https://arm.sputniknews.ru/20250417/hhum-himnadram-ksteghtsvi-herustaeterum-hanrogut-bvovandakutjun-unenalu-hamar-87936526.html
ՀՀ–ում հիմնադրամ կստեղծվի հեռուստաեթերում հանրօգուտ բովանդակություն ունենալու համար
ՀՀ–ում հիմնադրամ կստեղծվի հեռուստաեթերում հանրօգուտ բովանդակություն ունենալու համար
Sputnik Արմենիա
Այս պահին դեռևս հստակ չէ, թե որքան կկազմի հիմնադրամի տարեկան բյուջեն, ինչպես նաև հեռուստաալիքների ֆինանսավորման տոկոսը: 17.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-17T18:29+0400
2025-04-17T18:29+0400
2025-04-17T18:31+0400
հայաստան
հհ կառավարություն
հեռուստատեսություն
մխիթար հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/56/16885667_0:86:1600:986_1920x0_80_0_0_97f6f120b05a5c5bb79de6637fa4a03b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը հիմնադրամ կստեղծի կրթական և մշակութային ծրագրեր ձեռք բերելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ այդ նպատակով նախատեսվում է ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ։Նախարարը նշեց, որ դեռևս 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը պարտադրում էր, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաալիքների եթերի առնվազն 20 տոկոսը պետք է լինեն հանրօգուտ հաղորդումներ` կրթական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ:Ֆրանսիան ջանքեր է գործադրել, որ 2 հեռուստաալիք ունենա Հայաստանի հանրային մուլտիպլեքսումԸստ նրա` նման հաղորդումների ստեղծմանն աջակցելու որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ հեռուստաալիքների սեփական եկամուտները կրճատվել են ինտերնետ–հեռարձակման զարգացման պատճառով:Այս պահին դեռևս հստակ չէ, թե որքան կկազմի հիմնադրամի տարեկան բյուջեն, ինչպես նաև հեռուստաալիքների ֆինանսավորման տոկոսը: Այս հարցերն առավել մանրամասն կմշակվեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ստեղծումից հետո:Բացի այդ, Հայրապետյանը նշեց, որ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հետևելու է, թե քանի դիտում են հավաքելու նորաստեղծ հաղորդումները՝ հասկանալու համար, թե որքանով են արդյունավետ ծախսվել կառավարության հատկացումները:ՀՀ–ում կաբելային հեռուստատեսության և ինտերնետ-ալիքների հեռարձակումը կկարգավորվի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/56/16885667_86:0:1514:1071_1920x0_80_0_0_7d28fa378086c548b3efd7f64dca91e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, հեռուստատեսություն, մխիթար հայրապետյան
հայաստան, հհ կառավարություն, հեռուստատեսություն, մխիթար հայրապետյան
ՀՀ–ում հիմնադրամ կստեղծվի հեռուստաեթերում հանրօգուտ բովանդակություն ունենալու համար
18:29 17.04.2025 (Թարմացված է: 18:31 17.04.2025) Այս պահին դեռևս հստակ չէ, թե որքան կկազմի հիմնադրամի տարեկան բյուջեն, ինչպես նաև հեռուստաալիքների ֆինանսավորման տոկոսը:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը հիմնադրամ կստեղծի կրթական և մշակութային ծրագրեր ձեռք բերելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ այդ նպատակով նախատեսվում է ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ։
Նախարարը նշեց, որ դեռևս 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը պարտադրում էր, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաալիքների եթերի առնվազն 20 տոկոսը պետք է լինեն հանրօգուտ հաղորդումներ` կրթական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ:
Ըստ նրա` նման հաղորդումների ստեղծմանն աջակցելու որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ հեռուստաալիքների սեփական եկամուտները կրճատվել են ինտերնետ–հեռարձակման զարգացման պատճառով:
«Կառավարության առաջարկով ստեղծվող այս նոր հիմնադրամը, աշխատելով ինդուստրիայի հետ, կկարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում»,– ընդգծեց նախարարը։
Այս պահին դեռևս հստակ չէ, թե որքան կկազմի հիմնադրամի տարեկան բյուջեն, ինչպես նաև հեռուստաալիքների ֆինանսավորման տոկոսը: Այս հարցերն առավել մանրամասն կմշակվեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ստեղծումից հետո:
Բացի այդ, Հայրապետյանը նշեց, որ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հետևելու է, թե քանի դիտում են հավաքելու նորաստեղծ հաղորդումները՝ հասկանալու համար, թե որքանով են արդյունավետ ծախսվել կառավարության հատկացումները: