00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր շենք չի կառուցվելու. Ավինյանն ընդունել է Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչներին

© Photo : official site of Yerevan municipality Հանդիպում Երևանի քաղաքապետարանում
Հանդիպում Երևանի քաղաքապետարանում - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2025
Բաժանորդագրվել
Անաստաս Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչներն ավելի վաղ փողոց էին փակել և պահանջներ ներկայացրել սնանկ ճանաչված կառուցապատողին։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կաջակցի բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում: Այս մասին Ավինյանը հայտնել է սոցցանցերի իր էջերում։
Անաստաս Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչներն ավելի վաղ փողոց էին փակել և պահանջներ ներկայացրել սնանկ ճանաչված կառուցապատողին։ Բնակիչները բողոքում են, որ արդեն մի քանի տարի է` բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ Այժմ մեծ խնդրի առաջ են կանգնած հատկապես այն բնակիչները, որոնք կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու չեն կարողանում ապացուցել այդ փաստը։ Պարզվում է, որ կառուցապատողն ի սկզբանե մի բան է ասել ու ներկայացրել գնորդներին, դրանից հետո մեկ այլ բան որոշել ու արել։ Մասնավորապես, տարածքում կա 4000 քմ հող, որտեղ կառուցապատողը որոշել է ապօրինի շենք կառուցել, բայց գնման իրավունքի պայմանագրերում այլ բան է գրված։ Բնակիչները պահանջում են, որ այդ շենքն էլ չկառուցվի, որովհետև այդ տարածքն ուղղակի զավթվել է։
«Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ: Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4000 քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում` Երևան քաղաքի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները»,– նշել է Ավինյանը։
Նա ընդգծել է, որ օրենսդրությամբ ընձեռված լիազորությունների շրջանակում՝ պատրաստ են օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան 64, այնպես էլ առանձնացված` 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում:
Հավելենք, որ Միկոյան 64 հասցեի կառուցապատողից տուժածների թվում է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը ևս մասնակցում էր ապրիլի 14–ին կազմակերպված բողոքի ակցիային։
Լրահոս
0