https://arm.sputniknews.ru/20250417/hajastanum-3-kusakcutjun-ev-1-dashinq-kstanan-petakan-ajakcutjun-87915304.html
Հայաստանում 3 կուսակցություն և 1 դաշինք կստանան պետական աջակցություն
Հայաստանում 3 կուսակցություն և 1 դաշինք կստանան պետական աջակցություն
Sputnik Արմենիա
Կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։ 17.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-17T17:18+0400
2025-04-17T17:18+0400
2025-04-17T17:18+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«հայաստան» դաշինք
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87909609_0:0:1200:675_1920x0_80_0_0_ca07b8bf9de74c14dbd0d02bf9752189.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2024 թ. ՀՀ պետբյուջեից կստանան 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։«ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն՝ ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների»,– ասված է որոշման նախագծի մեջ:Հիշեցնենք, որ 2024 թ. համեմատ գումարները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։ Եթե խորհրդարան մտնելու համար կուսակցությունների ձայների շեմը պետք է լինի 5 %, դաշինքների համար 7 % է, հետևաբար տարեկան ֆինանսավորումը կազմում է 3 % և 5 %:«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87909609_150:0:1050:675_1920x0_80_0_0_08f34a71f26ced12e9297363b3730967.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «հայաստան» դաշինք, բյուջե
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «հայաստան» դաշինք, բյուջե
Հայաստանում 3 կուսակցություն և 1 դաշինք կստանան պետական աջակցություն
Կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2024 թ. ՀՀ պետբյուջեից կստանան 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն՝ ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների»,– ասված է որոշման նախագծի մեջ:
Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։
Հիշեցնենք, որ 2024 թ. համեմատ գումարները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։ Եթե խորհրդարան մտնելու համար կուսակցությունների ձայների շեմը պետք է լինի 5 %, դաշինքների համար 7 % է, հետևաբար տարեկան ֆինանսավորումը կազմում է 3 % և 5 %:
«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3–ը։