https://arm.sputniknews.ru/20250414/emn-teknatsu-erkrnerin-hrahangel-e-majisi-9-in-chajcelel-mvoskva-87808998.html
ԵՄ–ն թեկնածու երկրներին հրահանգել է մայիսի 9-ին չայցելել Մոսկվա
ԵՄ–ն թեկնածու երկրներին հրահանգել է մայիսի 9-ին չայցելել Մոսկվա
Sputnik Արմենիա
Եվրամիությունը կազմակերպությանն անդամակցելու թեկնածու պետություններին հրահանգել է մայիսի 9-ին չմասնակցել Մոսկվայի Հաղթանակի շքերթին և չայցելել Ռուսաստան: 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T18:39+0400
2025-04-14T18:39+0400
2025-04-14T19:04+0400
մոսկվա
եվրամիություն
հաղթանակի միջոցառումներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108812930_6:0:1371:768_1920x0_80_0_0_c097196f0fddccca068867083ac9350f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հետևանքներ է խոստանում նրանց, ովքեր մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու: Թե ինչ հետևանքների մասին է խոսքը՝ նա չի հստակեցրել։Նա հայտարարել է, որ տոնական միջոցառումներին Եվրամիության երկրների մասնակցություն չի նախատեսվում:ՌԴ–ն ողջունում է Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին Փաշինյանի մասնակցությունը․ ԶախարովաԱվելի վաղ Politico-ն գրել էր, որ Զելենսկին ուզում է ուշադրությունը շեղել Մոսկվայի հաղթանակի շքերթից և ԵՄ պաշտոնյաներին խնդրում է մայիսի 9-ին գալ Կիև:Պարզվում է, որ ԵՄ-ն «շատ հստակ ցուցումներ» է տվել միությանն անդամակցելու թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն հայտարարել է, որ դա չի համապատասխանում Եվրամիության արժեքներին:Նա տեղեկացրել է, որ նախօրեին «հագեցած երեկո է եղել արևմտաբալկանյան գործընկերների հետ»՝ արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության համաձայնեցման հարցերի շուրջ։Ավելի վաղ մայիսի 9-ի շքերթին իր ներկայությունը հաստատել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Սպասվում է նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը:Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է. ՌԴ ԱԳ նախարար
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108812930_176:0:1200:768_1920x0_80_0_0_5fca684386226447d2590a549243228c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, եվրամիություն, հաղթանակի միջոցառումներ
մոսկվա, եվրամիություն, հաղթանակի միջոցառումներ
ԵՄ–ն թեկնածու երկրներին հրահանգել է մայիսի 9-ին չայցելել Մոսկվա
18:39 14.04.2025 (Թարմացված է: 19:04 14.04.2025) Եվրամիությունը կազմակերպությանն անդամակցելու թեկնածու պետություններին հրահանգել է մայիսի 9-ին չմասնակցել Մոսկվայի Հաղթանակի շքերթին և չայցելել Ռուսաստան:
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հետևանքներ է խոստանում նրանց, ովքեր մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու: Թե ինչ հետևանքների մասին է խոսքը՝ նա չի հստակեցրել։
Նա հայտարարել է, որ տոնական միջոցառումներին Եվրամիության երկրների մասնակցություն չի նախատեսվում:
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Զելենսկին ուզում է ուշադրությունը շեղել Մոսկվայի հաղթանակի շքերթից և ԵՄ պաշտոնյաներին խնդրում է մայիսի 9-ին գալ Կիև:
Պարզվում է, որ ԵՄ-ն «շատ հստակ ցուցումներ» է տվել միությանն անդամակցելու թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն հայտարարել է, որ դա չի համապատասխանում Եվրամիության արժեքներին:
Նա տեղեկացրել է, որ նախօրեին «հագեցած երեկո է եղել արևմտաբալկանյան գործընկերների հետ»՝ արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության համաձայնեցման հարցերի շուրջ։
Ավելի վաղ մայիսի 9-ի շքերթին իր ներկայությունը հաստատել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Սպասվում է նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը: