00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը. ՔՊ–ն չի մասնակցում

© Sputnik / Lilit HarutyunyanԳյումրու քաղաքապետարան
Գյումրու քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2025
Գյումրու քաղաքապետարան
Բաժանորդագրվել
Սարիկ Մինասյանը կարծում է, որ Գյումրիում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը. այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։ Նիստը վարում է Հայաստանի կոմունիստական կուսակացության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, քանի որ նա տարիքով ամենամեծն է։
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» խմբակցությունները մասնակցում են նիստին, ներկա չէ միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Գյումրու քաղաքապետի ՔՊ–ական թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում «բացատրել» է պատճառը։
««Քաղաքացիական պայմանագիրը» գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու: Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ արտահերթ ընտրությունների»,– գրել է նա։
Ավագանու առաջին նիստը սկսվեց տերունական աղոթքով և Գյումրու օրհներգով։
«Առաջին նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, համայնքապետի ընտրություն, համայնքի ղեկավարի երդմնակալության արարողության հետ կապված կազմակերպական հարցեր, հանձնաժողովների կազմավորում, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում»,– ասաց Վարդան Ղուկասյանը։
Յուրաքանչյուր խմբակցություն ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահի համար ներկայացրեց սեփական թեկնածուին։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ անցկացվեցին։
Գյումրու ընտրություններին մասնակցեցին 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարեցին 5-ը։
14 մանդատ (17188 քվե) ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարեցին Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Լրահոս
0