00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
13:24
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Էդուարդ Շարմազանով
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվել է վանդալիզմ, էթնիկ զտում․Շարմազանով
13:05
2 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայիսի 9–ի շքերթին Փաշինյանի մասնակցելը կապ չունի ԵՄ ինչ–որ պաշտոնյայի ասածի հետ. Սիմոնյան

© SputnikԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահի խոսքով` միջպետական հարաբերությունների մեջ` լինի դա ԵՄ հետ, ՌԴ հետ, ՀԱՊԿ և այլն, կա ՀՀ դիրքորոշում, որը ՀՀ իշխանությունները պահում են ու տանում առաջ։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մայիսի 9–ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է, և ՀՀ վարչապետը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք տոնական շքերթին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա անդրադարձավ լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմեկնի Մոսկվա` ներկա գտնվելու մայիսի 9–ի շքերթին, քանի որ ԵՄ-ն սպառնացել է միությանն անդամակցելու այն թեկնածու երկրներին, որոնց ներկայացուցիչները մայիսի 9-ին Ռուսաստան կայցելեն:
«Մայիսի 9–ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է։ Մենք 300 հազար զոհ ենք տվել։ Դիմադրության շարժումների ժամանակ տարբեր դաշտային զորքերում էլի հայեր են եղել, որ մասնակցել են։ Դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը չի կարող որևիցե կերպ կապ ունենալ ԵՄ–ի կամ նման այլ կառույցների հայտարարությունների հետ։ ԵՄ–ի շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են ՌԴ նախագահի հետ, բանակցում են, խոսում են, հիմա մեծ բանակցություններ են տեղի ունենում ԱՄՆ–ի հետ։ Այսինքն` հիմա Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի՞ մի կողմ, քանի որ ԵՄ–ի ինչ–որ մի պաշտոնյա իր տեսակետն է ասել։ Դա նրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է»,– հայտարարեց նա։
Սիմոնյանի խոսքով` միջպետական հարաբերությունների մեջ` լինի դա ԵՄ հետ, ՌԴ հետ, ՀԱՊԿ հետ և այլն, կա ՀՀ դիրքորոշում, որը ՀՀ իշխանությունները պահում են ու տանում առաջ։
«Հնարավոր է դա ինչ–որ մի երկրի դուր չի գալիս, սակայն կներեք` մենք մեր շահերն ու տեսլականը, ուղին ունենք»,– ընդգծեց ԱԺ նախագահը։
Լրագրողի դիտարկմանը, թե ստացվում է` անցած տարի Մայիսի 9–ը մեր հաղթանակը չէ՞ր, որ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա` ներկա գտնվելու շքերթին, Սիմոնյանն ասաց, որ անցած տարի մեզ հարմար չէր, քանի որ այլ պատճառներ կային, իսկ այս տարի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80–ամյակն է, հոբելյանական տարի է։
«Ամեն տարի աշխարհն ու իրականությունը շատ փոխվում են, և չի կարելի համեմատել։ Օրինակ` հաջորդ տարի հնարավոր է չկարողանանք մասնակցել արդեն»– ասաց նա։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել էր իր մասնակցությունը հոբելյանական տոնակատարությանը։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին սպասվում են ավելի քան 20 երկրների և կառավարությունների ղեկավարներ:
Լրահոս
0