00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանած Թելման Քալաշյանը 8 տարի անց ցմահ ազատազրկվեց

© Sputnik / Karen YepremyanՍգո սրահը, որտեղ սպանություն էր կատարավել
Սգո սրահը, որտեղ սպանություն էր կատարավել - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2025
Սգո սրահը, որտեղ սպանություն էր կատարավել
Բաժանորդագրվել
Տուժողների փաստաբանը նշում է, որ իրենք գոհ են որոշումից, քանի որ հենց այդ պատժի համար էին միջնորդել։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում 4 անձի սպանած Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Sputnik Արմենիային այս մասին ասաց տուժողների փաստաբան Լուսինե Սահակյանը։
Վճիռը հրապարակել է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ։
«Մենք պահանջել էինք ցմահ ազատազրկում, դատարանը հենց այդ վճիռը կայացրեց։ Այժմ պետք է սպասենք մեղադրյալ կողմի պաշտպանների քայլերին, որոշումը գոհացնում է մեզ»,– նշեց Սահակյանը։
Հիշեցնենք` դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 1-ին։ Այդ օրը Թելման Քալաշյանը մտել էր սգո սրահ և «Սայգա» տիպի որսորդական հրացանով կրակ բացել հավաքվածների ուղղությամբ։ Հանցագործությունը կատարվել էր կենցաղային հողի վրա, սպանվել էր 4 մարդ, 3-ն էլ վիրավորվել էին։ Քալաշյանը հետախուզվում էր, և օգոստոսի լույս 25-ի գիշերն իրավապահները նրան հայտնաբերեցին Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` սպանության բուն պատճառը եղել է փողը։ 2013թ–ին Քալաշյանը տոկոսով 75 000 դոլար գումար է պարտք տվել ռուսաստանաբնակ համագյուղացի եղբայրներին։ Առաջին 2 տարվա ընթացքում Քալաշյանն անխափան ստացել է պարտքի տոկոսները, բայց 2015թ–ից եղբայրների բիզնես ծրագրերը խափանվել են, և նրանք չեն կարողացել վերադարձնել պարտքն ու կուտակված տոկոսները։
Թելման Քալաշյանը սկսել է սպառնալ ու պահանջել իրեն պարտք մնացած 100 000 դոլարը։ Իսկ երբ հույսը կտրել է, վերցրել է զենքն ու գնացել այնտեղ, ուր այդ օրն ամբողջ գյուղն էր հավաքվել։ Սպանվածների ու վիրավորների մեջ Քալաշյանի պարտապաններից ոչ ոք չի եղել։
Լրահոս
0