https://arm.sputniknews.ru/20250418/hhum-vorakjal-herustaynkerutjun-unenalu-hamar-petq-e-krtshatel-slvotery-hakvobjan-87965307.html
ՀՀ–ում որակյալ հեռուստաընկերություն ունենալու համար պետք է կրճատել սլոթերը. Հակոբյան
ՀՀ–ում որակյալ հեռուստաընկերություն ունենալու համար պետք է կրճատել սլոթերը. Հակոբյան
Sputnik Արմենիա
ՀՌՀ նախագահի խոսքով` Բալթյան երկրները, որոնք ունեն Հայաստանի չափ բնակչություն, հանրօգուտ կոնտենտի ստեղծման համար տարեկան ծախսում են 10–15 մլն եվրո։ 18.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-18T15:26+0400
2025-04-18T15:26+0400
2025-04-18T15:59+0400
հայաստան
հեռուստատեսություն
տիգրան հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1e/75153967_0:0:1600:900_1920x0_80_0_0_9f01af511dfa78e70e90597ce366f758.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Որպեսզի ՀՀ–ում լինեն որակյալ հեռուստաընկերություններ, ժամանակն է քննարկել սլոթերի քանակի կրճատման հարցը։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` ներկայացնելով 2024 թ. հաշվետվությունը։«Նպատակն այն է, որ այն գովազդային դաշտը, որ այսօր կա, բաժանվի ավելի քիչ խաղացողների միջև»,– ասաց նա։Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն հաճախականությունների ավելցուկ չունի, որպեսզի կարողանա ստեղծել 2–րդ` մասնավոր մուլտիպլեքսը։ Նրա խոսքով` այս հարցը կարգավորվում է ոչ թե հայաստանյան, այլ միջազգային նորմերով։«Եղած միակ հանրային մուլտիպլեքսը պետք է արտացոլի ինքնիշխան, հանրօգուտ հարթակի բանաձևը, ինչպես նաև սահմանափակ պետական ռեսուրսի օգտագործմամբ պետության ռազմավարությունը։ Վերջնական արդյունքը, ըստ մեր կարծիքի, պետք է լինի հեռուստածրագրերի լիակատար ապակուսակցականացումը, անաչառությունը, բազմակարծությունը և լրագրողական էթիկայի պահպանումը, բովանդակության որակի ապահովումը, քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքի բավարարումը և այլն»,– ընդգծեց Հակոբյանը։Նա հիշեցրեց, որ այդ նպատակով է ՀՀ կառավարությունը երեկ ընդունել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու մասին որոշումը։ Հիմնադրամը, աշխատելով ինդուստրիայի հետ, կկարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում:Նրա խոսքով` Բալթյան երկրները, որոնք ունեն Հայաստանի չափ բնակչություն, հանրօգուտ կոնտենտի ստեղծման համար տարեկան ծախսում են 10–15 մլն եվրո։ՀՀ–ում կաբելային հեռուստատեսության և ինտերնետ-ալիքների հեռարձակումը կկարգավորվի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1e/75153967_147:0:1347:900_1920x0_80_0_0_fb310cc4fde3b920aeca290d75a11467.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հեռուստատեսություն, տիգրան հակոբյան
հայաստան, հեռուստատեսություն, տիգրան հակոբյան
ՀՀ–ում որակյալ հեռուստաընկերություն ունենալու համար պետք է կրճատել սլոթերը. Հակոբյան
15:26 18.04.2025 (Թարմացված է: 15:59 18.04.2025) ՀՌՀ նախագահի խոսքով` Բալթյան երկրները, որոնք ունեն Հայաստանի չափ բնակչություն, հանրօգուտ կոնտենտի ստեղծման համար տարեկան ծախսում են 10–15 մլն եվրո։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Որպեսզի ՀՀ–ում լինեն որակյալ հեռուստաընկերություններ, ժամանակն է քննարկել սլոթերի քանակի կրճատման հարցը։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` ներկայացնելով 2024 թ. հաշվետվությունը։
«Նպատակն այն է, որ այն գովազդային դաշտը, որ այսօր կա, բաժանվի ավելի քիչ խաղացողների միջև»,– ասաց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն հաճախականությունների ավելցուկ չունի, որպեսզի կարողանա ստեղծել 2–րդ` մասնավոր մուլտիպլեքսը։ Նրա խոսքով` այս հարցը կարգավորվում է ոչ թե հայաստանյան, այլ միջազգային նորմերով։
«Եղած միակ հանրային մուլտիպլեքսը պետք է արտացոլի ինքնիշխան, հանրօգուտ հարթակի բանաձևը, ինչպես նաև սահմանափակ պետական ռեսուրսի օգտագործմամբ պետության ռազմավարությունը։ Վերջնական արդյունքը, ըստ մեր կարծիքի, պետք է լինի հեռուստածրագրերի լիակատար ապակուսակցականացումը, անաչառությունը, բազմակարծությունը և լրագրողական էթիկայի պահպանումը, բովանդակության որակի ապահովումը, քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքի բավարարումը և այլն»,– ընդգծեց Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ այդ նպատակով է ՀՀ կառավարությունը երեկ
ընդունել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու մասին որոշումը։ Հիմնադրամը, աշխատելով ինդուստրիայի հետ, կկարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում:
Նրա խոսքով` Բալթյան երկրները, որոնք ունեն Հայաստանի չափ բնակչություն, հանրօգուտ կոնտենտի ստեղծման համար տարեկան ծախսում են 10–15 մլն եվրո։