https://arm.sputniknews.ru/20250418/arcakhi-akh-n-hamadzajnel-e-vor-arajik-harutjunjany-gna-svofia-adrbejani-het-banakcelu-87967876.html
Արցախի ԱԽ-ն համաձայնել է, որ Արայիկ Հարությունյանը գնա Սոֆիա` Ադրբեջանի հետ բանակցելու
Արցախի ԱԽ-ն համաձայնել է, որ Արայիկ Հարությունյանը գնա Սոֆիա` Ադրբեջանի հետ բանակցելու
Sputnik Արմենիա
Արցախի նախագահի խոսքով՝ իրենք ուղիղ բանակցել են Ադրբեջանի հետ, այդ մասին տեղյակ է եղել նաև ՀՀ իշխանությունը, անգամ մասնակցել է։ 18.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-18T16:06+0400
2025-04-18T16:06+0400
2025-04-18T16:41+0400
սամվել շահրամանյան
բանակցություն
արցախ
արցախի նախագահ արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/12/87967057_34:0:1200:656_1920x0_80_0_0_1354d8d90034dbbed98d424a106ee3f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախի Անվտանգության խորհուրդը քննարկել ու դրական էր արձագանքել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Սոֆիա մեկնելու և Ադրբեջանի հետ բանակցելու հարցին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով՝ այս հարցը շատ է շահարկվում, թե արցախյան կողմն է հրաժարվել Սոֆիա մեկնել ու բանակցել, իբրև թե այդ պատճառով էլ Ադրբեջանը հարձակվել է։Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ։Ես էլ եմ կողմ` թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին. Շահրամանյանը` ակցիա անող արցախցիներինՇահրամանյանը հիշեցրեց նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, որ նաև մինչև 2022թ–ի վերջ բանակցել է։Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Արցախի ղեկավարությունը հնարավորություն ուներ գնալ Սոֆիա ու Ադրբեջանի հետ սկսել բանակցություններ, սակայն Հայաստանից զանգ է ստացել, որն Արցախի իշխանություններին հետ է պահել այս հանդիպումից։ Արթուր Հովհաննիսյանը մատնացույց արեց խորհրդարանական ընդդիմությանը՝ հենց նրանց մեղադրելով այդ զանգի համար։Պահանջներ ունենք Սամվել Շահրամանյանից. արցախցիներն ակցիա են անում Երևանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/12/87967057_216:0:1091:656_1920x0_80_0_0_2c7ba3b2f073dfb51275ef30689b2dab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, բանակցություն, արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան
սամվել շահրամանյան, բանակցություն, արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան
Արցախի ԱԽ-ն համաձայնել է, որ Արայիկ Հարությունյանը գնա Սոֆիա` Ադրբեջանի հետ բանակցելու
16:06 18.04.2025 (Թարմացված է: 16:41 18.04.2025) Արցախի նախագահի խոսքով՝ իրենք ուղիղ բանակցել են Ադրբեջանի հետ, այդ մասին տեղյակ է եղել նաև ՀՀ իշխանությունը, անգամ մասնակցել է։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախի Անվտանգության խորհուրդը քննարկել ու դրական էր արձագանքել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Սոֆիա մեկնելու և Ադրբեջանի հետ բանակցելու հարցին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով՝ այս հարցը շատ է շահարկվում, թե արցախյան կողմն է հրաժարվել Սոֆիա մեկնել ու բանակցել, իբրև թե այդ պատճառով էլ Ադրբեջանը հարձակվել է։
«Սոֆիայի առաջարկից 15 օր անց եղել է նաև առաջարկ Բրատիսլավայում հանդիպելու․ մեր պատվիրակությունն ընդունել է առաջարկը, գնել է տոմսերը, և Ադրբեջանը դա մերժել է։ Այդ շահարկումները կապված են նրա հետ, որ փորձում են սեփական քաղաքական, դիվանագիտական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա»,- ասաց Շահրամանյանը՝ շեշտելով, որ այդ շահարկումները բարոյական չեն։
Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ։
Շահրամանյանը հիշեցրեց նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, որ նաև մինչև 2022թ–ի վերջ բանակցել է։
«Դրա մասին հայտարարել է Սամվել Բաբայանը (2020 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, նույն տարվա նոյեմբերի 10-ին հրաժարվել այդ պաշտոնից–խմբ.), որ բանակցությունների մեջ էր։ Այն ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ բանակցությունների, հանդիպումների մեջ էր։ Այդ մասին շատ լավ տեղյակ են նաև Հայաստանի իշխանությունները, նաև մասնակցություն են ունեցել»,- ասաց Շահրամանյանը։
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Արցախի ղեկավարությունը հնարավորություն ուներ գնալ Սոֆիա ու Ադրբեջանի հետ սկսել բանակցություններ, սակայն Հայաստանից զանգ է ստացել, որն Արցախի իշխանություններին հետ է պահել այս հանդիպումից։ Արթուր Հովհաննիսյանը մատնացույց արեց խորհրդարանական ընդդիմությանը՝ հենց նրանց մեղադրելով այդ զանգի համար։