00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալասին պետք է դատարանի առաջ կանգնեցնել. Վոլոդինը` Հաղթանակի օրը ՌԴ գնալու արգելքի մասին

© Sputnik / Asatur YesayantsՎյաչեսլավ Վոլոդին
Վյաչեսլավ Վոլոդին - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2025
Բաժանորդագրվել
Պետդումայի նախագահը նշել է` քաղաքական գործիչներին կարելի է ներել տարբեր սխալների համար, բացի մեկից՝ պղծելուց նրանց հիշատակը, ում շնորհիվ մենք բոլորս ապրում ենք այսօր։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին պետք է պաշտոնանկ անել և հանձնել ՄԱԿ-ի միջազգային տրիբունալին։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն արգելել է միությանն անդամակցելու թեկնածուներին մայիսի 9-ին Ռուսաստան այցելել: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը սպառնացել է, որ նրանց համար, ովքեր մեկնեն Մոսկվա Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, հետևանքներ կլինեն: Նա հայտարարել է, որ տոնական միջոցառումներին ԵՄ երկրների մասնակցություն չի նախատեսվում։
«Կալասին պետք է պաշտոնանկ անել և կանգնեցնել ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի առաջ»,– գրել է ՎոլոդինըTelegram-ի իր ալիքում։
ՌԴ Պետդումայի խոսնակի խոսքով՝ «անադեկվատ ռուսատյացն» անցել է սպառնալիքների և վերջնագիր է ներկայացրել ոչ միայն ԵՄ երկրներին, այլև ԵՄ-ին անդամակցելու հարցը քննարկող թեկնածուներին՝ պահանջելով նրանցից հրաժարվել ՌԴ մեկնելուց Մեծ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ։
«Բարոյական հրեշներ... Կալասի հայտարարությունը անհարգալից է նրանց հիշատակի նկատմամբ, ովքեր իրենց զոհաբերեցին՝ փրկելով աշխարհը ֆաշիզմից», – հայտարարել է Պետդումայի նախագահը։
Ինչպես նշել է Վոլոդինը, աշխարհը, որը փրկել է խորհրդային բազմազգ ժողովուրդը 27 միլիոն կյանքի գնով, ինչպես նաև հակահիտլերյան կոալիցիայի երկրները, որոնց թվում էին ԱՄՆ-ն և Անգլիան (որոնք կորցրին ավելի քան 800 հազար մարդ), միշտ պետք է հիշի և հարգի նրանց հիշատակը, և դրա համար ամեն ինչ պետք է անել։
Պետդումայի նախագահը նշել է` քաղաքական գործիչներին կարելի է ներել տարբեր սխալների համար, բացի մեկից՝ պղծելուց նրանց հիշատակը, ում շնորհիվ մենք բոլորս ապրում ենք այսօր։ Եթե չլիներ 80 տարի առաջ խորհրդային զինվորների և սպաների հերոսական սխրանքը, Եվրոպան չէր լինի։
ՌԴ–ն ողջունում է Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին Փաշինյանի մասնակցությունը․ Զախարովա
Պետդումայի նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանում օրենք է ընդունվել, որն արգելում է նացիզմի վերականգնումը, և գործում են նորմեր, որոնք թույլ են տալիս պատասխանատվության ենթարկել Կալասի նման մարդկանց։
«Կգա ժամանակ, երբ նա և նրա նմանները պատասխան կտան աշխարհը փրկած հերոսների հիշատակը պղծելու իրենց գործողությունների համար։ Մեր պարտքն այդ հերոսներին պաշտպանելն է», – համոզված է Վոլոդինը։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախկինում խորհուրդ էր տվել ժամանակավոր «դիմանալ» Կայա Կալասին եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում։
Լրահոս
0