https://arm.sputniknews.ru/20250415/chem-kartsum-vor-mekzhamja-kvoalician-kkarvoghana-bnakanvon-ashkhatel-simvonjany-gjumru-masin-87837022.html
Չեմ կարծում, որ «մեկժամյա կոալիցիան» կկարողանա բնականոն աշխատել․ Սիմոնյանը՝ Գյումրու մասին
Չեմ կարծում, որ «մեկժամյա կոալիցիան» կկարողանա բնականոն աշխատել․ Սիմոնյանը՝ Գյումրու մասին
Sputnik Արմենիա
ԱԺ խոսնակի կարծիքով՝ 2026թ․ համապետական ընտրություններում իրենք 2021 թվականից շատ ձայն են հավաքելու։ 15.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-15T14:23+0400
2025-04-15T14:23+0400
2025-04-15T14:25+0400
գյումրի
ալեն սիմոնյան
տիմ ընտրություններ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77244663_0:0:1600:901_1920x0_80_0_0_76d15ddcef3ceea5c900ea523955bbe0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տրամաբանական է համարում, որ ամենաշատ ձայներ հավաքած ուժն ընտրի քաղաքապետ։Նրա կարծիքով՝ Գյումրիում իրենք պարտություն չեն կրել, քանի որ կուսակցությունը ստացել է երկու անգամ ավելի ձայն, քան 2–րդ տեղի ներկայացուցիչ։«Ժողովրդավար երկրներում, որտեղ ամեն ինչ կանոններով է, շատ հազվադեպ է լինում, երբ 50+1 ձայն որևիցե կուսակցություն հավաքում է»,- նշեց Սիմոնյանը՝ անդրադառնալով իրենց թիմի ոչ բավարար քանակով ձայն հավաքելուն։Ինչ վերաբերում է 2026թ․ սպասվող համապետական ընտրություններին, Սիմոնյանը վստահ է, որ իրենք ավելի շատ ձայն են հավաքելու, քան 2021 թվականին։Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվել։Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։14 մանդատ (17188 քվե) ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։Հավելենք, որ ավագանու առաջիկա նիստը նախատեսվում է ապրիլի 16-ին։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ով կդառնա քաղաքապետ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77244663_180:0:1600:1065_1920x0_80_0_0_a0ef33c8aaac99e81dce45d1e67788d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, ալեն սիմոնյան, տիմ ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
գյումրի, ալեն սիմոնյան, տիմ ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Չեմ կարծում, որ «մեկժամյա կոալիցիան» կկարողանա բնականոն աշխատել․ Սիմոնյանը՝ Գյումրու մասին
14:23 15.04.2025 (Թարմացված է: 14:25 15.04.2025) ԱԺ խոսնակի կարծիքով՝ 2026թ․ համապետական ընտրություններում իրենք 2021 թվականից շատ ձայն են հավաքելու։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տրամաբանական է համարում, որ ամենաշատ ձայներ հավաքած ուժն ընտրի քաղաքապետ։
«Մնացած տարբերակները չեմ կարծում, որ ժամանակի և իրականության մեջ աշխատող տարբերակներ են ունենալու, կարծում եմ, որ դա բացասական ազդեցություն կունենա Գյումրիում բարեփոխումների հետ կապված։ Չեմ կարծում, որ այդ «մեկժամյա կոալիցիան» կկարողանա ապահովել բնականոն գործունեությունը»,- նշեց Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ Գյումրիում իրենք պարտություն չեն կրել, քանի որ կուսակցությունը ստացել է երկու անգամ ավելի ձայն, քան 2–րդ տեղի ներկայացուցիչ։
«Ժողովրդավար երկրներում, որտեղ ամեն ինչ կանոններով է, շատ հազվադեպ է լինում, երբ 50+1 ձայն որևիցե կուսակցություն հավաքում է»,- նշեց Սիմոնյանը՝ անդրադառնալով իրենց թիմի ոչ բավարար քանակով ձայն հավաքելուն։
Ինչ վերաբերում է 2026թ․ սպասվող համապետական ընտրություններին, Սիմոնյանը վստահ է, որ իրենք ավելի շատ ձայն են հավաքելու, քան 2021 թվականին։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում
ավագանու ընտրություններ են անցկացվել։
Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։
14 մանդատ (17188 քվե) ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև
«Մեր քաղաքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Հավելենք, որ ավագանու առաջիկա նիստը նախատեսվում է ապրիլի 16-ին։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ով կդառնա քաղաքապետ։