https://arm.sputniknews.ru/20250415/hipertvonia-qashi-kvorust-pastabany-ruben-vardanjani-arvoghjakan-vitshaki-masin-87855154.html
Հիպերտոնիա, քաշի կորուստ. փաստաբանը` Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին
Հիպերտոնիա, քաշի կորուստ. փաստաբանը` Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանը շեշտել է` ԿԽՄԿ–ի դուրսբերումը կվտանգի Ռուբեն Վարդանյանին ցուցաբերվող բժշկական օգնության որակը։ 15.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-15T19:39+0400
2025-04-15T19:39+0400
2025-04-15T19:41+0400
ադրբեջան
ռուբեն վարդանյան
հացադուլ
ջարեդ գենսեր
դատ
դատավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87852871_0:61:1293:788_1920x0_80_0_0_d866712fdde4396cecfe18ee0c288a88.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը 23 օրվա հացադուլից հետո շատ է փոխվել։ «Նովայա գազետա» պարբերականի հետ զրույցում այս մասին ասել է Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։Փաստաբանը շեշտել է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր է խաղում նրա բժշկական խնամքի ապահովման գործում, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԿԽՄԿ-ին վտարելու մասին կարգադրությունը վտանգում է ինչպես անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի բժշկական օգնության որակը, այնպես էլ նրա կապը ընտանիքի հետ:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ սկսեց, որը դադարեցրեց մարտի 13-ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87852871_81:0:1212:848_1920x0_80_0_0_7ddc483765020d086c889facd7ac1e81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ռուբեն վարդանյան, հացադուլ, ջարեդ գենսեր, դատ, դատավարություն
ադրբեջան, ռուբեն վարդանյան, հացադուլ, ջարեդ գենսեր, դատ, դատավարություն
Հիպերտոնիա, քաշի կորուստ. փաստաբանը` Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին
19:39 15.04.2025 (Թարմացված է: 19:41 15.04.2025) Փաստաբանը շեշտել է` ԿԽՄԿ–ի դուրսբերումը կվտանգի Ռուբեն Վարդանյանին ցուցաբերվող բժշկական օգնության որակը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը 23 օրվա հացադուլից հետո շատ է փոխվել։
«Նովայա գազետա» պարբերականի հետ զրույցում այս մասին ասել է Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։
«Այս պահին վիճակը կայուն է, բայց 23 օր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել։ Ռուբենն ավելի քան 6 կգ քաշ է կորցրել, արյան ճնշման վտանգավոր բարձր մակարդակ է նրա մոտ` 140/110–ի, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային»,– նշել է Գենսերը։
Փաստաբանը շեշտել է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր է խաղում նրա բժշկական խնամքի ապահովման գործում, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԿԽՄԿ-ին վտարելու մասին կարգադրությունը վտանգում է ինչպես անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի բժշկական օգնության որակը, այնպես էլ նրա կապը ընտանիքի հետ:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում
ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից
հացադուլ սկսեց, որը դադարեցրեց
մարտի 13-ին։