https://arm.sputniknews.ru/20250416/mirzvojann-asel-e-ardjunavet-ein-turqiaji-ev-adrbejani-ag-nakhararneri-het-shpumnery-87879844.html
Միրզոյանն ասել է՝ արդյունավե՞տ էին Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ շփումները
Միրզոյանն ասել է՝ արդյունավե՞տ էին Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ շփումները
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարը կրկնեց ավելի վաղ արտահայտած միտքը, որ Հայաստանը համաձայն է նույն օրում ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ դիմումը՝ ՄԽ-ի լուծարման համար։ 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T13:46+0400
2025-04-16T13:46+0400
2025-04-16T14:55+0400
արարատ միրզոյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87876291_0:83:1600:983_1920x0_80_0_0_954b9dc0dcfe2c3befd3376cf614cf8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնակից գործընկերների հետ շփումները դրական են բանակցային գործընթացի համար։ Այսօր Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Միրզոյանը։«Չենք կարող ասել, որ Անթալիայում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած շփումների, խոսակցությունների արդյունքում ունենք վերջնական լուծումներ և պայմանավորվածություններ։ Չենք կարող նաև ժխտել, որ մշտապես հանդիպումները, քննարկումները կողմերին առնվազն առավել հասկանալի են դարձնում միմյանց համար»,- նշեց Միրզոյանը։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Անթալիայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ վերջին բանակցությունների ժամանակ քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ Սահմանադրության փոփոխման հետ կապված ադրբեջանական պահանջները, Միրզոյանը նշեց՝ երկու հարցի առնչությամբ էլ կողմերի տեսակետները հայտնի են։Ըստ նրա՝ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե, ինստիտուցիոնալ կերպով ազդարարելու դեպքում, ինչը կարող է դառնալ համաձայնագրի ստորագրումը, այդ հակամարտության լուծմամբ զբաղվելու համար ստեղծված միջազգային ձևաչափի կարիք չենք ունենա։«Այդ դեպքում Մինսկի խմբի գոյությունն իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա, հակառակը՝ կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության, ստորագրված համաձայնագրի պարագայում։ Բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացի համար, բայց կարծում ենք, որ այդ փաստաթղթերը կարող ենք նույն օրը ստորագրել՝ հերթականությունը կարևոր չէ՝ մեկը խաղաղության համաձայնագիրը, և մյուսը՝ համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին՝ տեղեկացնելով խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության մասին»,- ասաց Միրզոյանը։Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության հարցին՝ ԱԳ նախարարի խոսքով՝ նախ պետք է համոզվել, թե որքան անկեղծ են Ադրբեջանի մտահոգությունները։ Եթե, օրինակ, մտահոգությունները պատրվակ են ստորագրված խաղաղություն չունենալու համար, այլ իրավիճակ է, իսկ եթե անկեղծ մտահոգություններ կան, հայկական կողմը պատրաստ է ևս մեկ անգամ բացատրել՝ Հայաստանը չունի որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։Հիշեցնենք` Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվում էր ապրիլի 11-13-ը։ Հայկական պատվիրակությունը մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ֆորումի շրջանակներում Միրզոյանը հանդիպում է անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնել են, որ Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտից հետո կազմակերպչական գործընթացում առկա իրավիճակը։Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Ապրիլի 2-ին Ալիևը կրկնել էր այն 2 պայմանները, որոնց կատարման դեպքում կստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտություն և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87876291_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d0f641b668855465fca08a6ea7e8ed65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արարատ միրզոյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Միրզոյանն ասել է՝ արդյունավե՞տ էին Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ շփումները
13:46 16.04.2025 (Թարմացված է: 14:55 16.04.2025) ԱԳ նախարարը կրկնեց ավելի վաղ արտահայտած միտքը, որ Հայաստանը համաձայն է նույն օրում ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ դիմումը՝ ՄԽ-ի լուծարման համար։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնակից գործընկերների հետ շփումները դրական են բանակցային գործընթացի համար։ Այսօր Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Միրզոյանը։
«Չենք կարող ասել, որ Անթալիայում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած շփումների, խոսակցությունների արդյունքում ունենք վերջնական լուծումներ և պայմանավորվածություններ։ Չենք կարող նաև ժխտել, որ մշտապես հանդիպումները, քննարկումները կողմերին առնվազն առավել հասկանալի են դարձնում միմյանց համար»,- նշեց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Անթալիայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ վերջին բանակցությունների ժամանակ քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ Սահմանադրության փոփոխման հետ կապված ադրբեջանական պահանջները, Միրզոյանը նշեց՝ երկու հարցի առնչությամբ էլ կողմերի տեսակետները հայտնի են։
«Իհարկե, մենք փորձեցինք մի փոքր ավելի առաջ գնալ նախարար Բայրամովի հետ։ Ասել, որ ունենք որևէ հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, կլինի չափազանցություն, բայց խոսակցությունը պետք է շարունակել»,- նշեց Միրզոյանը։
Ըստ նրա՝ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե, ինստիտուցիոնալ կերպով ազդարարելու դեպքում, ինչը կարող է դառնալ համաձայնագրի ստորագրումը, այդ հակամարտության լուծմամբ զբաղվելու համար ստեղծված միջազգային ձևաչափի կարիք չենք ունենա։
«Այդ դեպքում Մինսկի խմբի գոյությունն իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա, հակառակը՝ կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության, ստորագրված համաձայնագրի պարագայում։ Բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացի համար, բայց կարծում ենք, որ այդ փաստաթղթերը կարող ենք նույն օրը ստորագրել՝ հերթականությունը կարևոր չէ՝ մեկը խաղաղության համաձայնագիրը, և մյուսը՝ համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին՝ տեղեկացնելով խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության մասին»,- ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության հարցին՝ ԱԳ նախարարի խոսքով՝ նախ պետք է համոզվել, թե որքան անկեղծ են Ադրբեջանի մտահոգությունները։ Եթե, օրինակ, մտահոգությունները պատրվակ են ստորագրված խաղաղություն չունենալու համար, այլ իրավիճակ է, իսկ եթե անկեղծ մտահոգություններ կան, հայկական կողմը պատրաստ է ևս մեկ անգամ բացատրել՝ Հայաստանը չունի որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։
Հիշեցնենք` Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվում էր ապրիլի 11-13-ը։ Հայկական պատվիրակությունը մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ֆորումի շրջանակներում Միրզոյանը
հանդիպում է անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնել են, որ Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտից հետո կազմակերպչական գործընթացում առկա իրավիճակը։
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ալիևը կրկնել էր
այն 2 պայմանները, որոնց կատարման դեպքում կստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտություն և Հայաստանի
Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։