https://arm.sputniknews.ru/20250415/2025-ti-arajin-eramsjakum-hajastanum-atshel-e-nermutsvvogh-bernapvokhadrumneri-pahanjarky-87827298.html
2025 թ–ի առաջին եռամսյակում Հայաստանում աճել է ներմուծվող բեռնափոխադրումների պահանջարկը
2025 թ–ի առաջին եռամսյակում Հայաստանում աճել է ներմուծվող բեռնափոխադրումների պահանջարկը
Sputnik Արմենիա
Միաժամանակ նվազում է արտահանվող փոխադրումների պահանջարկը, ինչը վկայում է երկրի տնտեսության անկման մասին։ 15.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-15T11:27+0400
2025-04-15T11:27+0400
2025-04-15T11:32+0400
բեռնափոխադրում
հայաստան
արտահանում
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81898014_0:51:1149:697_1920x0_80_0_0_b38ae37c1bcf5de11947f270008e5fb5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. 2025 թվականի առաջին եռամսյակում այլ երկրներից դեպի Հայաստան ավտոմոբիլային տրանսպորտով բեռների առաքման պահանջարկն աճել է։ Նման տվյալներ է ներկայացնում միջազգային ATI.SU բեռնափոխադրումների բորսան։Նշվում է, որ ներմուծման բեռնափոխադրումները վերականգնման նշաններ են ցուցադրում 2024 թվականի աննշան կրճատումից հետո (տարեկան -8%)։ 2025 թվականի առաջին եռամսյակում ATI.SU բեռնափոխադրումների բորսայում տեղադրված այլ երկրներից Հայաստան բեռների առաքման հայտերի թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 26%-ով, և 7%-ով` նախորդ եռամսյակի համեմատ։Եռամսյակային աճը հատկապես նշանակալի է՝ հաշվի առնելով սեզոնային գործոնը. սովորաբար չորրորդ եռամսյակն է ամենահաջողը դառնում փոխադրողների համար։Հայաստանի բեռնափոխադրողները վերադարձին կարող են գումար աշխատել ՌԴ-ում պատվերներ կատարելովՆերմուծվող բեռների մեծ մասը գալիս է Ռուսաստանից. այս ուղղությամբ հայտերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 23, և եռամսյակայինը` 5%-ով։ Աճել է նաև Բելառուսից և Ղազախստանից բեռների առաքման պահանջարկը։ Չնայած շուկայի աշխուժացմանը, ներմուծման փոխադրումների միջին գները մնացել են նախորդ տարվա մակարդակին։Մինչդեռ արտահանման փոխադրումների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է նվազել։ Հայաստանից այլ երկրներ փոխադրումների հայտերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 41%-ով։ Այստեղ սեզոնային գործոնն ուժեղացել է շուկայի իրական անկմամբ։Շատ առումներով միտումը թելադրվել է Ռուսաստանի կողմից՝ այս ուղղությամբ հայտերի թիվը տարեկան կտրվածքով նվազել է 31%-ով։ Պահանջարկի հետ մեկտեղ նվազում են նաև Հայաստանից այլ երկրներ փոխադրումների գները. մեկ տարվա ընթացքում 14%-ի անկում է նկատվել։Արտահանվող բեռնափոխադրումների կրճատումը ընդհանուր տնտեսության վիճակի ցուցանիշն է։ Այսպես, երկրում արդյունաբերական արտադրությունը 2025 թվականի առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19,4 տոկոսով։Բացի այդ, արտահանման փոխադրումների զարգացումը զսպում է ռուս-վրացական սահմանին տիրող իրավիճակը («Վերին Լարս» անցակետ): Մասնավորապես, այս ձմռանը սահմանը հատելու ժամանակը զգալիորեն երկարել է եղանակային պայմանների և Վրաստանի մաքսայինների վերահսկողության ուժեղացման պատճառով:Միևնույն ժամանակ, նրա խոսքով, իրավիճակի բարելավման հույս կա։ 2025 թվականի մարտից հայկական փոխադրողներին թույլատրել են կաբոտաժային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանում։ Այսպիսով, Հայաստանից բեռներ հասցնելուց հետո նրանց համար ավելի հեշտ կլինի գումար աշխատել հետդարձի ժամանակ` դատարկ չվերադառնալու համար։Հայաստան–Ռուսաստան ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականին նվազել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81898014_0:0:1021:766_1920x0_80_0_0_007e7832e6577c19e58df2c0e0446203.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնափոխադրում, հայաստան, արտահանում, տնտեսություն
բեռնափոխադրում, հայաստան, արտահանում, տնտեսություն
2025 թ–ի առաջին եռամսյակում Հայաստանում աճել է ներմուծվող բեռնափոխադրումների պահանջարկը
11:27 15.04.2025 (Թարմացված է: 11:32 15.04.2025) Միաժամանակ նվազում է արտահանվող փոխադրումների պահանջարկը, ինչը վկայում է երկրի տնտեսության անկման մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. 2025 թվականի առաջին եռամսյակում այլ երկրներից դեպի Հայաստան ավտոմոբիլային տրանսպորտով բեռների առաքման պահանջարկն աճել է։ Նման տվյալներ է ներկայացնում միջազգային
ATI.SU բեռնափոխադրումների բորսան։
Նշվում է, որ ներմուծման բեռնափոխադրումները վերականգնման նշաններ են ցուցադրում 2024 թվականի աննշան կրճատումից հետո (տարեկան -8%)։ 2025 թվականի առաջին եռամսյակում ATI.SU բեռնափոխադրումների բորսայում տեղադրված այլ երկրներից Հայաստան բեռների առաքման հայտերի թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 26%-ով, և 7%-ով` նախորդ եռամսյակի համեմատ։
Եռամսյակային աճը հատկապես նշանակալի է՝ հաշվի առնելով սեզոնային գործոնը. սովորաբար չորրորդ եռամսյակն է ամենահաջողը դառնում փոխադրողների համար։
Ներմուծվող բեռների մեծ մասը գալիս է Ռուսաստանից. այս ուղղությամբ հայտերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 23, և եռամսյակայինը` 5%-ով։ Աճել է նաև Բելառուսից և Ղազախստանից բեռների առաքման պահանջարկը։ Չնայած շուկայի աշխուժացմանը, ներմուծման փոխադրումների միջին գները մնացել են նախորդ տարվա մակարդակին։
Մինչդեռ արտահանման փոխադրումների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է նվազել։ Հայաստանից այլ երկրներ փոխադրումների հայտերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 41%-ով։ Այստեղ սեզոնային գործոնն ուժեղացել է շուկայի իրական անկմամբ։
Շատ առումներով միտումը թելադրվել է Ռուսաստանի կողմից՝ այս ուղղությամբ հայտերի թիվը տարեկան կտրվածքով նվազել է 31%-ով։ Պահանջարկի հետ մեկտեղ նվազում են նաև Հայաստանից այլ երկրներ փոխադրումների գները. մեկ տարվա ընթացքում 14%-ի անկում է նկատվել։
Արտահանվող բեռնափոխադրումների կրճատումը ընդհանուր տնտեսության վիճակի ցուցանիշն է։ Այսպես, երկրում արդյունաբերական արտադրությունը 2025 թվականի առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19,4 տոկոսով։
«Գրեթե բոլոր առանցքային արտահանման ոլորտները բացասական դինամիկա են դրսևորել, ինչը նկատելի է հանրապետության Վիճակագրական կոմիտեի տվյալներով», – նշել է միջազգային«ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։
Բացի այդ, արտահանման փոխադրումների զարգացումը զսպում է ռուս-վրացական սահմանին տիրող իրավիճակը («Վերին Լարս» անցակետ): Մասնավորապես, այս ձմռանը սահմանը հատելու ժամանակը զգալիորեն երկարել է եղանակային պայմանների և Վրաստանի մաքսայինների վերահսկողության ուժեղացման պատճառով:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, իրավիճակի բարելավման հույս կա։ 2025 թվականի մարտից հայկական փոխադրողներին թույլատրել են կաբոտաժային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանում։ Այսպիսով, Հայաստանից բեռներ հասցնելուց հետո նրանց համար ավելի հեշտ կլինի գումար աշխատել հետդարձի ժամանակ` դատարկ չվերադառնալու համար։