00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի նախագահը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է որպես վկա

© Photo : Screenshot / TVArtsakhՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Բաժանորդագրվել
2023 թ. տարեվերջին Սամվել Շահրամանյանը գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին` արցախցի մի շարք պաշտոնյաների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտեում այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել է հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ինքը՝ Սամվել Շահրամանյանը:

«Ծանուցման մեջ, որը ես ստացել եմ փետրվարի 20–ին, նշված է, որ իրենք ստացել են իմ՝ 2023 թ. նոյեմբերի սկզբին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը, որի մեջ խնդրել եմ՝ սոցցանցերում հայտնի դարձած տեղեկությունները, որ Արցախի որոշ պաշտոնյաներ խախտումներ են թույլ տվել` հիմնականում ֆինանասական ոլորտում, ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդումներ և ձեռնարկեն համապատասխան քայլեր»,–ասաց Շահրամանյանը:

Ըստ նրա` արդյունքում հարուցվել է քրեական վարույթ և այդ շրջանակում իրեն հրավիրել են հարցաքննության որպես վկա։
Շահրամանյանը չցանկացավ նշել, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը։
«Երևի վարույթ իրականացնող մարմինն ավելի ճիշտ կպարզաբանի այդ հարցը, բայց մեզ համար շատ կարևոր է այդ հարցերի պատասխանները ստանալ և, եթե կան մեղավորներ, ապա անպայման պետք է պատժվեն»,– ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանն ասել էր, որ Արցախի նախագահին երեկ ևս կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե: Իրավաբանի խոսքով՝ պատմությունը կապված է դրամական միջոցների ենթադրյալ հափշտակության և ավտոմեքենաների յուրացման մասին մամուլի հրապարակումների հետ:
Լրահոս
0