00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես էլ եմ կողմ` թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին. Շահրամանյանը` ակցիա անող արցախցիներին

© SputnikՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2025
Բաժանորդագրվել
Սամվել Շահրամանյանը խոսեց խնդրո առարկա գործի ընթացքից։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ Արցախի ներկայացուցչության դիմաց ու ակցիա անողներին հայտնեց, որ ինքը նույնպես կողմ է, որպեսզի այն, ինչ ժողովրդից թալանվել է, վերադարձվի։
Նշենք, որ Արցախի ներկայացուցչության առջև արցախցիներն ակցիա են իրականացնում` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից լուծել իրենց առջև ծառացած սոցիալական հարցերը ու դատախազության միջոցով օգնել քաղաքացիներին վերադարձնել Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։ Նրանք վստահեցրին, որ այդ գումարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փոխանցել Արցախին։ Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից նաև պահանջեցին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։
«Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Այդ քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարցաքննվել, այդ թվում հենց հիմնադրամի տնօրենը։ Վերջերս իրավապահ մարմիններին հորդորել ենք ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,– նշեց Արցախի նախագահը։
Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին միանալու պահանջին, Շահրամանյանն ընդգծեց, որ դրա կարիքը չկա, քանի որ այն քաղաքացիական ակցիա է։ Վստահեցրեց` ողջունում է հանրային ճնշումն իրավապահ համակարգի նկատմամբ, որպեսզի հարցին լուծում տրվի։
Շահրամանյանը հիշեցրեց ակցիայի մասնակիցներին, որ նրանքխնդրել են ՀԿ ստեղծելու համար լիազորել իրենց, ինքն էլ համաձայնություն է տվել, նույնիսկ օգնել է այն գրանցելու հարցում, բայց լիազորագրի հետևից այդպես էլ որևէ մեկը չի եկել։
Նա անարդար համարեց, որ ակցիայի մասնակիցները հայտարարում են, թե Արցախի իշխանությունները ոչինչ չեն արել։ Շահրամանյանը վստահեցրեց` ով ցանկացել է հանդիպել իր հետ, հանդիպել է և՛ Արցախի ներկայացուցչությունում, և՛ դրա պատերից դուրս, ու բազմիցս քննարկվել են թե՛ այսօր բարձրացված հարցերը, թե՛ այլ հարցեր։
Ակցիայի նախաձեռնողներից Արթուր Օսիպյանն էլ ընդգծեց, որ որոշ հարցերի պատասխաններ իրենց չեն բավարարում։ Նա նշեց, որ ժողովուրդը ցանկանում է հրապարակային կերպով հենց Շահրամանյանից լսել իրենց հուզող հարցերի պատասխանները։
Օսիպյանը նաև բարձրացրեց «40+10» ծրագրի սոցիալական աջակցությունից արցախցիներին զրկելու հարցը ու խնդրեց պարզաբանել, թե ինչ է անում Արցախի իշխանությունն այդ մասով։
Շահրամանյանը շեշտեց` 2023 թվականին բռնի տեղահանումից հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը ՀՀ կառավարությունն իր վրա է վերցրել։
«Այդ որոշումների վրա որևէ հնարավորություն չունենք ազդելու, կամ դրանք մշակելու կամ հաստատելու։ Կիսում եմ ձեր մտահոգությունները, բայց հնարավորություն չունենք որևէ բան անելու։ Մեր բոլոր հնարավորություններն օգտագործել ենք ու հայտարարել ենք` ժողովուրդը ծայրահեղ ծանր վիճակում է։ Մենք նաև ասել ենք, որ 50 000-ական դրամները դադարեցնելու հետևանքով կարող են շատերը դրսում հայտնվել»,– ասաց Արցախի նախագահը։
Նա նշեց, որ բացի հանրային ճնշումներից, այլ տարբերակ չի տեսնում ՀՀ իշխանությունների վրա ազդելու համար։
Օսիպյանն պատասխան շեշտեց, որ պետք է օր ու ժամ որոշեն ու Շահրամանյանի հետ գնան ՀՀ դատախազության մոտ։
«Գնանք այնտեղ` մենք կանգնեք, դուք մտեք։ Թող թույլ չտան, կիմանանք, որ արել եք, բայց չեն ընդունել։ Եթե թույլ տան, ուրեմն մտեք ու ասեք, որ ժողովուրդը սպասում է թալանածի վերաբերյալ պատասխանի»,– ասաց ակցիայի նախձեռնողը։
«40+10»–ին հետդարձ չի լինելու. արցախցիները հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ
Շահրամանյանը շեշտեց` պատրաստ է գնալ քաղաքացիների հետ և՛ դատախազություն, և՛ քննչական կոմիտե, և՛ պայմանավորվել գլխավոր դատախազի հետ հանդիպման համար։ Խնդրեց արցախցիներին` իրեն ցանկ ուղարկել, թե ովքեր են պատրաստ իր հետ գնալ այդ հանդիպմանը` ներկայացնելու հուզող հարցերը։
Որոշվեց, որ Շահրամանյանն ապրիլի 21-ին, ժամը 10։00-ին նախաձեռնող խմբին կսպասի` քննարկելու հետագա անելիքները։
Լրահոս
0