ թիրախավորելն էլ չի դադարելու, դեռ տարիներ առաջ շարվածքով փակել են դպրոցի՝ սահմանային կողմի պատուհանները՝ թողնելով փոքրիկ հատված, որ գոնե լույսը դասասենյակ ներթափանցի։
Այս շաբաթների կրակոցները, թեպետ գրեթե 2-ամյա ընդմիջումից հետո նորություն էին, բայց ընդհանուր առմամբ, գյուղի համար նոր չեն, դրանց պատճառով ոչ որևէ օր դպրոցում դասերն են դադարեցվել, ոչ էլ մանկապարտեզն է փակվել։ Փոքրիկ երեխաների համար էին կրակոցները հատկապես արտասովոր, որոնք չէին հիշում տարիներ առաջվա դեպքերը։ Խուճապ չկա, բայց բոլորն էլ զգոն են։
© Sputnik / Aram NersesyanՌազմագիտության ուսուցիչ Շահեն Մակարյանը

Ռազմագիտության ուսուցիչ Շահեն Մակարյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր ժողովուրդը հարմարվել է արդեն։ Որ երկար տարիներ կրակոցներ չէին եղել, անհանգստանում էինք։ Երևի կրակում են էնքան, որ հունից հանեն, մերոնք էլ պատասխանեն»,- ասում է Մակարյանը։
Չինարի բնակիչ 65–ամյա Զավեն Առուստամյանն էլ ասում է՝ անգամ խորհրդային տարիներին, երբ եղբայրական հանրապետություններ էին համարվում, էլի գիտեին՝ փայտը ձեռքից գցել չի կարելի։ Սահմանները բաց էին, գնում-գալիս, առևտուր, «դոստություն» էին անում, մեկմեկու հյուր գնում, հարսանիքների մասնակցում, բայց Բերդի տարածաշրջանում որևէ ադրբեջանցի չէր ապրում։
© Sputnik / Aram NersesyanԶավեն Առուստամյանը

Զավեն Առուստամյանը
© Sputnik / Aram Nersesyan
Զիջելու բա՞ն․ հարցիցս զարմացած դեմքիս է նայում, հետո դիմացի դիրքերից մեկն է ցույց տալիս։ Ասում է՝ 1985 թվականին գյուղում սահմանազատում արվել է, դիրքերից մեկն էլ դեռ մի 50-60 մետր իրենք պիտի հետ գնան։
Չինարիի արցախցիները
Արցախից բռնի տեղահանությունից հետո Չինարիում արցախցի 12 ընտանիք է հաստատվել, այս օրերի կրակոցների ձայները հատկապես երեխաների համար Արցախում ապրած սարսափելի օրերն են հիշեցնում։
«Քույրիկ ջան, հաղորդեք, թող մարդիկ լսեն՝ Ալիևն Արցախով չի սահմանափակվելու, ինքը ստեղից էլ ա ուզում»,- ասում է Մարտունու շրջանի Սոս գյուղից բռնագաղթած 36-ամյա Անդրանիկ Հարությունյանը, որի ընտանիքում մի քանի օրից երրորդ բալիկն է ծնվելու։
© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Հարությունյանը դստեր հետ

Անդրանիկ Հարությունյանը դստեր հետ
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է՝ բռնագաղթից հետո մի քանի տեղ գնաց, բայց իր տեղը Չինարիում գտավ՝ բնությունը, մարդիկ․․․
«Իմ գյուղի հետ չի համեմատվում, բայց ինձ ստեղ լավ եմ զգում։ Կհորդորեմ, որ մարդիկ չվախենան։ Հա, համարյա ամեն գիշեր 11-ից հետո կրակում են, բայց էդ սովորական է, գյուղում էլ ոչ մեկը խուճապի չի մատնվում։ Ամեն օր երեխուս տանում եմ մանկապարտեզ, գնում, բերում եմ»,- ասում է Անդրանիկն ու ավելացնում՝ շատ կուզի` իր տունն այստեղ՝ Չինարիում կառուցի, միայն թե պետական աջակցության ծրագրին մասնակցելու համար իր «070» կոդով անձնագրից հրաժարվել չի ուզում։
© Sputnik / Aram NersesyanՌոման Գրիգորյանն ու Նաիրի Սարգսյանը

Ռոման Գրիգորյանն ու Նաիրի Սարգսյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Հույս ունեմ իմ տուն՝ Արցախ գնալ։ Էս իշխանության դեպքում չկա խաղաղություն»,- ասում է Անդրանիկը։ Շուրջը հավաքված մյուս արցախցիներն էլ գլխով դրական շարժում են անում, ամեն մեկն իր տունն է հիշում․․․
Մովսես
Հարևան Մովսեսում ևս գրեթե ամեն գիշեր լսվող կրակոցների ձայներից բնականոն առօրյան չի խախտվել։ Գյուղն այսօր մոտ 1200 բնակիչ ունի, դպրոցը՝ 110-ից ավելի աշակերտ (խորհրդային տարիներին աշակերտների թիվը 800-900 էր հասնում)։ Կյանքը գյուղում շարունակվում է սովորականի պես։
«Մի ժամանակ անհանգիստ էինք՝ էս ոնց ա, որ չէին կրակում, հիմա էլ անհանգիստ ենք՝ էս ոնց ա` կրակում են։ Հլը մի շաբաթ արի, ստեղ մնա, կրակոցները լսվեն, տենամ՝ դու ո՞նց կլինես»,- նշում է 74-ամյա Սամվել Առաքելյանը։
© Sputnik / Aram NersesyanՍամվել Առաքելյանը

Սամվել Առաքելյանը
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է՝ պատերազմը լավ բան չէ, իրենք էլ երեխաներ ունեն, մենք էլ։ Առաքելյանն ավելի ցածր ձայնով ասում է՝ 2 տղա ունեմ, պատերազմ սկսվի, պետք է գնան։
«Բա ո՞վ գնա․․․ ով կա, պետք ա բոլորն էլ գնան, ինքնապաշտպանվենք, մենք էլ, չնայած՝ չգիտեմ, թե ոնց ենք սարեր բարձրանալու։ Իրենք թող ծառայությունն ավարտեն, դեպի իրենց կողմ գնան, մերոնք՝ մեր, մենք էն կողմից բան չենք ուզում։ Բոլ ա, հերիք ա էլի, ինչ եք ուզում․․․»,- դեպի սահման նայելով՝ ասում է Առաքելյանը։
© Sputnik / Aram Nersesyan
Մովսես գյուղը

1/3
© Sputnik / Aram Nersesyan
Մովսես գյուղը
© Sputnik / Aram Nersesyan
Մովսես գյուղը

2/3
© Sputnik / Aram Nersesyan
Մովսես գյուղը
© Sputnik / Aram Nersesyan
Մովսես գյուղը

3/3
© Sputnik / Aram Nersesyan
Մովսես գյուղը
1/3
© Sputnik / Aram Nersesyan
Մովսես գյուղը
2/3
© Sputnik / Aram Nersesyan
Մովսես գյուղը
3/3
© Sputnik / Aram Nersesyan
Մովսես գյուղը
Խաղաղությունը․․․
«Արցախը տանք, հանգիստ ապրենք»–ը երբեք էլ հնարավոր չի եղել։ Սահմանապահ բնակիչները լավ գիտեն՝ մեր հարևանների ախորժակն ավելի մեծ է, Արցախը կուլ տալով չեն սահմանափակվելու։
«30 տարի ոչինչ չի փոխվել, որովհետև թուրքը չի փոխվել, ծրագրերն էլ չեն փոխվել, չեն էլ փոխվի․ իրենց պլանները շատ հստակ են, մենք էինք շատ միամիտ, որ կարծում էինք՝ Արցախի սահման, Սյունիքի սահման, Շամշադինի սահման։ Թուրքի համար մի սահման կա, ու դա կոչվում է՝ հայի սահման, իրենց խնդիրը հայի հետ է»,- ասում է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը։
© Sputnik / Aram NersesyanՏեր Արամ քահանա Միրզոյանը

Տեր Արամ քահանա Միրզոյանը
© Sputnik / Aram Nersesyan
Խաղաղություն կլինի, թե՞ ոչ․ ասում են՝ կլինի մի դեպքում, եթե հայն ուժեղ լինի ու եթե հայը հաղթի։ Հակառակ դեպքում խաղաղություն չկա։
Տեր Արամը շեշտում է՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար երբեք էլ Չինարիում, Մովսեսում կամ այլ գյուղում ծնվելը չի նշանակել «դատապարտված լինել»։ Իրենք միշտ պատվով են կրել սահմանապահ լինելու առաքելությունը, գիտակցել, որ պետական սահման են պահում։ Հիմա էլ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ամուր կանգնած են իրենց տեղում։ Թշնամին նույնն է մնացել, իրենք էլ, միայն մի բան փոխվել է․ ասում են՝ նախկինում երբ կրակում էին, մեր կողմից պատասխանում էին, հիմա՝ ոչ։