https://arm.sputniknews.ru/20250418/voch-chem-zgum-shahramanjany-hh-ishkhanutjunneri-kvoghmic-tshnshumneri-entarkvelu-masin-87967458.html
Ոչ, չեմ զգում․ Շահրամանյանը՝ ՀՀ իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվելու մասին
Ոչ, չեմ զգում․ Շահրամանյանը՝ ՀՀ իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվելու մասին
Sputnik Արմենիա
Արցախի նախագահի խոսքով՝ բռնի տեղահանությունից հետո ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չի եղել։ 18.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-18T15:52+0400
2025-04-18T15:52+0400
2025-04-18T16:33+0400
սամվել շահրամանյան
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/12/87967057_34:0:1200:656_1920x0_80_0_0_1354d8d90034dbbed98d424a106ee3f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ իշխանությունների կողմից ուղիղ ճնշումներ՝ ֆիզիկական կամ քրեական գործերի հարուցման սպառնալիք և այլն, չի զգում։ Այս մասին ասաց Շահրամանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ եթե դա կարելի է ճնշում համարել, ապա դա զգում են ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների հետ հաշվի չնստելու համատեքստում։ Ըստ նրա՝ բռնի տեղահանությունից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չի եղել։Հիշեցնենք՝ 2024թ․ փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է հարուցված քրեական գործի շրջանակներում:Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով էլ այնտեղից տարել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Մինչ այդ քննիչը կապարակնքել էր Արցախի նախագահի մեքենան։ Քննիչը լրագրողներին հայտնել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/12/87967057_216:0:1091:656_1920x0_80_0_0_2c7ba3b2f073dfb51275ef30689b2dab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, արցախ, հայաստան
սամվել շահրամանյան, արցախ, հայաստան
Ոչ, չեմ զգում․ Շահրամանյանը՝ ՀՀ իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվելու մասին
15:52 18.04.2025 (Թարմացված է: 16:33 18.04.2025) Արցախի նախագահի խոսքով՝ բռնի տեղահանությունից հետո ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ իշխանությունների կողմից ուղիղ ճնշումներ՝ ֆիզիկական կամ քրեական գործերի հարուցման սպառնալիք և այլն, չի զգում։ Այս մասին ասաց Շահրամանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ եթե դա կարելի է ճնշում համարել, ապա դա զգում են ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների հետ հաշվի չնստելու համատեքստում։ Ըստ նրա՝ բռնի տեղահանությունից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չի եղել։
«Եթե դուք սա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել, բոլոր խնդիրները՝ սոցիալական, ունեն լուծումներ, և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաև աջակցել ՀՀ կառավարությանը, և այսպիսի պահվածքը, որ մենք մեզ օտար ենք զգում, անընդունելի է»,- ասաց Շահրամանյանը։
Հիշեցնենք՝ 2024թ․ փետրվարի 22-ին
հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով էլ այնտեղից տարել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Մինչ այդ քննիչը կապարակնքել էր Արցախի նախագահի մեքենան։ Քննիչը լրագրողներին հայտնել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում։